Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել ենք՝ «Ուկրաինայի հայերի ազգային կոնգրես» ՀԿ-ի նախագահ Աշոտ Ավանեսյանը կեղծիք եւ սադրանք է որակել ադրբեջանական գործակալություններից մեկում հրապարակված եւ իրեն վերագրվող աղմկահարույց հարցազրույցը, որում խոսք է գնում Ղարաբաղի տարածքների վերադարձի մասին:
Ավանեսյանը պատասխանել է մեր հարցերին.
- Պարոն Ավանեսյան, դուք հարցազրույց չե՞ք տվել, որում հայտարարել եք, թե ՀՀ խորհրդարանում արդեն խոսում են Ղարաբաղի «օկուպացված» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին:
- Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Դա ադրբեջանցիների կեղտոտություններն են, միշտ էլ եղել են ու կլինեն: Ընդհանրապես ոչ մի լրագրող ինձ չի զանգել-ասել, որ այսինչ կազմակերպությունն եմ ներկայացնում, այս հարցերիս կարո՞ղ եք պատասխանել: Նման խոսակցություն չի եղել, նման լրագրող ինձ չի դիմել:
- Գործակալությունն աուդիոձայնագրություն է տեղադրել, որի 1:50-րդ րոպեին լսվում է այդ հայտարարությունը:
- Դե ամեն ինչ էլ հնարավոր է: Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր այնպիսի բարձր մակարդակ ունեն, որ նույնիսկ նախագահներին հնարավոր է...ճիշտն ասած ես դրանց վրա ուշադրություն չեմ էլ դարձնում:
- Հնարավո՞ր է՝ հարցազրույց չեք տվել, բայց որեւէ մեկի հետ զրուցել եք այդ մասին:
- Չգիտեմ, ես Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների ռադայի նախագահն եմ եւ մեր ռադայում տարբեր ազգերի ներկայացուցիչիներ կան, այդ թվում՝ ադրբեջանցիներ: Մենք տարբեր արարողություններ ենք անցկացնում, տարբեր հանդիպումներ ունենում, ես չգիտեմ:
- Իսկ այդ արարողությունների ժամանակ նման հայտարարություն արե՞լ եք Հայաստանի, Ղարաբաղի մասին:
- Ես ի՞նչ իրավունք ունեմ նման հայտարարություն անել, որ Ղարաբաղը...դա ինքնորոշված պետություն է, իրենք պետք է կողմնորոշվեն: Ես այդտեղ ոչ մի բան: Մենք ինքներս նույնպես ամեն ինչ անում ենք մեր պատմական հայրենիքի համար, բայց այդպիսի բան ես չէի կարող ասել:
- Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:
- Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2012-ին:
- Խորհրդարանում որեւէ մեկի հետ հանդիպում եւ զրույց ունեցե՞լ եք տարածքների մասին:
- Ամեն մի մարդու մասին էլ կարող են գրել, ես ոչ մեկի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ տեսել եմ, ո՛չ նման տիպի խոսակցություն է եղել:
- Ինչպե՞ս կարող էիք տեղյակ լինել, որ Հայաստանի խորհրդարանում խոսում են այդ մասին:
- Չկա նման բան: Դրանք կեղծ խոսակցություններ են: Ես ոչ մեկի հետ ո՛չ հանդիպում եմ ունեցել, ո՛չ էլ նման բան ենք խոսել: Մենք բոլորս հայ ենք, մտածում ենք մեր հայրենիք մասին, մեր ազգի մասին:
- Այդ հարցազրույցում նշում եք, որ Ադրբեջանն է ձեր առաջին հայրենիքը:
- Դե ես այնտեղ եմ ծնվել, մեծացել: Դա սովետական Ադրբեջանն է եղել, հիմա ուրիշ պետություն է, այս պետությունը որ կա, ի՞նչ կապ ունի սովետական Ադրբեջանի հետ:
- Պարոն Ավանեսյան, ենթադրենք, որ այդպիսի հարցազրույց չի եղել: Ձեր կարծիքը ո՞րն է. տարածքները պե՞տք է վերադարձվեն Ադրբեջանին, թե՞ ոչ:
- Այդ հարցը որոշում է Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային քաղաքականությունը վարողը: Այդ հարցը Ղարաբաղում ապրող ժողովրդի որոշելիքն է: Ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի: Այնտեղ ահագին արյուն է թափվել, այնպես չէ, որ մեկ օրում պետք է այդ ամբողջ պրոցեսը կատարվի: Նման տիպի հարցերին չեմ կարող գնահատական տալ: Իմ ցանկությունն այն է, որ լինի խաղաղություն ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլ բոլոր երկրներում: Թե այդ խաղաղությունը ինչ համաձայնության դիմաց կլինի ՝ չգիտեմ:
- Խաղաղություն, թեկուզ տարածքների դիմա՞ց:
- Դա իմ որոշելիքը չի, մի մարդու ասելով չի, նույնիսկ նախագահի, դա շատ լուրջ հարց է, ժողովրդի որոշելիքն է: Դա քաղաքականություն է, քաղաքական գործիչները պետք է որոշեն:
- Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է նման կեղծ հարցազրույցի հրապարակման նպատակը:
- Դա իրենց համայնքի լոբբինգի մի մաս է, ցույց են տալիս, թե լոբբինգը լավ է աշխատում: Ես նաեւ Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների ռադայի նախագահ եմ, ինձնից առաջ հրեա է եղել: Հնարավոր է՝ ուզում են ռադայի նախագահն ադրբեջանցի լինի, մտածում են՝ ինչո՞ւ պիտի հայ լինի:
- «ԱՊԱ» գործակալությունից կպահանջե՞ք հերքել հարցազրույցը:
- Եթե պետք լինի՝ ես պատրաստ եմ, բայց ես երբեք ուշադրություն չեմ դարձրել նրանց հրապարակումներին: Եթե անհրաժեշտ լինի՝ կդիմեմ գործակալությանն էլ, դատարան էլ:
Հիշեցնենք. նախօրեին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հարցազրույց էր հրապարակել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ արցախյան հակամարտության մասին:
Հարցազրույցի բանախոսը, որ ըստ ԱՊԱ-ի Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանն է, աուդիոձայնագրության 1:50-րդ րոպեին ասում է. «Ըստ իս` կողմերին կհաջողվի համաձայնության գալ: ՀՀ խորհրդարանում արդեն խոսում են տարածքները վերադարձնելու մասին:
Կարծում եմ` հենց այդպես էլ կլինի, օկուպացված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին: Ի վերջո, կյանքը շարունակվում է, եւ այս երկու ժողովուրդները միշտ էլ ջերմ հարաբերություններ են ունեցել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT