Տարոն Մարգարյանն ընդդեմ օլիգարխների. տեղական տուրքը բարձրացավ

Երեւան քաղաքի ավագանին 2016 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում հաստատել էր Երեւան քաղաքում տեղական տուրքի նոր սահմանաչափը: Ի թիվս այլ տուրքերի, էական փոփոխություն է կատարվել ծխախոտի վաճառքի համար սահմանված տուրքի սահմանաչափում: Այսինքն՝ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած սահմանաչափը տարբերվում է նախորդ տարիների սահմանաչափից նրանով, որ այս անգամ փորձել են սուպերմարկետների, փոքր եւ ավելի փոքր խանութների միջեւ տարբերակված մոտեցում կիրառել:

Մինչ 2017 թվականը, օրինակ, 2016 թվականի համար սահմանված էր, որ Երեւան քաղաքի 1-ին գոտու (կենտրոնական փողոցներ, օրինակ՝ Թումանյան փողոց) փողոցներում տեղակայված վաճառակետերում ծխախոտ վաճառելու համար տնտեսվարողը պետք է ամեն ամիս վճարեր 30 հազար 625 դրամ:

Այս տարվա հունվարի 1-ից արդեն առաջին գոտում տեղակայված խանութների դրույքաչափը սահմանվել է ըստ խանութի տարածքի չափսի: Մինչեւ 26 քառակուսի մետր տարածք ունեցող խանութը պետք է վճարի 17 հազար 500 դրամ, 26-ից 50 քմ տարածքով խանութը՝ 22 հազար 750 դրամ, 51-ից 100-ը՝ 35 հազար դրամ, 101-ից 200-ը՝ 43 հազար 750 դրամ, 201-ից 78 հազար 750 դրամ, իսկ 501 քառակուսի մետրից ավելին՝ 175 հազար դրամ: Նկատենք, որ Երեւան քաղաքում սուպերմարկետները 100 քառակուսի մետրից ավելի տարածք ունեն: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայի «Երեւան սիթի», «ՍԱՍ», Նալբանդյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետների տարածքը գերազանցում է 100 քառակուսի մետրը: Այսինքն՝ նշված սուպերմարկետների համար նախկին 30 հազար դրամը դարձել է 43 հազար եւ ավելի, հասնելով նույնիսկ՝ 175 հազար դրամի:

ՓՄՁ-ների համար այս նորությունը որոշ դեպքերում դրական է, քանի որ 30 հազար դրամի փոխարեն նրանք կվճարեն 17 հազարից մինչեւ 22 հազար դրամ: Եթե հաշվենք մայրաքաղաքի փոքր խանութները, ապա սուպերմարկետների համեմատ ավելի շատ են դրանք եւ ստացվում է, որ փոքր խանութների համար դրույքաչափը նվազեցնելը բացասաբար է ազդում խոշորների վրա եւ մեծ հաշվով խոշորների կողմից վճարվող ավելի գումարը կոմպենսացվում է, իսկ Երեւան քաղաքի արտաբյուջե գրեթե նույն ծավալով է մուտք արվում տուրքը:

Ի դեպ, բացի Երեւան քաղաքից մյուս բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես նախորդ տարեվերջին համատարած փոփոխել են ծխախոտի վաճառքի տուրքի սահմանաչափն ու մեխանիզմը: Ասել, որ դա միայն Երեւան քաղաքն է նախաձեռնել, սխալ կլինի: Ուստի, հրահանգը համատարած է եղել:

Մայրաքաղաքում, որտեղ բնակվում եւ աշխատում է հանրապետության բնակչության կեսից ավելին, գործում են բազմաթիվ սուպերմարկետների ցանցեր եւ փոքր ու միջին խանութներ: Ամենախոշոր սուպերմարկետների ցանցերը պատկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին («Երեւան սիթի»), պատգամավոր Արման Սահակյանին («Կրպակ» սուպերմարկետ), պատգամավոր Արտակ Սարգսյանին («ՍԱՍ» սուպերմարկետ) եւ այլն:

Չմոռանանք, որ այս փոփոխությունն արվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ չկապել ընտրական պրոցեսից առաջ ՓՄՁ-ների համար կատարվելիք «լավությունների» հետ, տեղին չի լինի: Մի փոքր անհարմարություն պատճառելով խոշորներին արտոնություն տալ փոքրերին եւ թմբկահարել դա քարոզարշավի ժամանակ: Չմոռանանք, որ նշված երեք պատգամավորները ԱԺ-ու ներկայացնում են «Հանրապետական» խմբակցությունը, իսկ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը ՀՀԿ անդամ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9065 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս