Դատարանում ապացույց թաքցնելը մեղադրողի մարտավարությու՞նն է

28/04/2000 schedule12:10

Երեկ ականատես եղանք, թե ինչպես է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրիկ Կոստանյանը իր աշխատասենյակից գոռալով դուրս վռնդում փաստաբան Կրոմվել Գրիգորյանին, ասելով՝ «երբ կանչեմ, այն ժամանակ էլ ներս կգաս»: Տպավորությունն այնպիսին էր, որ դատավորը փաստաբանին իր տանից էր վռնդում:

Առաքել Մովսիսյանի (Շմայսի) գործով դատական նիստից հետո, բնական է, որ դատավորը գերադասում էր մեղադրող Արամ Ամիրզադյանի ներկայությունը իր աշխատասենյակում: Երեկվա դատական նիստում Շմայսի պաշտպանի՝ Կրոմվել Գրիգորյանի հարցմանն ի պատասխան հարցում էր բերել մեղադրող կողմը: Սակայն դատախազության բերած փաստաթղթի առանձնահատկությունն այն էր, որ փաստաբանի, նույն գերատեսչությունից բերված փաստաթղթի մեջ, ըստ մեղադրող կողմի, վրիպակ կար:

Շմայսի պաշտպանի նույն գերատեսչությունից բերված փաստաթղթում նշված էր, որ 1997թ. ոսպն արժեր 260-ից 280 դրամ, իսկ դատախազի հարցման մեջ նշվում էր 450 դրամ: Դատավորը փորձում էր հիմք ընդունել մեղադրող կողմի տարբերակը, ինչին առարկեց Կրոմվել Գրիգորյանը: Նա պահանջեց որպես վկա հրավիրել փաստաթղթի համար պատասխանատու անձանց եւ դատարանում լսել նրանց: Սակայն դատավոր Ս.Կոստանյանը մերժեց պաշտպանի այս պահանջը, ինչը առիթ դարձավ, որ Կ. Գրիգորյանը դատավորին հայտարարի.«Դուք ի վիճակի չեք օբյեկտիվ քննություն կատարելու»:

Կ.Գրիգորյանը միջնորդեց 1 օր ժամանակ տալ դատախազության ներկայացրած  փաստաթուղթը հետազոտելու համար: Պաշտպանի այս միջնորդությունը ընդունվեց, սակայն փաստաթուղթը չտրամադրվեց նրան: Եւ, թերեւս, միայն դատավորին է հայտնի, թե ինչպես պետք է Կ. Գրիգորյանը ծանոթանա մի փաստաթղթի, որը դատարանը հրաժարվում է նրան տրամադրել:

Մեզ այնքան էլ պարզ չէր, թե ինչու է մեղադրողը թաքցնում իր բերած փաստաթուղթը: Կ.Գրիգորյանին խնդրեցինք մեկնաբանել տեղի ունեցածը: Նա հայտնեց, որ նման հարցման անհրաժեշտությունը առաջացել էր նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված մի փաստաթղթի առնչությամբ, որտեղ ոսպի գինը չափազանցված է եւ իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանի հարցման արդյունքում պարզվել է, որ ոսպի 1 կգ մանրածախ արժեքը եղել է 280 դրամ: «Սրանից կարելի է հետեւություն անել, որ մեծածախն ավելի էժան է. 250 դրամ, իսկ դատարանին պետք է մեծածախ արժեքը», -ասաց Կ.Գրիգորյանը: Նրա գնահատմամբ դատախազ Արամ Ամիրզադյանի ներկայացրած փաստաթուղթը կեղծ է: Մեր հարցին, թե ի՞նչն էր դատախազը վրիպակ համարում, պաշտպանը ասաց, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է տեսնի փաստաթուղթը, իսկ ինչո՞ւ դատավորը թույլ չտվեց տեսնել փաստաթուղթը՝ մեր հարցին հետեւեց, «որովհետեւ փաստաթուղթը ապօրինի է» պատասխանը:

Կ.Գրիգորյանի մեկնաբանությամբ արդեն մեկ տարի է նախաքննական մարմինը եւ գործով քաղհայցվորը մեկը մյուսին «պասեր» են տալիս: «Նա նրան չեղած 15 տոննա ոսպն  է նվեր տալիս գումարած 200 դրամ ավել արժեք, սա էլ նրանց օգտին ի վնաս Շմայսի ցուցմունքն է տալիս»,-ասաց փաստաբանը: Նրա մեկնաբանությամբ քաղհայցվորը շուրջ մեկ տարի այլ մարդկանց դեմ է ցուցմունքներ տվել. որ իր փողը չեն վերադարձնում, իսկ Շմայսի ձերբակալությունից հետո դրանք ամբողջությամբ «շուռ է տալիս նրա դեմ»:

Ժաննա Ալեքսանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
332 դիտում

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ

Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան

Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել

Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ

Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ

Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք

Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է

Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ

Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ

Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին