Երևան
12 °C
«Նաիրիտ» գործարանի նախկին 16 աշխատակից այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում առարկություն են հայտնել գործարանի սնանկացումից բխող պարտատերերի ցուցակից իրենց հանելու դեմ: Վերջիններս դատավոր Արմեն Չիչոյանին փորձել են բացատրել, որ «Նաիրիտ» գործարանի նկատմամբ իրենց իրավունքների զիջման պայմանագիրը, որով զիջել են սեփական աշխատավարձերի տոկոսները եւ ստացել միայն մայր գումարները, ինքնակամ չեն ստորագրել, այլ՝ ճնշումների եւ վախի մթնոլորտի ներքո: Նրանք դատավորին հայտնել են, որ այլ պարագայում իրենց սպառնացել են չվճարել աշխատավարձերը: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գործարանի նախկին աշխատակցուհիներից Կարինե Շահվերդյանը:
Վերջինիս խոսքով՝ պայմանագիրը ստորագրել ստիպել են ոչ ավել, ոչ պակաս, քան 2500 հոգու: Մարդիկ, զոհ գնալով ճնշումներին ու խաբեությանը, այլ ելք չեն ունեցել:
«Սնանկացման գործում «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն «Նաիրիտ» գործարանից այժմ պահանջում է նաեւ մեր աշխատավարձերի տույժ-տուգանքների տոկոսները, մինչդեռ մեզ վճարվել է միայն մայր գումարը: Ստացվում է՝ «Նաիրիտ 2»-ն ուզում է յուրացնել մեր աշխատավարձերի տույժերը»,- ասաց Կարինե Շահվերդյանը:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ նախքան նշված պայմանագրի ստորագրումը՝ իրենք դատարանով հաստատված ե՛ւ մայր գումարի, ե՛ւ տոկոսների ստացման վճիռներ են ունեցել, սակայն դրանք այդպես էլ չեն իրագործվել: Փոխարենն իրենց պարտադրել են ստորագրել «Նաիրիտ 2»-ին պահանջի իրավունքի զիջման պայմանագրերը, որի ստորագրման հիմքով էլ իրենց հանել են պարտատերերի ցուցակից:
Գործարանի մեկ այլ նախկին աշխատակից՝ Արագեղեցիկ Կարեյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Նաիրիտ»-ի՝ աշխատողներին ունեցած 22 ամսվա պարտքը կազմել է մոտավորապես 33 միլիոն դոլար, սակայն այսօր «Նաիրիտ 2»-ը դատարան 130 միլիոն դոլարի հայտ է ներկայացրել: «Սա կասկածի տեղիք է տալիս»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նաիրիտ» գործարանի գույքը վաճառքի կհանվի: Գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանի մեզ հետ զրույցում չէր հերքել այս տեղեկությունը՝ հստակ ժամկետներ, սակայն չմատնանշելով:
«Եթե սնանկության գործընթաց է գնում, իհարկե, հետագա շահագործման համար ոչ պիտանի որոշակի գույք պետք է վաճառքի հանվի: Դրանք նախկինում դուրս գրված սարքավորումներ են: Բոլոր ստորաբաժանումներում ստեղծվում են գործարանի աշխատակիցներից կազմված մասնագիտական հանձնաժողովներ, որոնք էլ կազմում են օտարման ենթակա գույքի անվանացանկը»,- ասել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT