Երևան
12 °C
Աշխարհի 2016 թվականի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը», 2017 թվականի ընթացքում տոնել է առաջին հաղթանակը սեփական հարկի տակ եւ դուրս եկել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Ֆուտբոլի պատմության ամենահին մրցաշարի՝ 146 տարվա պատմություն ունեցող Անգլիայի գավաթի խաղարկությունում 10 օր հետո կայանալու են 1/8 եզրափակիչ հանդիպումները եւ այս մրցաշարում հաջողությունը կարող է փրկության օղակ հանդիսանալ «Լեսթերի» եւ Կլաուդիո Ռանիերիի համար:
Անցյալ տարի գրեթե ամբողջ ֆուտբոլային աշխարհը հիանում էր Ռանիերիի եւ «Լեսթերի» հաջողություններով. համեստ իտալացի մասնագետի եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող «Լեսթերի» հաղթանակը Անգլիայի առաջնությունում պատմության մեջ մտավ «ֆուտբոլային Մոխրոտիկ» անունով: Բայց հիմա՝ «Լեսթերի» այդ մեծ հաղթանակից ընդամենը կես տարի, իսկ Ռանիերիի՝ աշխարհի լավագույն մարզիչ հռչակվելուց ընդամենը մեկ ամիս անց, «Լեսթերը» շատ մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգային հրաժեշտ տալուն, իսկ Ռանիերիին սպառնում է հեռացում: Անգլիայի առաջնության ավարտից 14 տուր առաջ «Լեսթերը» հավաքել է 21 միավոր եւ ընդամենը 2 միավորով է գերազանցում վերջին տեղում ընթացող թիմին:
Ընդ որում, 2017 թվականի ընթացքում «Լեսթերը» Պրեմիեր լիգայում դեռ հաղթանակ չի տոնել. կայացած 5 խաղերում հավաքել է 1 միավոր գնդակների 0-10 տարբերությամբ: Ուղիղ 80 տարի առաջ՝ 1936-37 թվականների մրցաշրջանում Անգլիայի առաջնությունների պատմության մեջ արձանագրվել է առայժմ միակ դեպքը, երբ գործող չեմպիոնը («Մանչեսթեր Սիթի») դուրս է մնացել բարձրագույն խմբից: «Լեսթերը» կարող է կրկնել այդ տխուր արդյունքը: «Ակումբի սեփականատերը առաջադրանք է տվել հավաքել 40 միավոր եւ ապահովել մեր տեղը Պրեմիեր լիգայում», - ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ասել էր Ռանիերին: «Խորամանկ»՝ դեռ այն ժամանակ այսպես բնորոշեցին Ռանիերիին անգլիական ԶԼՄ-ները: Հիմա արդեն ակնհայտ է, որ Ռանիերին չէր խորամանկում, այլ շատ ավելի իրատես էր:
Ի տարբերություն Անգլիայի առաջնության՝ «Լեսթերը» բավական հաջող է հանդես գալիս Անգլիայի գավաթի եւ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լեսթերը» նախօրեին 3-1 հաշվով հաղթել է «Դերբի Քաունթի» թիմին: «Այս հաղթանակը մաքուր օդ էր, որը պետք է օգնի թիմին», - հաղթանակից հետո հայտարարել է Ռանիերին: Հետաքրքիր է, որ իտալացի մասնագետը «Դերբիի» հետ խաղից առաջ փոխել էր ֆուտբոլիստների սննդակարգը՝ Անգլիայի համար ավանդական հավի մսով կոտլետները փոխարինվել են իտալական «ֆուտբոլային» ուտեստով՝ մակարոնով: Կարծես օգնել է:
Փետրվարի 18-ին Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լեսթերը» մրցելու է 3-րդ դիվիզիոնը ներկայացնող Լոնդոնի «Միլուոլի» հետ, իսկ 4 օր անց՝ փետրվարի 22-ին, «Լեսթերը» Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչում առաջին խաղն է անցկացնելու հրաշալի մրցաշրջան անցկացնող իսպանական «Սեւիլիայի» հետ: «Չեմպիոնների լիգայում մենք փոքրիկ նպատակ ունենք», - հայտարարել է Ռանիերին: Պատմությունը ցույց է տալիս, որ Կլաուդիո Ռանիերին իրատես մարզիչ է եւ պատահական խոսքեր չի ասում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT