Երևան
12 °C
Փաստաբանների պալատում կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Ստեղծված լարված իրավիճակը ստիպում է, որ բացի Լուսինե Սահակյանից եւ Երվանդ Վարոսյանից, այլ փաստաբաններ եւս բարձրաձայնեն խնդիրներն ու փորձեն գոնե այդ կերպ լուծումներ տալ դրանց: Խոսքը հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանի մասին է:
Վերջինս նախատոնական օրերին ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել. «Երբ իմ շատ հարգելի գործընկերներ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի՝ մի կողմից եւ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջեւ առաջացավ բոլորին հայտնի կոնֆլիկտը, ճիշտն ասած, ինձ թվում էր, թե դա ինչ-որ անձնական հարցեր են, ուստի շատերի նման պահպանում էի չեզոքություն եւ զերծ էի մնում հստակ գնահատականներից: Հիմա, սակայն պետք է ներողություն խնդրեմ Երվանդից ու Լուսինեից, որ հենց ամենասկզբից չեմ կանգնել իրենց կողքին, քանի որ կյանքը ցույց տվեց, որ իրենց «հնազանդեցնելու» փորձը ընդամենը սկիզբ էր մի գործի, որի իրական անունն է Փաստաբանների պալատը վերածել հայտնի հիմնարկին կից փաստաբանական վարչության, որի միակ գործառույթն իրականում լինելու է անկախ փաստաբանության ոչնչացումը: Խոսք եմ տալիս, որ ամեն ինչ անելու եմ՝ այդ կործանարար ծրագիրը խափանելու համար»:
Երեկ Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչը ստիպեց նրան խախտել չեզոքությունը: Փաստաբանը մեր զրույցում նշեց, որ այն, ինչ հիմա կատարվում է Փաստաբանների պալատում, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Աթանեսյանը հիշեցրեց, որ Արա Զոհրաբյանը ՓՊ նախագահի ընտրություններում հաղթել է հսկայական առավելությամբ, այսինքն՝ ստացել է լեգիտիմության մեծ քվե: «Ընտրություններից հետո իմ կողմից պալատի հասցեին քննադատություն չի եղել: Բայց ես ինքս ինձ եմ արդեն քննադատում, երեւի թե պետք է ժամանակին արձագանքեի այն թերություններին, որոնք սկսել էի տեսնել»,- ասաց փաստաբանը:
- Ի՞նչ թերությունների մասին է խոսքը:
- Բավական խնդիրներ են կուտակվել, պալատի գործունեությունը դարձել է անհասկանալի, եւ դրա պատճառն այն է, որ նախագահը չունի հակակշիռ պալատում: Խորհուրդն ամբողջությամբ վերահսկում է պալատի նախագահը, խորհրդի 9 անդամն անում են այն՝ ինչ ասում է պալատի նախագահը, խորհուրդն ինքնին ավելի հզոր մարմին է, քան պալատի նախագահը, իսկ այս վիճակում այն, կարելի է ասել, գոյություն չունի, ստացվում է մենաշնորհային վիճակ, որը բերում է հսկայական թերությունների:
- Մասնավորապե՞ս:
- Հիմա չեմ ցանկանա շատ անդրադառնալ, բայց պալատը, չգիտես ինչու, ունի վարկային պարտավորություններ, որոնք արտացոլված չեն հաշվետվություններում, Հանրային պաշտպանի գրասենյակում որպես օժանդակ անձ գրանցված են 26 հոգի, որոնք երբեք այդ գրասենյակում չեն երեւում, բայց աշխատավարձ են ստանում, Պալատի նախագահն աշխատանքի է ընդունել իր բարեկամներին, եւ ես կասկածում եմ, որ այդ տեղերի համար մրցույթ եղած լինի: Ամեն դեպքում, գտնում եմ, որ նա իր բարեկամներին չպետք է ընդուներ աշխատանքի: Կամ 30 հոգի աշխատակազմում ինչո՞վ են զբաղվում:
Այսինքն՝ ինքը ՓՊ-ն դարձրել է հարմար գրասենյակ: Լավ, էլի ոչինչ, բայց երբ բանը հասավ նրան, որ փաստաբաններն են խոցելի դարձել պալատի համար, արդեն ստիպված պետք է մտորենք՝ ինչ է եղել: Հասկացա, որ պալատն իրականում ոչնչով չի զբաղվում: Տեսեք՝ Վճռաբեկ դատարանի նախագահը կոռուպցիայի մեջ մեղադրեց փաստաբանների, որոնք խաբում են իրենց վստահորդներին: Պալատը՝ նախագահի գլխավորությամբ լուռ եղավ, արձագանք չեղավ: Ծեծի ենթարկվեց փաստաբանը, հաղորդում ներկայացրեց ՀՔԾ, պալատի նախագահը լուռ է մնացել, 1 շաբաթ հետո հայտարարություն է տարածել հանձնաժողովը, որը մնաց անհետեւանք:
Մենք ունենք փաստաբանների ներկայացրած 40 հայց՝ ընդդեմ պալատի, որոնք ավարտվել են փաստաբանների պարտությամբ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք մեր փաստաբաններն այդքան վատ հայցեր են գրում, թե՞ կա մի ուրիշ վիճակ, թե՞ կա այդ ուրվագծվող անհասկանալի կապը դատական իշխանության հետ: Ի վերջո, պալատը նրա համար չի, որ սպասարկի Վճռաբեկի շահերը, իսկ այդպիսին դարձել է: Որպես կանոն այն փաստաբաններն են թիրախում, որոնք դժգոհություն են արտահայտել պալատի հասցեին: Միանգամից ասեմ՝ ես էլ եմ դարձել կարգապահական վարույթի հարուցման թիրախ: Եթե ինձ են թիրախավորել... այսինքն՝ կա՛մ վտանգ է զգում եւ ուզում է հնազանդեցնել, կա՛մ այդ մարդը խնդիրներ ունի: Ի վերջո, ինչ եղավ, որ այդ մարդուն շատերը սիրում էին, ընտրեցին եւ հիմա ընկել է փաստաբանների ետեւից, իմ կարծիքով հակակշռի բացակայությունն է...:
Եթե մի քննադատական բառ ես հնչեցնում պալատի կամ նախագահի հասցեին, կա մարդկանց խումբ որպես կանոն պալատի աշխատողներ, որոնք սկսում են զբաղվել տրոլինգով եւ հարձակում են գործում, ընդ որում այնպիսի մարդիկ են խոսում փաստաբանական վեհ գաղափարի մասին, որոնք դեռեւս չեն վաստակել հանրորեն փաստաբանության մասին խոսելու իրավունքը: Նրանց ես անվանում եմ պալատի զոնդերկամանդ:
- Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք եք տեսնում:
- Փետրվարի 11-ին սպասվում են ՓՊ խորհրդի ընտրություններ, ես եւ մի քանի համախոհ կոլեգաներ առաջադրելու ենք մեր թեկնածությունները, կփորձենք հաղթել, ստեղծել անկախ փաստաբանների կայուն մեծամասնություն: Եթե դա չհաջողվեց, եթե պալատի նկատմամբ փաստաբանների մեջ ձեւավորվել է լոյալ մեծամասնություն, ապա փաստաբանությունը մեր երկրում լրջագույն վտանգի առջեւ է կանգնած, ունենալու ենք խայտառակ վիճակ: Կամ պետք է ստեղծել առանձին միություն, այսինքն՝ չպետք է լինի միասնական փաստաբանական մարմին:
- Այսինքն՝ օրենքի փոփոխության մասի՞ն է խոսքը:
- Օրենքի փոփոխություն անհրաժեշտ կլինի, որովհետեւ ազատ, անկախ փաստաբան բառը հասկացող, գնահատող մարդիկ նման պալատում ապագա չունեն: Պետք է աշխատել այդ ուղղությամբ, փաստաբանը չպետք է կախված լինի նախագահի քմահաճույքներից: Եթե խորհրդի ընտրությունները ցույց տվեցին այն, ինչ կա, ապա սեպտեմբերին պալատի նախագահի ընտրություններ են, կունենանք նույն նախագահը, կամ այնպիսի նախագահ, որի օրոք բան չի փոխվելու:
- Դուք կրկին մասնակցելո՞ւ եք նախագահի ընտրություններին:
- Ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT