Երևան
12 °C
Այսօրվանից Հանրապետության 3 ամենատեղումնառատ մարզերում սկսել են գործել ժամանակավոր հենակետեր, որոնց նպատակը ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին օգնելն է, տաք սնունդով եւ առաջին բուժօգնությամբ ապահովելը: ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է հենակետերի գործունեության կարգը.
- Պարոն Սարոյան, ո՞ր հատվածներում են տեղակայվել հենակետերը:
- Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնականտարի հրահանգով հենակետերը գործելու են երեք մարզերում՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի: Դրանք կոչվում են տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետեր: Սյունիքում այս պահին արդեն գործում է հենակետը: Այն գտնվում է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում, Տաթեւի վանքի մոտ (մոտակայքում կա նաեւ զինվորական հոսպիտալ): Սա այն հատվածն է, որ ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավորն է: Հենակետը գործում է քարե շինությունում, այն տաքացվում է, կահավորված է անհրաժեշտ առաջին օգնության պարագաներով, առաջին անհրաժեշտության տաք սնունդով: Այնտեղ հերթապահում է մեկ սպա եւ շարքային անձնակազմի 5 փրկարարներ: Նրանք մարզային վարչության ստորաբաժանումներից են ընդգրկված, աշխատելու են հերթապահության սկզբունքով:
- Հենակետերը օրվա ընթացքում գործելու ժամեր ունե՞ն, թե շուրջօրյա են:
- Շուրջօրյա:
- Իսկ ինչպե՞ս են աշխատում՝ ահազանգերի հիման վրա՞:
- Այո: Եթե հրշեջ փրկարարական ջոկատը ստանում է ահազանգ, հաղորդվում է հենակետին: Սա կարծես ջոկատի ժամանակավոր տեղակայման վայր լինի: Եթե 911-ում տեղեկություն լինի՝ անմիջապես արձագանքում են:
- Ի՞նչ բուժօգնություն է ներառում հենակետը:
- Առաջին օգնության համար անհրաժեշտ ամեն ինչ կա՝ մինչեւ անգամ հոգեբանական օգնություն: Սառած մարդկանց կբերեն, կտաքացնեն, սնունդ կտան, առաջին օգնությունը կլինի՝ մինչեւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական բուժհիմնարկներ տեղափոխելը:
- Արագածոտնո՞ւմ որտեղ է տեղակայված:
- Արագածոտնի հենակետը գտնվում է Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված եւ մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս: Մի հատվածը կօգտագործվի տաքանալու, մի մասն էլ հանգստանալու համար (կան մահճակալներ):
- Գեղարքունիքում ե՞ւս մեկ հենակետ է:
- Այո, այն գտնվում է Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ: Ամենավտանգավոր տեղն է ընտրված, որտեղ խցանումներ կարող են լինել: Այնտեղ էլ կա մի շինություն եւ մի վրան: Կրկին կա թեյի, տաք սննդի հնարավորություն, հանգստանալու եւ տաքանալու տեղ:
- Անվճա՞ր է այդ ամենը:
- Այո, անվճար: Ամեն ինչ տրամադրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր միջոցների հաշվին: Մենք նախնական հաշվարկները արել ենք մեկ ամսվա համար: Մեկ ամսվա համար անհրաժեշտ սնունդով եւ վառելիքով հենակետերը ապահովված են, հետագան կերեւա:
- Ժամկետը պայմանավորված է տեղումներո՞վ:
- Այո, եղանակային պայմանները հաշվի առնելով կերկարացվի:
- Պարոն Սարոյան, Դիլիջանում չկա՞ր հենակետի անհրաժեշտություն, ոլորանների մոտ միշտ խցանում է լինում:
- Դիլիջանում չէ, ամբողջ տեղեկատվությունը հավաքել ենք փրկարարական մարզային վարչություններից եւ վերջնական որոշում է կայացվել, որ այդ երեք տեղերում լինի: Հետագայում եթե անհրաժեշտություն լինի՝ կավելացնենք:
- Հենակետերը փայտո՞վ են տաքացվում:
- Այո, մենք տեղադրել ենք վառարաններ՝ փայտի համար: Վառելափայտը հատկացված է: Վրանները վառելափայտով են տաքացվում, շինությունները՝ նաեւ էլեկտրական տաքացուցիչներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ
ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան
2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով
Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին
Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան
Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը
Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան
Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը
Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է
Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը
Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել
Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի
Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները
Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի
Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան
Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել. ՍԱՏՄ խոսնակ
Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան
Լավ լուր Սերժ Սարգսյանից. Ալեն Սիմոնյանը հիշեցրել է՝ ով է վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի համայնքապետը
Ռումինիայում բենզին տեղափոխող գնացք է վթարի ենթարկվել
ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է. կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն՝ դա էլ ավելի անլուրջ է. Սաֆարյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 7-ին
Աննա Հակոբյանը վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրել
Առաջին անգամ թիրախավորվում է հանրային անվտանգությունն ու առողջապահությունը․ ՆԳ նախարար
Եկանք Սիսիան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ծղուկ բնակավայրի մոտ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում է իրականացվում
Հանդիպումը պետք է լավ անցնի. Չինաստան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում. Թրամփ
Դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է. Ավանեսյան
Փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT