Երևան
12 °C
Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն եւ այլն: Արդեն տասնամյակներ է՝ բաղձալի փոփոխությունները տեղի չեն ունենում, եւ բոլորը շարունակում են դրա համար մեղավորներ փնտրել, դժգոհել, իրենց սեւ օրն անիծել, ի վերջո հեռանալ երկրից:
Մի քանի օրից Նոր տարի է: Հայաստանում ծնված- մեծացած յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչ հսկայական ծանրություն է թաքնված այս պարզ նախադասության տակ: Ով էլ որ չգիտի, ընդամենը պետք է կարճատեւ այց կատարի «Երեւան Սիթի» սուպերմարկետ եւ առաջին հինգ գերծանրաբեռնված զամբյուղները տեսնելով՝ ամեն ինչ կհասկանա:
Եթե մի քանի օրից Նոր տարի է, նշանակում է Հայաստանում բոլորը սնունդ են գնում. աննկարագրելի քանակությամբ սնունդ: Դա անում են նրանք, ովքեր փող ունեն, նրանք, ովքեր փող չունեն, բոլորը առանց բացառության: Եվ բոլորը առանց բացառության դժգոհում են այդ իրավիճակից: Ավելորդ է նույնիսկ ձեւակերպել, թե ամանորյա եռուզեռի վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ: Դրանք մեծ սթրեսի օրեր են. ֆիզիկական եւ հոգեւոր սթրեսի: Բոլորն իրենց պարտավորված են զգում սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ`4-5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, չարազեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլորն իրենց պարտավորված են համարում այցելել ինչ-որ մարդկանց, ընդունել ինչ-որ մարդկանց: Յուրաքանչյուր եկած հյուրի հետ մի պատառ ուտել, մի բաժակ խմել, յուրաքանչյուր գնացած տանը մի պատառ ուտել, մի բաժակ խմել:
Որեւէ բանական էակ չի կարող չընդվզել այդ իրավիճակի դեմ, որովհետեւ մարդկությունը անհիշելի ժամանակներից գտել է սնվելու բանաձեւը: Դա բոլոր ժողովուրդների համար մեկն է` նախաճաշ, ճաշ, ընթրիք: Ընդ որում, մեր նախնիները մշակել են նաեւ, թե հատկապես ինչն է լավ նախաճաշի համար, ինչը՝ ճաշի, ինչը՝ ընթրիքի: Կարելի է, իհարկե, մի օր մեծ խնջույքի մասնակցել, այդ երեկո մեծ քանակությամբ ուտել-խմել: Բայց նույնիսկ այդ դեպքում վերոնշյալ ռիթմը չի խաթարվում, որովհետեւ խնջույքները տեղի են ունենում հիմնականում ընթրիքի ժամին, եւ մինչ այդ մասնակիցները սովորականի նման նախաճաշած եւ ճաշած են լինում:
Ամանորին նախորդող շաբաթը, Նոր տարվա առաջին շաբաթը եւ դրան հաջորդող եւս երկու շաբաթը Հայաստանում իշխում է բոլորովին այլ, մարդկությանն անհայտ սննդակարգ: Մինչեւ դեկտեմբերի 31-ը համարվում է սնվելու հարցում գլխառադ անելու եւ գնումների արդյունքում սառնարանում հայտնված ամեն ինչ պահելու շրջան: Օրգանիզմն արդեն դուրս է գալիս իր բնականոն հունից եւ ընկնում սթրեսի մեջ: Հունվարի 1-ից սկսած այդ բոլոր պահած մթերքները,կապ չունի՝ դեսերտ են, միրգ, ճաշ թե նախաճաշ, միաժամանակ հայտնվում են սեղաններին: Ընդ որում, եթե քո տան սեղանին կա x թվով համեղ ուտելիք, ապա բոլոր այն տներում, որտեղ կլինես, կարող ես հանդիպել այն ամենին, ինչ քո տանը չկա, եւ եթե օրվա մեջ մի քանի տուն այցելես, աչքդ կտեսնի այդ սեզոնին հնարավոր եւ անհնար ամեն ինչ: Աչքը տեսածից մի-մի պատառ համտեսելն էլ արդեն մեծ մարտահրավեր է:
Թե սա ինչ սթրես է օրգանիզմի համար, կարող են մասնագիտորեն բացատրել սննդաբանները: Բայց նախաամանորյա ասուլիսների եւ հաղորդումների ժամանակ այս խնդիրները չեն էլ բարձրացվում: Փոխարենը բոլորը զգուշացնում են, որ չի կարելի երեք օրվա հնության աղցաններ ուտել եւ թունավորվել:
Սթերսը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մոտ 10 օր տեւած այսպիսի լիությունից եւ անկանոն ու անսահմանափակ սնվելուց հետո օրգանիզմի համար վրա է հասնում սովի ժամանակաշրջանը: Այն, որ հունվարի վերջին միջին վիճակագրական ընտանիքում նույնիսկ հաց գնելու գումար չի գտնվում, հայտնի ճշմարտություն է: Ահա այսպես ֆիզիկապես եւ հոգեպես հոգնած, նախ գերծանրաբեռնված, ապա քաղցած ստամոքսով Հայաստանի բնակչությունը հրաժեշտ է տալիս հին տարուն եւ մտնում Նոր տարի: Եվ չգիտես ինչու տարիները փոխվում են, իսկ Հայաստանի խնդիրները մնում են նույնը, կյանքը այդպես էլ չի լավանում, արդարություն չի հաստատվում, կոռուպցիան չի վերանում, ընտրություններով իշխանություն չի փոխվում:
Իսկ գուցե Հայաստանի բնակչությունը ոչ թե դժգոհ է եւ ձգտում է փոփոխությունների, այլ ընդամենը խոսում է դրա մասին: Հենց այնպես, հավաքույթների ժամանակ խոսելու նյութ ունենալու համար: Այնպես, ինչպես հենց այնպես դժգոհում է Ամանորը դիմավորելու ծայրահեղ սթրեսային սովորույթից, բայց ոչինչ չի անում դա փոխելու համար:
Նոր տարին թեթեւ, առանց աշխարհի տակի ուտելիքների, առանց տնետուն գնալու պարտավորությունների, ընդամենը խմիչքով, սառը խորտիկներով, երաժշտությամբ, նվերներով, զվարթ եւ ուրախ զրույցներով անցկացնելու համար ազատ եւ թափանցիկ համապետական ընտրություններ պետք չեն: Դա ընտրություն է, որ կամ կայացվում է, կամ ոչ: Առայժմ այդ ընտրությունը չի կայացվում, ինչի համար հնարավոր չէ մեղադրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Ու թերեւս Հայաստանում մեծ փոփոխություններ չլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ամանորյա արձակուրդներն անցկացնելու ոճն ու իմաստը չփոխվի, իսկ Նոր տարին չսկսվի առողջ մարմնում առողջ հոգով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT