Երևան
12 °C
Իրավական նոր փաստաթղթի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանակցությունները, որոնք մեկնարկել են 2015 թվականի դեկտեմբերին, կարծես մոտենում են եզրափակիչ փուլին: Բոլոր դրույթների ջախջախիչ մեծամասնությունն արդեն իսկ համաձայնեցված է: Մոտ օրերս ԵՄ-ից մեր երկիր սպասվում է բավական կարեւոր պատվիրակություն, որի հետ քննարկումները հնարավորություն կտան բանակցությունների վերջնաժամկետների վերաբերյալ ճշգրտումներ կատարել: 2016 թվականի դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված այսօրվա մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հայտարարել գործընթացի եզրափակման մասին:
Անդրադառնալով ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջանին արտահանձնելու փաստին՝ բարձրաստիճան պաշտոնյան նշեց՝ ինքը չգիտի, թե ով կամ ինչ կարող է վաստակել այդ գործից, սակայն ակնհայտ է, որ նույն այդ գործը որեւէ մեկի հեղինակությունը չի ավելացնելու:
«Հակառակը, կվնասի նրանց, ովքեր հետապնդում են մարդկանց, խոչընդոտում հիմնարար ազատությունների, ազատ տեղաշարժի ու ազատ խոսքի իրացումը: Սա խայտառակություն է, որը որոշների ինքնության բնորոշիչ մաս է կազմում: Չեմ կարծում, որ Լապշինի դեպքը նախադեպ կդառնա: Մարդիկ Ղարաբաղ գնացել են եւ կգնան: Իհարկե, բացառություններ կարող են լինել, սակայն հակառակ Ադրբեջանի վայնասուններին՝ Արցախ բազմաթիվ զբոսաշրջիկներ այսօր էլ են գնում: Ինչքան նրանք խոչընդոտում են, այնքան գովազդում են Արցախը, իսկ իրենց նավթերը տանուլ են տալիս՝ միաժամանակ վնասելով սեփական հեղինակությանը»,- ամփոփեց Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը հունվարի 20-ին որոշում էր կայացրել բավարարել Արցախ այցելած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին դիմումը:
5 օր անց Մինսկի քաղաքային դատարանում Լապշինը բողոքարկել էր Բելառուսի գլխավոր դատախազության՝ իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը: Դատարանը մերժել էր Լապշինի բողոքարկումը` ուժի մեջ թողնելով դատախազի որոշումը:
Այն բանից հետո, երբ հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը դռնփակ նիստի ժամանակ մերժել էր բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ, նա պատրաստվում է որոշումը բողոքարկել այդ երկրի Գերագույն դատարանում: Գերագույն դատարանը նրա հայցը քննարկելու է փետրվարի 4-ին: Հենց վերջինիս որոշումից հետո էլ կորոշվի Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցը:
Չնայած, որ Լապշինի արտահանձնման վերաբերյալ իր որոշումը պետք է հայտնի նաեւ Գերագույն դատարանը, սակայն ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր իսրայելական առաջատար Haaretz պարբերականը, Ադրբեջանը բլոգերին տեղափոխելու համար ինքնաթիռ է ուղարկել Բելառուս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT