ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն միանում են «Լուսավոր Հայաստանի» պահանջին. վաղը 3-ով կդիմեն Կառավարությանը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին եւ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած վիճելի ընտրություններում հաստատված ՀՀԿ-ական իշխանությանը պաշտոնից զրկելու եւ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ նշանակելու հարցով Կառավարությանը հասցեագրված դիմումը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր ուղարկել է «Բարգավաճ Հայաստան»-ին եւ «Հայկական վերածնունդ»-ին:

«Լուսավոր Հայաստանն» այս կուսակցություններից ակնկալում է ստորագրությամբ միանալ Կառավարությանն ուղղվելիք դիմումին եւ հաստատել, որ իրենք եւս պահանջում են Վանաձորում ավագանու նոր ընտրությունների նշանակում: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մեր հարցին ի պատասխան նա տեղեկացրեց, որ կուսակցություններից դեռ պատասխան չի ստացել, իսկ ստանալուն պես դիմումը կհրապարակվի եւ թեկուզ վաղն եւեթ կուղարկվի Կառավարություն:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք կողմ են «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը:

«Խնդիրը նաև կառավարության որոշման տիրույթում է՝ օրենքի շրջանակներում: «Լուսավոր Հայաստան»-ը դիմում է կառավարությանը, եթե կլինի նոր ընտրություններ անցկացնելու որոշում, ապա մենք միայն կողջունենք այն: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում է Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը, և հավաստիացնում եմ ձեզ, որ առաջիկայում ևս այն կշարունակվի»,- մեր զրույցում ասաց Առաքելյանը:

«Բարգավաճ Հայաստանը» եւս քննարկել է այս հարցը. «Մենք միանում ենք այդ դիմումին»,- մեր զրույցում քիչ առաջ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով. «Այնտեղ որոշակի բովանդակային հարցեր կան, բայց, ընդհանուր առմամբ, մեր որոշումն այն է, որ մենք միանում ենք դիմումին»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեզ հայտնել էր, որ Կառավարությանն ուղղված գրություն են պատրաստում, որով պահանջում են կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը եւ նոր ընտրություններ նշանակել:

Որպես այսպիսի գրության հիմք Մարուքյանը նշում էր հետեւյալը. եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվում, քաղաքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, ավագանու լիազորությունները Կառավարության որոշմամբ կարող են կրճատվել: Հոկտեմբերի 10-ից հետո Վանաձորի ավագանու նիստ չի անցկացվել՝ քվորումի բացակայության պատճառով:

Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը քաղաքապետի ընտրության ժամանակ պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն:

Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10649 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս