Երևան
12 °C
Փետրվարի 11-ին Հայաստանի փաստաբանների պալատում սպասվող խորհրդի ընտրությանը որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրված փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ կապված, պալատի աշխատակազմն ուշագրավ հարցում է կատարել:
Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը հունվարի 16-ին «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին մի գրություն(էջ 1, էջ 2) է ուղարկել, որով հարցրել է, թե Արմեն Սողոմոնյանի եւ «Սահմանադրական իրավունք» կուսակցության միջեւ առկա եղե՞լ է աշխատանքային հարաբերություններ, թե ոչ (2000-2007 թվականներին), եթե այո, ապա՝ ե՞րբ եւ ի՞նչ հիմքով, ի՞նչ պաշտոնում եւ որքա՞ն աշխատավարձով են աշխատանքային հարաբերությունները ծագել: Աշխատակազմի ղեկավարը նաեւ նշել է, որ փաստաբանն իր կենսագրական թերթիկում նշել է, որ 2000 թվականից 2007 թվականն աշխատել է կուսակցությունում եւ տեղեկանք է ներկայացրել, որ հասարակական հիմունքներով է աշխատել:
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին մտահոգել է պալատի գործելաոճը: «Եթե դեռ կան փաստաբաններ, որոնք հավատում են Պալատի ղեկավարության նվիրվածությանը ոչ թե սեփական շահերին, այլ՝ փաստաբանությանը, առաջարկում եմ ընթերցել այս նամակները եւ գոնե Ձեր խղճի առջեւ տալ ազնիվ պատասխան՝ սա ինչ է, եթե ոչ ապօրինի հետապնդում փաստաբանի նկատմամբ Պալատի ղեկավարության կողմից»,- ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ նկատում է, որ ամեն ինչ պետք է ունենա չափ ու սահման: «Սա արդեն փորձ է «գծից» դուրս դիրքորոշում ունեցող փաստաբանի «անցյալը» տասը տարի անց փորելու միջոցով նրան արտոնագրից (երեխեքի հացը վաստակելու միջոցից) զրկելու... : Փաստաբանների պալատի նախագահը պետք է հստակ պատասխան տա, թե ինչու է ծնվել այս հարցումը...»,- ֆեյսբուքյան իր էջում էլ գրել է Երվանդ Վարոսյանը:
Արմեն Սողոմոնյանի հետ խոսել չհաջողվեց, քանի որ մեր հեռախոսազանգերին նա չպատասխանեց:
Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Պալատի անդամ փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ կապված Պալատի աշխատակազմի ղեկավարի դիմումը, փաստաբանների պալատի խոսնակ Ծովինար Խաչատրյանն այսպես պատասխանեց.«Hraparak.am կայքում 15.01.2017թ. լույս տեսած նյութի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատը ուսումնասիրություն է իրականացրել այդ նյութի մեջ նշված երեք փաստաբանների՝ Լիլիթ Մանասերյանի, Վարդան Նիկողոսյանի և Արմեն Սողոմոնյանի վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքում Արմեն Սողոմոնյանի փաստաթղթերում աշխատանքային ստաժի հետ կապված բավարար նյութեր չկային, ինչից ելնելով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը հարցում է կատարել»: Ըստ նրա, նույն հրապարակման մեջ նշված մյուս փաստաբանների վերաբերյալ էլ է հարցումներ կատարվել, սակայն միայն դատվածության մասով, քանի որ նրանք ՀՀ փաստաբանական դպրոցն են ավարտել։
Հարցին էլ՝ եթե խորհրդի անդամի թեկնածու է, ապա այսկերպ արդյո՞ք ճնշում չի գործադրվում թեկնածուի վրա, Ծովինար Խաչատրյանն պատասխանեց. «Նախ, Արմեն Սողոմոնյանը խորհրդի անդամի թեկնածու չէ, այլ՝ կարգապահական նախապատրաստող անձի թեկնածու է և իր թեկնածությունը առաջադրել է 18.01.2017թ-ին փոստի միջոցով, իսկ փոստային բաժանմունքի կողմից Պալատին է տրամադրվել այդ դիմումը 20.01.2017թ-ին։ ՀՀ փաստաբանների պալատը որևէ ճնշում չի իրականացրել և չէր էլ կարող իրականացնել»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT