Ադրբեջանում ՌԴ-ի հյուպատոսը կհանդիպի Ալեքսանդր Լապշինին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ այսօր Բաքվում ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Արցախ այցելելու համար Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ` Ռուսաստանի հյուպատոսը հինգշաբթի կամ ուրբաթ օրը հանդիպելու է Լապշինին:

«Մենք սույն հարցով նոտա ենք ստացել ռուսական եւ իսրայելական դեսպանատներից: Վաղը կամ ուրբաթ օրը ՌԴ-ի հյուպատոսը հանդիպելու է Լապշինին` համաձայն Վիեննայի կոնվենցիայի: Դեսպանատունը նրա հետ շփվելու հնարավորություն կունենա: Այսօր մենք կլուծենք բոլոր տեխնիկական խնդիրները: Որեւէ խոչընդոտ չի լինի», - ասել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը երեկ` փետրվարի 7-ին, կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: Նույն օրը երեկոյան Բելառուսն Արցախ այցելելու համար ձերբակալված բլոգերին արտահանձնել է Ադրբեջանին:

2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր բլոգում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն իր բլոգում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):

Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջում է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2835 դիտում

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից

«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս

«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին