Արդյո՞ք Ծառուկյանը Լապշինի հարցով միջնորդել էր բարեկամ Լուկաշենկոյին

Այսօր հայտնի դարձավ, որ Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը: Սերգեյ Լավրովին հունվարի 17-ի հայտնի ասուլիսում հարց էր ուղղվել Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: ՌԴ ԱԳ նախարարն ասել էր, որ իրենք դեմ են, որ քրեականացվի լրագրողի կամ մասնավոր անձի այցն այս կամ այն տարածք: Եւ բացի այդ, իրենք դեմ են, որ այս կամ այն երկրում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներն արտահանձնվեն երրորդ երկիր:

Ալեքսանդր Լապշինն, ինչպես հայտնի է, Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է: Լավրովն ասել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ իրավիճակը հանգուցալուծվի ՌԴ քաղաքացու իրավունքների ամբողջական պաշտպանությամբ եւ իսրայելական կողմի հետ սերտորեն համագործակցում են այս հարցում:

Կարիք չկա նկարագրելու, թե ինչ ծանր հումանիտար, քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ կունենա Լապշինի արտահանձնումը: Դրանից հետո ջանքերը՝ Արցախն ինտեգրել միջազգային հանրությանն ու աշխարհին, շատ լուրջ խոչընդոտների առաջ կկանգնեն: Բոլոր այն օտարերկրացիները, ում միջոցով դա պետք է արվեր, Արցախ այցելելուց առաջ շատ երկար կմտածեն եւ ավելի հավանական է` պարզապես հրաժարվեն այդ մտքից:

Սա է պատճառը, որ Հայաստանը Ռուսաստանից եւ Իսրայելից շատ ավելի մտահոգ է եւ ամեն կերպ փորձում էր կանխել Լապշինի արտահանձնումը: Բայց, փաստորեն, դա ոչ մեկին չհաջողվեց. Ռուսաստանը չկարողացավ լծակներ բանեցնել Բելառուսի վրա, Իսրայելը`Ադրբեջանի վրա: Հայաստանն էլ, իհարկե, որեւէ լծակ չուներ:

Թեեւ պետք է հիշել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում մեծ բարեկամ ունի, որի հետ այնպիսի եղբայրական հարաբերությունների մեջ է, որ Երեւան ժամանելիս գիշերում է նրա տանը: Գագիկ Ծառուկյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունները որեւէ մեկի համար գաղտնիք չեն: Արդյո՞ք փորձ արվել է այս խողովակն օգտագործել Լապշինի գործում, դժվար է ասել: Թեեւ էդվարդ Նալբանդյանին նման չէ, որ նա նման իրավիճակում կդիմեր Գագիկ Ծառուկյանի ծառայություններին: 

Լավրովի դատարկ փամփուշտն ու ՀՀ ԱԳՆ-ի ոգեւորությունը

Հայաստանի դիվանագիտական եւ քաղաքական շրջանակներում մեծ ոգեւորություն էր առաջացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողի հարցին նույն հունվարի 17-ի ասուլիսի ժամանակ: Լրագրողը հարցրել էր` եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Լավրովը պատասխանել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ»: Խոսել էր ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունված փաստաթղթերի մասին, ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով ընդունված փաստաթղթերի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթերի մասին, որոնք բոլորը բացառում են հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը:

Ադրբեջանի լրագրողի հարցը, սակայն, այն մասին էր, թե արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի, եթե Բաքուն նոր լայնամասշտաբ հարձակում նախաձեռնի Արցախի ուղղությամբ: Ամենայն ուշադրությամբ մի քանի անգամ ընթերցեցինք Լավրովի պատասխանը, սակայն սույն հարցի պատասխանն այստեղ չգտանք: Փոքրիկ թրեյնինգն առ այն, թե ինչու չի կարելի ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործ համարել, բոլորովին չի ենթադրում, որ նոր հարձակման վրա ՌԴ-ն աչք չի փակի:

Հասկանալու համար, թե ինչու է ադրբեջանցի լրագրողն այս հարցը հնչեցրել, արժե հիշել, որ ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ վերլուծաբաններ կարծիք էին հայտնում, որ Ադրբեջանի հարձակումը համաձայնեցված է եղել ՌԴ-ի հետ: Ըստ որոշ գնահատականների, Ալիեւին 5 օր ժամանակ է տրվել՝ հարձակվելու եւ ռազմի դաշտում իր ուժերը փորձարկելու համար: Եւ հիմա ադրբեջանցի լրագրողի լեգիտիմ իրավունքն է հետաքրքրվել՝ արդյո՞ք այդպիսի եւս մեկ հնարավորություն իր երկիրը կունենա, թե՝ ոչ: Ռուսաստանի արտգործնախարարը հարցն, ըստ էության, բաց թողեց: Դիվանագիտական հնարքներով իր պատասխանում նա այդպես էլ չբացառեց, որ նման բան կարող է լինել:

Հայկական ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ Ադրբեջանում հիստերիա է առաջացրել Լավրովի պատասխանը: Եթե նույնիսկ այդպես է, չի հասկացվում, թե ինչու: Ինչպես չի հասկացվում, թե Հայաստանում ինչու է այն ոգեւորություն առաջացրել:

Միջազգային հարաբերություններում արտաքին գործերի նախարարների հայտարարություններն, իհարկե, շատ կարեւոր են, բայց միայն այնքանով, որքանով ցույց են տալիս որեւէ խնդրի վերաբերյալ տվյալ երկրի քաղաքականության, մտադրությունների վեկտորը: Դիվանագիտության մեջ քիչ չեն նաեւ հայտարարություններ, որոնք դատարկ փամփուշտ են եւ ընդամենը: Կարծում ենք, ադրբեջանցի լրագրողին Սերգեյ Լավրովի պատասխանը, դրան հետեւած պաշտոնական Բաքվի եւ Երեւանի արձագանքները, այս վերջին կատեգորիայից են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11391 դիտում

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել