Երևան
12 °C
Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի հունվարի 11-ի համարում տեղ գտած «ՓՊ-ում կրքերը թեժ են» վերտառությամբ հարցազրույցի պատասխաններից նկատելի է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը հայտարարել է ՀՀ ՓՊ խորհրդի ընտրությանը առաջադրվելու ցանկության մասին, խիստ յուրօրինակ ձեւով, օգտագործում է երկու տեղեկատվական առիթ՝ 1. Իր դեմ հարուցված կարգապահական վարույթը եւ 2. Փետրվարի 11-ին կայանալիք Պալատի խորհրդի ընտրությունների քարոզչության մեկնարկը:
Մեկը մյուսով պայմանավորված եւ փոխլրացնող առիթներին չէինք անդրադառնա, եթե նյութը չպարունակեր իրականության հետ կապ չունեցող, ընթերցողին մոլորության մեջ գցող դրվագներ:
Այսպես՝ փաստաբանը նշում է. «…Հանրային պաշտպանի գրասենյակում որպես օժանդակ անձ գրանցված է 26 հոգի, որոնք երբեք այդ գրասենյակում չեն երեւում, բայց աշխատավարձ են ստանում»: Սա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլեւ՝ զրպարտություն: Փաստաբանների պալատի, այդ թվում նաեւ Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքացուցակը հաստատում է Պալատի խորհուրդը, եւ չկա որեւէ աշխատող, որը փաստացի վարձատրվում եւ չի ներկայանում աշխատանքի:
Հաջորդ դրվագը, որ Պալատն ունի վարկային պարտավորություններ, որոնք արտացոլված չեն հաշվետվություններում եւ որոնց փաստաբանն, իր ասելով, չի ցանկանա շատ անդրադառնալ, նույնպես իրականության հետ աղերս չունեցող հայտարարությունների շարքից է: Փաստաբանների պալատը չունի վարկային պարտավորություններ։ 2015թ. փաստաբանների պալատի ֆինանսական դժվարությունների պատճառով 2015 թ. հունվարի 15-ին վերցվել է 9 մլն. ՀՀ դրամ վարկ, որը մարվել է մոտ մեկ ամիս հետո՝ 16.02.2015թ.։ ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական դժվարություններն առաջացել են 2012-2013թթ. տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որի հետ կապված առկա է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է։
Տեղեկացնենք, որ օր առաջ քարոզարշավ սկսած փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է իր իսկ պատվիրատուի դիմումի հիման վրա՝ փաստաբանի պարտականություններն անբարեխիղճ կատարելու հիմքով:
Հաջորդ զրպարտչական տեղեկությունը, որ պալատի խորհուրդը ամբողջությամբ վերահսկում է պալատի նախագահը, եւ խորհրդի 9 անդամներ անում են այն, ինչ ասում է պալատի նախագահը, ուղղակիորեն վարկաբեկում է փաստաբանների պալատը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի այն մոտեցումը, որ եթե չընտրվենք, ապա կբաժանենք փաստաբանների պալատը, վկայում է նրա անհանդուրժողական եւ ծայրահեղ վերաբերմունքի մասին։
Փաստաբանների պալատի նախագահը եւ խորհուրդը չեն կարող միայն Տիգրան Աթանեսյանին կամ այլ փաստաբանին հաճոյանալու կամ չնեղացնելու համար, անտեսել փաստաբանի վարքագծի կանոնագիրքը եւ աչք փակել վարքագծի կանոնագրքի հետ հակասող վարքագծի վրա։
Իր ոճին հավատարիմ դեռ Պալատի նախագահի նախորդ ընտրություններից հայտնի էպիտետներ ու լեգենդներ շրջանառող թեկնածուին մաղթում ենք հաջողություն եւ տեղեկացնում, որ Պալատը բոլոր թեկնածուներին ընձեռելու է քարոզարշավի շրջանակներում փաստաբանների հետ մտքերի փոխանակման, բովանդակային ծրագրերի ներկայացման առիթներ։ Հուսով ենք, որ նախընտրական շրջանը կանցնի առարկայական եւ առողջ քննարկումների ձեւաչափով։
Ծովինար Խաչատրյան
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT