Գալիք երկուշաբթի «Նաիրիտի» գույքի օտարման հարցով քննարկում կհրավիրվի

16/01/2017 schedule17:35

Նաիրիտցիների պայքարը համակարգող խումբը ծրագրում է գալիք երկուշաբթի մեծ քննարկում անցկացնել, որին հրավիրված կուսակցությունների անդամներն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները կփորձեն կանխել գործարանի գույքը վաճառքի հանելու գործընթացը: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:

Նրա տեղեկացմամբ՝ գույքի վաճառքը կասեցնելու խնդրանքով իրենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններին դիմել են դեռեւս հունվարի 11-ին: Առանց անուններ բարձրաձայնելու՝ մեր զրուցակիցն ասաց, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ընդունել է հարցը լայնորեն քննարկելու իրենց առաջարկը եւ ներկա կգտնվեն կայանալիք խորհրդակցությանը (քննարկումն, ամեն դեպքում, որեւէ կուսակցության գրասենյակում չի ծավալվի, այլ չեզոք որևէ վայրում՝ խմբ.):

«Հանդիպմանը կհրավիրվեն անհատներ, որոնք հետաքրքրված են «Նաիրիտի» ապագա գործունեությամբ, էկոլոգներ, որոնց հետ կքննարկենք թափոններն արտանետելու փոխարեն վերամշակելու հարց եւ այլն: Ընդհանուր առմամբ, բավականին լայնամասշտաբ միջոցառում է նախատեսվում»,- ասաց Կարինե Շահվերդյանը:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ «Նաիրիտի» նախկին աշխատակիցները խիստ վրդովվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունից, թե գործարանի վերագործարկման ծրագիր գոյություն չունի: Կարինե Շահվերդյանի խոսքով, «ԵՄ-Ասիա Բիզնես Ֆինանսական Կենտրոն»-ի կողմից ծրագիր ուղարկվել է՝ 2 անգամ:

«Երբ Կառավարությունը հայտարարեց, որ ծրագիրը կորել է եւ իրեն այդպես էլ չի հասել, կենտրոնի ներկայացուցիչը 3-րդ անգամ այն անձամբ տարավ գործադիր մարմին, ստորագրությամբ հանձնեց վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանին: Վերջինս խոստացավ, որ ծրագիրը չի կորի եւ, անկասկած կհասնի հասցեատերերին:

Ծրագիրը ուղարկվել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն։ Այս գերատեսչությունը եւս պնդում էր, որ «Նաիրիտի» վերագործարկման ծրագիր չկա: Հատկանշական է, որ 2015-ի ամռանն այդ նախարարությունը հավանության արժանացրեց այդ ծրագիրը եւ ներկայացրեց Ազգային ժողով: ԱԺ-ն իր հերթին «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողով ստեղծեց, որը գլխավորում էր Վարդան Այվազյանը»,- նշեց Կարինե Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում «Նաիրիտ» գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը հաստատել էր գործարանի գույքի վաճառքի մասին լուրերը՝ տեղեկացնելով, որ բոլոր ստորաբաժանումներում ստեղծվում են գործարանի աշխատակիցներից կազմված մասնագիտական հանձնաժողովներ, որոնք էլ կազմում են օտարման ենթակա գույքի անվանացանկը: Բայց թե երբ է մեկնարկելու օտարման գործընթացը, Սաղաթելյանը չէր հստակեցրել՝ նշելով, որ նման տեղեկություն չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3864 դիտում

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս