Երևան
12 °C
Գյումրիի քաղաքապետարանում սովորություն է դարձել բյուջեից գումար դուրս գրելն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու նրա մերձավորներին պատկանող ընկերություններին հարստացնելը:
Հերթական նման դեպքը, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց «ԳԱԼԱ» կուսակցության մամլո պատասխանատու Արմենուհի Վարդանյանը, քաղաքապետարանն օգտագործել է երեխաների ամանորյա քաղցրավենիքի տոպրակների գնման դեպքում. մանկապարտեզներում բաժանվել են «Անուշարան» ընկերության արտադրանք հանդիսացող կոնֆետներ: Իսկ այս գործարանը, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ պատկանում է Բալասանյանների ընտանիքին:
Արմենուհի Վարդանյանը, ֆեյսբուքում դիմելով Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանին այսօր հարցրել էր, թե ինչու մրցույթ չի հայտարարվել եւ առանց մրցույթի որոշվել է քաղցրավենիք գնել հենց «Անուշարան»-ից: Հարցրել էր նաեւ, թե քանի տոպրակ է ձեռքբերվել, ինչ գնով:
Ի պատասխան Սոնա Առաքելյանը գրել է, որ պարկերի գնման համար 2 անգամ հայտարարվել է մրցույթ. «Մեկ անգամ որեւէ մեկը հայտ չի ներկայացրել, իսկ երկրորդ անգամ մասնակցի ներկայացրած գինը եղել է նախահաշվային արժեքից բարձր, դրանից հետո նոր միայն կնքվել է պայմանագիր «Լ.Ա.Ռ գրուպ» ՍՊԸ-ի հետ, պայմանագիր Անուշարանի հետ չի կնքվել»:
Սոնա Առաքելյանը, սակայն չի պատասխանել տոպրակների թվին եւ գնին վերաբերող հարցերին: Նա չի պատասխանել նաեւ այն հարցին, թե արդյոք «Լ.Ա.Ռ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Արտյոմ Սարգսյանը նույն ինքը Գյումրիի քաղաքապետարանի Տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանն է: Սոնա Առաքելյանն այսօր չպատասխանեց նաեւ մեր հեռախոսազանգերին:
Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանական չի համարում մրցույթ հայտարարելու տարբերակը. «Ես դեռ հարցում կուղարկեմ, կպարզեմ, բայց եթե մրցույթ է հայտարարվել ու հաղթել է Բալասանյանը, դա էլ է խնդիր, եթե չի հայտարարվել, գնվել է «Անուշարանի» արտադրանքը, դա էլ է խնդիր: Սոնա Առաքելյանն ասում է, որ իրենք պայմանագիր են կնքել ինչ-որ «Լ.Ա.Ռ. գրուպ»-ի հետ: Պետական ռեգիստրով դրա հիմնադիրն Արտյոմ Սարգսյանն է: Այդ անունը համընկնում է Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի անվան հետ: Այսինքն՝ Սոնան ենթադրաբար ակնարկում է, որ «Լ.Ա.Ռ. գրուպն» է գնել «Անուշարան»-ից: Դա եւս նորմալ չէ: Ես ունեմ փոքրիկներ, որոնք ստացել են «Անուշարանի» արտադրանքով լցված տոպրակներ: Ես չգիտեմ՝ դա շուկայականից ինչքանով է էժան կամ թանկ, ամեն դեպքում անորակ կոնֆետներով են լցված այդ տոպրակները»,- վստահեցրեց նա:
Հարցին, թե որքա՞ն գումար է հատկացվել բյուջեից այդ նվերների համար՝ Արմենուհի Վարդանյանը պատասխանեց. «Դեկտեմբերի 12-ի ավագանու նիստում շուրջ 5 միլիոն դրամ հատկացվել է Ամանորի գնումներին, գուցե դա մտնում է այդ գումարի մեջ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այս վիճակը սովորություն է Գյումրիի քաղաքապետարանում: Նույնը կատարվում է հասարակական բաղնիքների դեպքում, երբ մրցույթ չեն անցկացնում ու բյուջեի հաշվին Բալասանյանի խորհրդականի անունը կրող ընկերություններում են անօթեւաններին մատուցվում վարսավիրական ու բաղնիքի ծառայություններ:
Սա կոռուպցիա եմ համարում, կոռուպցիայի դասական ձեւ, թե ինչպես կարելի է բյուջեից փող դուրս գրել ու այդ փողն ուղղել սեփական ընկերությունների հարստացմանը: Սա ավանդույթ է դարձել: Իսկ 16 հոգանոց ավագանին դակում է այդ որոշումները եւ լեգիտիմացնում: Նորմալ ավագանին հարց կբարձրացներ, թե ինչու պետք է բաղնիքի ծառայությունը մատուցի Բալասանյանի խորհրդականի ընկերությունը, ինչու պետք է ամանորյա տոպրակների պարունակությունը լցվի Բալասանյանի «Անուշարանի» կոնֆետներով, Գյումրի քաղաքի լուսավորությունը սպասարկի Բալասանյանի որդին՝ Միսակը»,- ընդգծում է Արմենուհի Վարդանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT