Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել եւ հունվարի 11-ին Կառավարություն էր փոխանցվել Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկ: Այսօր լրացավ 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Կառավարությունը պետք է պատասխաներ դիմումին: Մինչ օրվա վերջ վարչապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանից հնարավոր չեղավ ճշտել՝ կուսակցություններին պատասխան փոխանցվե՞լ է, թե՞ ոչ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Վանաձորի ավագանու անդամ եւ քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ պատասխան չեն ստացել Կառավարությունից: «Դիմել ենք Կառավարությանը, փաստաթղթաշրջանառության հետ կապված 15-օրյա ժամկետ կա, այսօր պետք է պատասխանեին: Մինչեւ օրվա վերջ Կառավարությունից պատասխան չստացանք: Կսպասենք մինչեւ վաղը, եթե վաղն էլ չեղավ՝ հետո նոր կխոսենք մեր հետագա քայլերի մասին»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք՝ Կառավարությանն ուղղված փաստաթղթով Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունները ընդգծում են, որ 3 ամիս շարունակ ավագանու նիստեր չհրավիրելու հետեւանքով խախտվում են Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը:
Փաստաթղթի վերջում 3 կուսակցություններն ընդգծում են, որ Վանաձորում ստեղծված կառավարման ճգնաժամը հաղթահարելու երկու տարբերակ կա՝ համայնքի ղեկավարի հրաժարական կամ ավագանու լիազորությունների դադարեցում: Հաշվի առնելով, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարական չի տալիս՝ Կառավարությանն առաջարկվում է դադարեցնել ավագանու լիազորությունները:
2016-ի հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը քաղաքապետի ընտրության ժամանակ պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն:
Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: 3 ամիս է՝ քվորումից բացակայության պատճառով Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստ անցկացնել եւ ընդունել քաղաքի բյուջե: ԼՀ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն բոյկոտում են նիստերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT