Երևան
12 °C
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը:
ՄԻՊ-ի խոսքով՝ Գյումրիում ասուլիս հրավիրելը պայմանավորված է նրանով, որ համաչափ աշխատանքներ են տարվում` հանրապետության բոլոր բնակավայրերում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը:
Մարդու իրավունքների 3-րդ պաշտպան Արման Թաթոյանը կարեւորեց լրագրողների հետ աշխատանքը՝ նշելով, որ քաղաքացիների իրավունքների խախտումների շատ դեպքերի մասին տեղեկանում է հենց մամուլի հրապարակումներից:
Armtimes.com-ը Արման Թաթոյանից հետաքրքվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը:
Հիշեցնենք, Armtimes.com-ը գրել էր, որ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։ Մեր հարցին, թե հայ վարորդի դեմ ներկայացված քաղհայցերից ՄԻՊ-ն ի՞նչ տեղեկություններ ունի, պաշտպանը պատասխանեց. «Ես հրապարակային տվյալներից իմացա, որ կա 18 քաղաքացիական հայց, ուզում էի արդարադատության նախարարի հետ քննարկել: Եթե նման հայցեր կան, ապա այս պահին չեմ տիրապետում` ինչ փուլում են, բայց օրենսդրությունն ասում է, որ նման հայցերի դեպքում անձը կունենա պարտականություններ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Դա կարող է տեղափոխման տեսակետից խնդիրներ առաջացնել»:
Թաթոյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ «Սասնա ծռերին» հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակին: Հիշեցնենք, որ Սարգսյանի առողջական վիճակը մի քանի օր առաջ վատացել էր եւ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Բազմիցս այցելել ենք Արթուր Սարգսյանին՝ իր առողջական վիճակի հետ կապված, որը մեր ուշադրության կենտրոնում է: Նա համապատասխան օգնություն է ստանում: Հիմա ուսումնասիրում ենք` արդյոք այդ բուժօգնությունը բավարա՞ր է, թե պետք է տեղափոխենք մասնագիտացված հիվանդանոց»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ քաղաքացուն կալանավորել են հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, Օմբուդսմենն ասաց, որ չի կարող գնահատականներ տալ, քանի որ օրենքն արգելում է:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին եւ տեղեկություններին, թե վերջինիս ՔԿՀ-ում հոգեմետ դեղեր են տալիս, ապա ՄԻՊ-ը մեր հարցին ի պատասխան նշեց, որ խնդրից տեղյակ է, բայց ասելիք չունի.
«Մենք շատ հաճախ այցելում ենք Հովհաննես Հարությունյանին: Նրա առողջական խնդրի կարգավորումը մեր առաջնային հարցերից մեկը կլինի»,- ասաց Թաթոյանը:
Օմբուդսմենն ասուլիսի ընթացքում խոսեց նաեւ այլ խնդիրներից:
Մասնավորապես, նա նկատեց, որ 2016 թվականի ընթացքում Արթիկ քրեակատարողական հիմնարկում արձանագրել են թերություններ՝ պահպանման վայրերի, անձի անվտանգության ապահովման խնդիրներ: Ազատազրկվածները հնարավորություն չեն ունեցել տույժի ենթարկվելու դեպքում իրենց բողոքն արտահայտել:
Արման Թաթոյանը վստահեցրեց, որ խնդրով առաջիկայում զբաղվելու է Արդարադատության նախարարությունը:
Ամփոփելով տարին, օմբուդսմենն ասաց, որ 2016 թվականին ՀՀ ՄԻՊ աշխատակազմ ստացվել է 4982 դիմում բողոք, որից 1043-ը՝ գրավոր, իսկ 3939-ը՝ բանավոր: ՀՀ ոստիկանության դեմ եղել է 625 բողոք, քրեակատարողական հիմնարկների դեմ՝ 300, ԴԱՀԿ-ի դեմ՝ 146, քննչական կոմիտեի դեմ՝ 244, դատախազության դեմ՝ 49, ՊՆ-ի դեմ՝ 225:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT