2016 թ. ավելի ակնառու դարձան Հայաստանի տնտեսության եւ անվտանգության խոցելի կետերը

28/12/2016 schedule10:11

Անցնող տարին Հայաստանի արտաքին քաղաքականության համար շոկային էր: Այն պայմանավորված էր առաջին հերթին ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական իրադարձությունների վերսկսմամբ եւ արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկի՝ տնտեսության, մեղմ ասած, կրճատմամբ:

2016 -ը նախընտրական տարի էր եւ երկրի պետական համակարգը, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ տրանսֆորմացիայի փուլում էր:

Հայաստանի իշխանությունները, տնտեսական ու քաղաքական խնդիրներից բխող՝ բնակչության շրջանում արմատական տրամադրությունների տարածման ֆոնին, փորձեցին մի կողմից ապահովել ներքաղաքական կայունություն, իսկ մյուս կողմից զգուշավոր եւ ռեակցիոն քայլեր իրականացնել արտաքին քաղաքականության ոլորտում: Լինի Ղարաբաղյան հիմնախնդիր, թե հայ-իրանական հարաբերություններ, Հայաստան-ԵՄ համագործակցություն, թե Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազք: Անցնող տարին Հայաստանի համար նաեւ նախկինում սկսված գործընթացների շարունակությունն էր: Սա վերաբերում է հատկապես հայ-իրանական հարաբերություններին եւ Վրաստանի հետ տարբեր խնդրահարույց հարցերի քննարկումներին:

Հայաստանի եւ ընդհանրապես ցանկացած պետության արտաքին քաղաքականություն ուղղված է մի քանի կոնկրետ խնդիրների լուծման: Դրանք են՝ երկրի արտաքին անվտանգության ամրապնդումը, տնտեսության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովումը, միջազգային կառույցներին ինտեգրացիան, ինչպես նաեւ կոնֆլիկտների՝ Հայաստանի պարագայում ԼՂ հակամարտության կարգավորումը:

Նշված խնդիրները լուծելու եւ համագործակցության տարբեր ուղղություններով առաջ շարժվելու համար Հայաստանի իշխանությունները քայլ կատարելիս, մի երկու անգամ «հետ էին նայում»: Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հայացքը միշտ ձգած էր պահվում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վրա, ԱՄՆ-ի եւ ԵՄ հետ հարաբերություններում փորձ էր կատարվում խուսափել Մոսկվայի համար անընդունելի հարցերից: Ռուսաստանի կամ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների խորացման ֆոնին ՀՀ չինովնիկները մանտրայի նման կրկնում էին, որ Հայաստանը շարունակելու է Արեւմուտքի հետ սերտորեն հարաբերվել:

Արդյունքում, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է Առեւտրի եւ ներդրումների մասին պայմանագիր, բանակցում է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի համաձայնեցման եւ կնքման ուղղությամբ ու համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով»: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ ստեղծում է հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգ եւ միջպետական պայմանագիր է կնքում ՌԴ-ի հետ իր տարածքում հայ-ռուսական Զինված ուժերի միավորված զորախումբ ստեղծելու մասին: Սակայն այս ամենի համատեքստում մատների արանքով է նայվել ու նայվում տնտեսության զարգացման խնդիրներին: 11 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվությունը չի անցնում 1 տոկոսը, երկիրը կքում է պարտքային բեռի տակ: Արդեն պաշտոնական մակարդակով մտահոգություններ են հնչում արտաքին պարտքի սպասարկման վերաբերյալ:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում դեռ արժութային ճգնաժամ չկա, որը պայմանավորված է ներմուծման ծավալների կտրուկ կրճատմամբ, ինչն էլ իր հերթին հիմնականում տրանսֆերտների նվազման արդյունք է: «Սակայն «վրացական սցենարը» Հայաստանին կարող է սպառնալ հաջորդ տարի, երբ երկիրը ստիպված է լինելու արտարժույթով բավական մեծ գումար հատկացնել արտաքին պարտքի սպասարկմանը: Այս ռիսկը կարող է չեզոքացվել տնտեսության կտրուկ զարգացմամբ, սակայն առկա տեմպերը դրա մասին չեն խոսում: Ուստի դրամի նկատմամբ ճնշումները եկող տարի ավելի հավանական են»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Իսկ տնտեսության զարգացման հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ են: Հույսը հիմնականում Ռուսաստանում տնտեսական իրավիճակի բարելավումն է եւ համաշխարհային շուկայում մետաղի գների աճը: Կարեն Կարապետյանի բարեփոխիչ կառավարությունը, որը նշանակվելու պահին «աշխարհը շուռ տվող» ծրագրեր էր պահանջում, բախվեց իրականությանը եւ ներկայացրեց հաջորդ տարվա համար այնպիսի զսպողական բյուջե, որն այս իրավիճակում կներկայացներ գրեթե յուրաքանչյուր կառավարություն: Կարապետյանի կառավարությունը գնաց պետական համակարգում որոշակի ցավոտ կրճատումների, սակայն դրանք հիմնականում տարածվեցին ոչ թե կոնկրետ նախարարությունների, այլ  ստորադաս կառույցների վրա:

Գրեթե նույնն է, որ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պարագայում մարդ բռնի ընտանիքի ավելի թույլ, տկար կամ ծեր անդամների «հացը կտրի» կամ այն սահմանափակի՝ ուշադրություն չդարձնելով սեփական շքեղ ապրելակերպին: 35 տոկոս աղքատություն եւ ՀՆԱ-ի 50 տոկոսի չափով արտաքին պարտք ունեցող երկրում սոցիալ-տնտեսական բողոքի ձայները խլացվում են խոստումներով, արտաքին վտանգների մասին բարձրագոչ հայտարարություններով: Բացի Ռուսաստանից ՀՀ իշխանությունները հույս են փայփայում Իրանի եւ արաբական աշխարհի, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների խորացումից: Իրանի նախագահի այցը Հայաստան եւ Սերժ Սարգսյանի երկօրյա այցն ԱՄԷ խոսում է հենց դրա մասին: Սակայն ինչպես Պուշկինը կասեր՝ «Արեւելքը նուրբ գործ է»:

Արեւելյան դիվանագիտության նրբություններից է այն, որ խոստանալ ներդրումներ կամ գալ պայմանավորվածությունների, դեռ չի նշանակում դրանք ամբողջովին եւ միանշանակ կատարել: Ուստի, այս հարցում լավատեսությունը խիստ զգուշավոր է:

Վերջին տարիներին հատկապես ԼՂ հակամարտության համատեքստում Հայաստանում ակնառու դարձավ ՌԴ-ի նկատմամբ քննադատական տրամադրությունների տարածումը: Այդ տրամադրություններին տուրք էին տալիս նաեւ հայրենի իշխանությունները: Սակայն վեկտորը փոխվեց, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 200 մլն դոլար վարկի դիմաց զենքը եւ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը ցուցադրվեցին Անկախության զորահանդեսին:

«Անցնող տարում ՀՀ արտաքին քաղաքականությունում կոնցեպտուալ փոփոխություններ չեն եղել: Հայաստանը շարունակել է անվտանգության հարցերում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, իսկ մարդու իրավունքների, ռեֆորմների եւ տնտեսական հարցերում՝ Եվրամիության կամ Արեւմուտքի հետ երկխոսությունը: Սակայն Արեւմուտք-Ռուսաստան շարունակվող աշխարհաքաղաքական գոտեմարտը նեղացնում է Հայաստանի մանեւրելու հնարավորությունները:

Այլ բան է, որ տարին անցել է ԼՂ հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչի ազդեցության տակ: Ապրիլյան պատերազմը կտրուկ ընդգծեց Ղարաբաղի դերը ՀՀ արտաքին եւ ներքին հարցերում, սակայն այստեղ էլ ամեն ինչ մնում է նույնը: Մինսկի խմբի ֆորմատը պահպանվում է, իսկ միջնորդներն ինչ-որ կերպ ցանկանում են առաջ մղել բանակցությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Եզրափակելով՝ նկատենք, որ 2016 թ. ավելի ակնառու դարձան Հայաստանի տնտեսության եւ անվտանգության խոցելի կետերը: Այս 2 հարցում երկիրը հիմնականում նստած է աուտսորսինգի՝ դրսից սնուցման վրա: Զենքով սնուցում է ՌԴ-ն, իսկ վարկերով ու դրամաշնորհներով՝ Արեւմուտքը: Իսկ դա, մեղմ ասած, լավագույն տարբերակը չէ մարտահրավերներով լի տարածաշրջանում ապրելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4929 դիտում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ