Ժիրայր Սեֆիլյանի խցից ծիծաղելի իրեր են առգրավել. ինչ մտավախություն ունի իշխանությունը

Հիմնադիր խորհրդարանը պնդում է՝ մի քանի ամիս բանտում պահվող Ժիրայր Սեֆիլյանի խցում աննախադեպ խուզարկություններ են կատարվել, որի ընթացքում ապօրինաբար առգրավվել են նրան պատկանող իրերը:

Երեկ ՀԽ-ն այս միջադեպի վերաբերյալ մանրամասն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր. «Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից»:

Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքեցին ՀԽ-ի այս հայտարարությունը: ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն մասնավորապես պարզաբանեց, թե այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում եւ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքի շրջանակում: Սակայն ՔԿՎ-ն ըստ էության չի հերքել Սեֆիլյանի խցում խուզարկություններ կատարելու եւ նրա իրերը առգրավելու մասին հրապարակումները: «Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի համաձայն`աշխատակիցները արգելված իրեր հայտնաբերելու նպատակով իրավունք ունեն կատարել խուզարկություններ, ինչը եւ պարբերաբար արվում է: Հավելենք նաեւ, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու է խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերը կասկած հարուցելու դեպքում ուսումնասիրության նպատակով առգրավել, որոնք արգելված իրերի հատկանիշներ չպարունակելու դեպքում վերադարձվում են»,- նշել է ՔԿՎ-ն:

ՔԿՎ այս պարզաբանումից շատ չանցած հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, որում նշվում է. «Ժ. Սեֆիլյանի անձնական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում վերջինիս նկատմամբ օրենսդրությամբ սահմանված իրավական ներգործության միջոցներ չեն կիրառվել, մասնավորապես՝ նա կարգապահական տույժի չի ենթարկվել: Դատախազի հարցադրմանը Ժ.Սեֆիլյանը պատասխանել է, որ որեւէ խնդիր կամ բողոք՝ կապված իր պահման պայմանների, այդ թվում՝ ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունների եւ խցի կենցաղային պայմանների հետ, չունի»:

Վերը նշվածի վերաբերյալ այսօր զրուցել ենք Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանի հետ:

- Տիկին Սիմոնյան, Սեֆիլյանի խցում իրականացված աննախադեպ խուզարկությունների վերաբերյալ ՀԽ հայտարարությունն այսօր, թե՛ ՔԿՎ-ն եւ թե՛ Դատախազությունը հերքեցին: Ի վերջո դուք տեղյա՞կ եք, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եղե՞լ է խուզարկություն, թե՝ ոչ:

-Այո, իրենք հերքեցին ՀԽ հաղորդագրությունը, բայց այդպես էլ չկարողացան բերել որեւէ հիմնավոր ապացույց, որ այն՝ ինչ գրված է մեր հայտարարության մեջ, իրականությանը չի համապատասխանում: Նրանք նախ իրենք իրենց են հերքում, հակասում. հայտարարում են որ նման բան չկա, հետո հավելում, որ իրենք իրավունք ունեն խուզարկություն կատարելու եւ կատարում են օրենքի սահմաններում: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք հերքում մեր ասածը: Պարոն Սեֆիլյանի ուղերձը հրապարակվելուց հետո մենք նախատեսում էինք, որ ինչ-որ մի բան պետք է անեն: Երկու օր անընդմեջ մտնել խուց եւ խուզարկել այն, դա ի՞նչ է նշանակում եւ առգրավեն իրեր, որոնք ծիծաղելի են՝ զավեշտալի իրավիճակի մեջ գցելով իրենց:

-Մասնավորապես ի՞նչ իրեր են առգրավվել:

-Դրանց մասին դեռ չենք բարձրաձայնում եւ չենք հրապարակում: Իրենք պետք է ապացուցեն՝ արդյոք այն իրերը, որոնք առգրավվել են Սեֆիլյանից, արգելված իրերի հատկանիշներ պարունակող ցանկից են, թե՝ ոչ:

-Առգրավված իրերը կենցաղայի՞ն էին, թե...:

-Մարդու օգտագործման իրեր են դրանք, շատ սովորական, այն ինչ-որ արգելված իրերի ցուցակում գոյություն չունի:

-Տիկին Սիմոնյան, դուք տեղյա՞կ եք մինչ Սեֆիլյանի այս ուղերձը հրապարակելը, նրա խցում խուզարկություններ կատարվե՞լ են:

-Իմ տեղեկությամբ՝ ոչ, նման խստացված խուզարկություն իհարկե չի եղել: Եղել է, որ տեղափոխել են այլ խուց, խիստ հսկողության տակ են պահել, բայց այսպես՝ ոչ:

-Հայտարարության մեջ գրված է, որ Սեֆիլյանի նկատմամբ կալանքի պահման աննխադեպ խստացում է իրականացվել: Կմանրամասնե՞ք:

-Հենց դա է, եթե երկու օր անընդմեջ մտնում են եւ քո ձեռքից վերցնում են այնպիսի բան, որը դու իրավունք ունես պահելու, դա խստացում չէ՞: Հիմա եթե օրինակ ձեր ձեռքի եղած գրիչը խլեն տանեն դա կալանքի պայմանների խստացում չի՞ լինի, իրավունքների խախտում չի՞:

-Ըստ ձեզ, ո՞րն է իշխանությունների մտահոգությունը, կամ մտավախությունը. գուցե մտածում են Սեֆիլյան կալանավայրից կարող է որեւէ գործողությո՞ւն սկսկել:

-Իրենց մտավախությունը ուղերձն էր, որով Սեֆիլյանը դիմում էր բանակին: Իշխանությունները շատ լավ են հասկանում, որ իրենց վերջի սկիզբը վաղուց անցել է  եւ հիմա վերջի վերջին են հասնում: Սեֆիլյանից վախենում են, վախենում են բոլոր նրանցից, ովքեր բանտում են, իրենց ձեռնտու չէ, որ նրանք ազատության մեջ լինեն: Վախենում են, որ ուղերձը կլսեն, վախենում են իր գաղափարները կնդունեն, ոտքի կկանգնեն: Մենք հնարավորություն ենք տալիս իշխանություններին իրենց սխալը շտկելու համար, եթե ոչ, ապա, այդ դեպքում ավելի մանրամասն հայտարարություն կտարածենք,  դեռ սպասում ենք:

2016 թ.-ի հունիսի 20-ից կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ շենք-շինություններ՝ այդ թվում Երեւանի հեռուստաաշտարակը  զավթելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ: Այս գործով նախաքննությունը մի քանի ամիս առաջ է ավարտվել, սակայն գործը դեռ դատարան չի ուղարկվել: Չի բացառվում, որ փետրվարի 20-ին Սեֆիլյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17802 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը