Վարդան Ղուկասյանը կրկին ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. ՀՀԿ-ից պնդում են, որ չեն ստացել

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ օրերս մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, թե 5 տարի առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից եւ առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյան դաշինքի» ցուցակով, այս պահին ՀՀԿ անդամ է: Այդ մասին մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Դեռ դիմում չենք ստացել, երբ կստանանք, կանդրադառնանք»,- ասաց նա:

- Պարոն Թադեւոսյան, բայց Վարդան Ղուկասյանն ասում է, որ 5 տարի առաջ է դուրս եկել:

- 5 տարի առաջ կուսակցությունից դուրս չի եկել, դուրս է եկել տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից:

- Հիմա հայտարարում է, որ այլ կուսակցության ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Հնարավո՞ր է այդ հիմքով նա հեռացվի կուսակցությունից, եթե նոր դիմում չգրի:

- Ինչ հիմքով, ոնց՝ դա կորոշեն տարածքային կազմակերպությունը կամ կուսակցությունը: Եթե եղել է հայտարարություն, բայց դիմում չկա, ես չէի ուզենա մեկնաբանել: Եթե ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության անդամները, իրենց որոշումը կընդունեն, մենք էլ կանդրադառնանք, թե չէ մամուլում տարածված լուրերը հաճախ կեղծ են լինում:

- ՀՀԿ-ն նորմա՞լ կվերաբերվի, եթե Վարդան Ղուկասյանը, լինելով ՀՀԿ անդամ, այլ կուսակցության ցուցակով մասնակցի ընտրություններին:

- Օրենքով չի արգելվում ընդգրկել ցուցակում այլ կուսակցության անդամին:

Վարդան Ղուկասյանը, սակայն պնդում է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրել է ոչ միայն 5 տարի առաջ, այլեւ նախօրեին:

- Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ 5 տարի առաջ դուրս եք եկել կուսակցությունից, ՀՀԿ-ից ասում են՝ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամ է:

- Դիմումը տվել եմ, ուղարկել եմ, հանգիստ եղեք:

- Ե՞րբ:

- Երկու օր առաջ: 5 տարի առաջ էլ էի տվել, երկու օր առաջ էլ եմ տվել:

- Ասում են՝ չունենք դիմում:

- Այստեղի (Շիրակի- խմբ.) մարզային խորհրդից հարցրեք, դիմումները տվել ենք, պիտի տանեն հասցնեն Երեւան:

- Անդամագրվո՞ւմ եք որեւէ այլ կուսակցության:

- Ոչ:

- Իսկ ինչո՞ւ եք դուրս գալիս:

- Ես չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել, 5 տարի առաջ հեռացել է ինձնից, ես էլ իրենից:

- Արդեն հստակ պայմանավորվե՞լ եք «Ծառուկյան դաշինքի» հետ, որ ընտրություններին մասնակցելու եք նրանց ցուցակով:

- Այո, այո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6343 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի