Դերասան Հրաչ Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո ուշադրությունը կուղղի մշակույթին

03/02/2017 schedule18:41

«Խաչվող հետքեր», «Հատուկ բաժին» սերիալներից, «Կորած-մոլորածը Հայաստանում» գեղարվեստական ֆիլմից եւ այլ նախագծերից հայտնի դերասան Հրաչ Հակոբյանը կարծում է, որ մշակույթի ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա: Ըստ նրա՝ դա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործն է, եւ ցանկանում է պատգամավոր դառնալ այդ հարցում իր ներդրումն ունենալու համար: Այդ նպատակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ելք» դաշինքից: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ հատկապես կարեւոր է ուշադրություն դարձնել թատրոնների ֆինանսավորմանը, հեռուստատեսության բովանդակության որակի բարձրացմանը եւ երեխաներին մշակութային կրթություն տալու հարցին:

«Թատրոններ կան, որտեղ աշխատում են հրավիրյալ դերասաններ: Նրանք 1 ներկայացումից ստանում եմ 2-3 հազար դրամ, իսկ 1 փորձից՝ 500 դրամ աշխատավարձ: Եթե այդ թատրոնն արտասահման գնա հյուրախաղերի եւ արտասահմանցի գործընկերների հետ զրույցի մեջ մեր դերասաններն ասեն, որ իրենք 1 օրվա համար վարձատրվում են 1 դոլարով, ի՞նչ կարծիք կկազմեն արտասահմանի թատրոնները մեր երկրի մշակույթի մասին: Չեմ կարծում, որ Հայաստանում այսքան շատ պետական թատրոններ ունենալու կարիք կա: Թող լինեն պետական քիչ թատրոններ, մյուսները թող լինեն մասնավոր եւ հովանավորվեն որեւէ խոշոր հարկատուի կողմից»,- ասաց նա:

Դերասանը նշեց, որ թեպետ վարձատրության առումով ավելի բարենպաստ է հեռուստատեսությունը, սակայն այդտեղ էլ որակ չկա: Հեռուստատեսային նախագծերի մեծամասնությունը, նրա կարծիքով, սխալ արժեքներ ու սխալ հերոսներ է առաջարկում հասարակությանը եւ, հատկապես երեխաներին:

«Ժարգոնը, որ հնչում է հեռուստաէկրաններից, կերպարները, որ երեւում են.... ֆեյսբուքով խոսում են հայի գենից, իսկ հեռուստատեսությամբ ցույց են տալիս ծուռ վզով, «լխտիկ փորով» դեմքի: Մեր մանուկներին, որոնք խաղում են «սպայդրմենով» կամ «սուպերմենով»՝ հպարտ կեցվածքով ամերիկյան հերոսների խաղալիքներով, առաջարկում են ծուռ վզով ինչ-որ երեւույթների: Չէ՞ որ դուք եք կրթում հասարակությանը, ոչ թե հակառակը: 1 տարի դիմացեք, լավ պրոդուկտ մատուցեք, կտեսնեք՝ հասարակությունն ինչպես կսկսի հրաժարվել վատից: Բայց նրանց ձեռք չի տալիս, որովհետեւ իրենց պետք են բթացած, հեռուստասերիալի հերոսի դարդով ապրող, հարեւանի աղքատությունը չնկատող մարդիկ»,- ասում է նա: 

Դերասանն ընդգծում է, որ կարեւոր է երեխաների մշակութային գիտելիքներ տալ մանուկ հասակից՝ առաջին դասարանից: Նա ընդգծում է, որ այդ հարցով զբաղվելը ոչ միայն ծնողների, այլեւ դպրոցի գործն է: Մանկավարժները պետք է հոգան, որ երեխաները վաղ հասակից այցելեն մշակութային կենտրոններ, սովորեն եւ վերլուծեն այն, ինչ այդտեղ տեսնում են:

«Կրթությունն ու մշակույթը պետք է միավորել: Չի կարելի թողնել, որ երեխան դպրոցն ավարտի առանց մշակութային կրթություն ստանալու, եւ դպրոցն ավարտելուց հետո պահանջել, որ նա գնա օպերա կամ թատրոն, կամ գնա լավ ֆիլմ նայի, կամ էլ ասեն՝ ինչու գիրք չի կարդում: Պետք է դպրոցական տարիքից մշակութային կրթություն տալ, պետք է գնան թանգարանում դաս անեն, պետք է գնան օպերա ու հետո դասարանում քննարկեն... պետք է միքսել մշակույթն ու կրթությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է դերասանական աշխատանքին, ապա քաղաքականությամբ զբաղվելու նպատակը չի նշանակում, որ Հրաչ Հակոբյանը հրաժարվում է դրանից: Պարզապես, հաշվի առնելով նրա՝ քաղաքացիական ակտիվ գործունեությամբ զբաղվելու փաստը՝ հեռուստաընկերությունները նրան չեն ընդգրկում նախագծերում: Երկար տարիներ աշխատել է Խամաճիկների թատրոնում, Պետական կամերային երաժշտական թատրոնում, հանդես է եկել հեռուստանախագծերում, սակայն հիմա առաջարկներ հազվադեպ է ստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7699 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին