Երևան
12 °C
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումը մեծ իրարանցում է առաջացրել: Կինոռեժիսորը, որ վերջին շրջանում ԼՂՀ մարտական դիրքերում նկարահանումներ է իրականացնում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իր անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում, աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտությունը էդ նույն սատկած էշի ականջում քնած է...»:
Իր գրառման մեջ Զաքարյանն ակնհայտորեն նկատի ուներ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որի ղեկավարած գերատեսչության դանդաղ արձագանքելու բնավորության մասին նույնիսկ անեկդոտներ կան:
Ֆեյսբուքում կինոռեժիսորին արձագանքեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը. «Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի եւ տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել եւ հիմարի տպավորություն թողնել, քան խոսել եւ ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում:
Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին»,- գրել էր Բալայանը:
Ի վերջո այս ամենին արձագանքեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախ like-ելով Բալայանի գրառումը, ապա գրելով. «Դիրքերում և առհասարակ անվտանգության թեմաներով ամեն մեկը չէ, որ պիտի իր կարծիքը հանրայնացնի: ...Մեր մոտ մարդիկ մի քանի անգամ որ դիրք են գնում, գիտեն դառել են անվտանգության մասնագետ ու կարող են բոլորին քննադատել, իսկ պետական ատյաններին քննադատելը «սուրբ» գործ է»:
Արշակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այսօրվա միջադեպից հետո իրեն կարող են արգելել դիրքեր բարձրանալ: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.
- Պարոն Զաքարյան, դուք գրել եք, որ դիպուկահարները ակտիվացել են: Ինչիսի՞ն է հիմա իրավիճակը:
- Ես արդեն Երեւան եմ վերադարձել: Երեկվա դրությամբ աշխատում էին դիպուկահարներ: Մենք էլ դիրքերում էինք եւ հենց մեր կաշվի վրա զգացինք դիպուկահարների աշխատանքը: Տղաները զգոն են, աչալուրջ են: Ցավոք սրտի միջադեպից խուսափել չի լինում: Վառ օրինակը երեկվա զոհն է: Ես գիտեմ, որ մեր զինուժն անարձագանք չի թողնի ոչ մի բան: Բայց ամեն դեպքում բողոքի ձայնը պետք է բարձրացվի միջազգային կառույցների մոտ, այնքան պետք է նրանց նույն բանը ասվի, որ սկսեն ուշադրություն դարձնել: Եվ երբ Տիգրան Բալայանը նեղվում է իմ բողոքից, որում ոչ մի վիրավորական խոսք չկա, ես զարմանում եմ: Դա նրանից է, որ նույն Տիգրան Բալայանը արյունաշաղախ էրեխեքին չի գրկում՝ դնում շտապօգնության մեքենայի մեջ, նա չի տեսնում այդ ամենը, նրա ձեռքերը չեն արյունոտվում մեր էրեխեքի արյունով, իսկ ես այնտեղ ցավոք նման դեպքերի էլ եմ մասնակից լինում, ես իրավունք ունեմ վրդովվելու եւ պահանջելու ավելի ակտիվ աշխատանք: Նրանք տաքուկ օֆիսներում նստած հաստատ այդքանը չեն հասկանա:
- Ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ խոսնակի արձագանքը:
- Նա ասում է, որ ես անգրագետ եմ եւ դիվանագիտությունից բան չեմ հասկանում, բայց իր արձագանքը ... Ինքներդ գնահատեք: Այդպիսի արձագանք ես միշտ ստանում եմ թուրքերից, ադրբեջանցիներից եւ ավելացնելու ոչինչ չունեմ: Ի՞նչն է վիրավորել խոսնակին, որ ես որպես քաղաքացի իմ բողո՞քն եմ հայտնում, որ պետք է ավելի շատ աշխատել, որպեսզի ադրբեջանցիները կրակելուց առաջ, դիպուկահարներին դիրքեր հանելուց առաջ մի փոքր մտածեն, որ իրենց գլխին միջազային մակարդակի խնդիրներ են կախված: Այո, որպեսզի պատերազմ չլինի, դիպուկահարները մեր էրեխեքին չսպանեն, ավելի շատ դիվանագիտական աշխատանք պետք է տարվի, քան զինվորական: Զինվորի գործը սահմանը պահելն է: Դիվանագիտությունն է որոշում՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ, զինվորները կատարող են: Եթե նա այս ամենի մասին խոսելը ընդունել է որպես անձնական վիրավորանք եւ անցել վիրավորանքների՝ դա խոսում է նրա դիվանագիտական գիտելիքների մասին: Ամերիկայում նստած ժամանակ եւ այլն...այդ ամենը գրում է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը, դրա համար ես ասելիք չունեմ, no comment է:
- Բալայանը ձեզ մեղադրում է նաեւ դիրքերում PR-վելու մեջ: Նման գնահատական ձեր մասին էլի է հնչել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես միշտ ասել եմ՝ ով այդպես է մտածում, թող գա ինձ հետ այդ գնդակների, կրակոցների տակ ինքնափիառվի, բայց հետը տակաշոր վերցնի անպայման: Իմ գնահատականը ես ստանում եմ ոչ թե կաբինետներում նստածներից, այլ հազարավոր ծնողներից եւ հենց զինվորականներից:
- Արծրուն Հովհաննիսյանը եւս արձագանքել է ձեր գրառմանը: Հնարավո՞ր է այլեւս թույլ չտան բարձրանալ դիրքեր:
- Ինչո՞ւ պետք է թույլ չտան: Արծրուն Հովհաննիսյանը չի արգելողը, նա որպես ՀՀ քաղաքացի իր ֆեյսբուքյան էջում իր կարծիքն է հայտնել, բոլոր կարծիքները իրավունք ունեն գոյություն ունենալու: Նրա գրածը ես չեմ ընդունում որպես ՊՆ-ի կարծիք: Պարզ է, որ սոլիդարություն է ցուցաբերել իր գործընկերոջ նկատմամբ, բայց այդ արձագանքով նաեւ հերքել է մինչեւ այդ տարածված այն խոսակցությունները, որ իբրեւ թե ինձ ՊՆ-ն է նշանակել, ես ՊՆ PR-ն եմ անում:
- Բայց դուք ՊՆ թույլտվությամբ եք չէ՞ դիրքեր գնում:
- Անպայման: Եթե ինձ արգելեն՝ պետք է արգելեն նաեւ լրագրողների 99 տոկոսին, որովհետեւ ցանկացած լրատվամիջոց երբեւէ իր աշխատանքով բողոք հայտնել է թեկուզ հենց ՊՆ-ի աշխատանքի մասին: Թող պատերազմի ժամանակ էլ բոլորին զրկեն դիրքեր բարձրանալու հնարավորությունից, օֆիսում նստածները գնան մեր փոխարեն: Այդ նույն խոսնակները իմ փողերով են վճարվում նաեւ: Ես հարկ եմ մուծում եւ այդ հարկից նա գումար է ստանում: Նա պարտավոր է լսել եւ իմ բողոքը եւ իմ քննադատությունը: Եվ եթե դիվանագետ լիներ իրականում՝ նման անգրագետ արձագանք չէր լինի: Ես շարունակելու եմ ավելի ակտիվ պահանջել, որ մեր դիվանագիտությունը սկսի աշխատել, ուզում են՝ հետեւիցս չարախոսեն, ինձ զրկեն դիրքեր գնալու իրավունքից, զինվորների հետ շփվելուց, մեկ է ես իմ խոսքն ասելու եմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT