Երևան
12 °C
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երեկ ավարտվել է ֆուտբոլի Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հերթական նստաշրջանը, որի ընթացքում հաստատվել է եվրագավաթների խաղարկությունների հետ կապված ֆինանսական մի փաստաթուղթ: ECA-ն Եվրոպական ֆուտբոլում ակումբների շահերը ներկայացնող միակ կազմակերպությունն է եւ այն ղեկավարում են առաջատար ակումբների ներկայացուցիչները, իսկ նախագահն է Մյունխենի «Բավարիայի» նախագահ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կառլ Հայնց Ռումենիգեն: ECA կազմի մեջ են մտնում եվրոպական 53 երկրների 220 ֆուտբոլային ակումբներ. Հայաստանից ընդգրկված են «Փյունիկը» եւ «Բանանցը»: Տարիներ շարունակ ECA-ն ցանկանում էր փոխել եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության ձեւաչափը, ֆինանսների բաշխման կարգը, բայց մշտապես հանդիպում էր ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահներ Զեպ Բլատերի եւ Միշել Պլատինիի կոշտ մերժումներին: Հիմա նրանք հեռացվել են ֆուտբոլից, եւ ECA-ն ամբողջապես կարողանում է իրագործել իր նպատակները, որը կարելի է ձեւակերպել մոտավորապես այսպես՝ «հարուստներն ավելի հարուստ, աղքատներն ավելի աղքատ»:
Դեռ օգոստոսի 26-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց ՉԼ-ի նոր ձեւաչափի մասին, որը ուժի մեջ է մտնելու 2018-19 թվականների մրցաշրջանում: Համաձայն այս նոր ձեւաչափի՝ ակումբային վարկանիշային աղյուսակում 1-4 տեղեր զբաղեցնող երկրները 4-ական երաշխավորված տեղ են ստանալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, փոխվելու է ակումբների, երկրների վարկանիշների հաշվարկման մեթոդոլոգիան (մասնավորապես հաշվի են առնվելու ակումբների, երկրների տիտղոսները, ավանդույթները) եւ այլն: ՈՒԵՖԱ-ն առայժմ չի հստակեցնում նոր ձեւաչափի հետ կապված բազմաթիվ անհասկանալի հարցեր:
ECA-ն իր հերթին երեկ կայացած նստաշրջանում ողջունել է ՈՒԵՖԱ-ի որոշումը, նաեւ քննարկել կառույցի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի կողմից մշակված Չեմպիոնների լիգայի ֆինանսների վերաբաշխման վերաբերյալ փաստաթուղթը: «Ողջունում ենք ՈՒԵՖԱ-ի որոշումները: Այն եվրոպական ակումբային ֆուտբոլի զարգացմանը նպաստող, ինչպես նաեւ արդարություն նախանշող փաստաթուղթ է» - հայտարարել է Ռումենիգեն: ECA-ի նստաշրջանին մասնակցել են եվրոպական բոլոր թոփ ակումբների ներկայացուցիչները, որոնք հաստատել են 2018-19 թվականներից սկսած Չեմպիոնների լիգայի շահույթների բաշխման նոր կարգը: Այն շուտով կներկայացվի ՈՒԵՖԱ եւ ամենայն հավանականությամբ առանց որեւէ խոչընդոտի կընդունվի եւ կհաստատվի:
ECA-ի մասնագետների հաշվարկների համաձայն՝ 2018-19 թթ. մրցաշրջանում ՉԼ-ից ստացվող եկամուտները կազմելու են 3,2 միլիարդ եվրո՝ ներկայիս 2,35-ի փոխարեն: Այս թվերը արդեն իսկ հաստատվել են ՈՒԵՖԱ-ի կողմից: ECA-ի պատրաստած 24 էջանոց փաստաթղթում մանրամասն ներկայացված են նախատեսվող 3,2 միլիարդ եվրոյի բաշխումը ըստ թիմերի, եւ այն համեմատվում է ներկայումս գործող «սակագների» հետ: Մասնավորապես Չեմպիոնների լիգայի հաղթողը 2019 թվականին ստանալու է 135,5 միլիոն եվրո ներկայիս 57 միլիոնի փոխարեն, եզրափակիչի մասնակիցը՝ 118 միլիոն (ներկայումս՝ 50 միլիոն եվրո) եւ այլն: Միայն Լիգայի խմբային փուլում հայտնվելու դեպքում թիմը ստանալու է 19,5 միլիոն եվրո. ներկայումս այս թիվը կազմում է 8,6 միլիոն: Մրցաշարում բարձր մարզական արդյունքներ ցույց տված թիմերի համար նախատեսված են նաեւ բազմաթիվ պարգեւավճարներ:
Բնականաբար, ֆինանսների նման բաշխումը ձեռնտու է թոփ ակումբներին, բայց առայժմ չի մանրամասնվում, թե ինչ են ստանալու փոքր թիմերը, որոնց երազանքը Չեմպիոնների լիգայի որակավորման մի քանի փուլերի հաղթահարումն է: Մասնավորապես հայկական ակումբների համար առայժմ անհասանելի է անգամ Լիգայի որակավորման 3-րդ փուլը, հետեւաբար խմբային փուլում հայտնվելու եւ առնվազն 19,5 միլիոն եվրո աշխատելը ընդամենը երազ է: Ներկայումս գործող ֆինանսների բաշխման կարգի համաձայն, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 2-րդ փուլ հասնելու համար ստանում է մոտ 800 հազար եվրո՝ չեմպիոնի կոչումը նվաճելու, որակավորման 1-ին փուլը անցնելու, 2-րդ փուլին մասնակցելու համար նախատեսված հստակ գումարների հանրագումարով: Նոր ձեւաչափը առայժմ չի հստակեցնում փոքր թիմերի մասնակցության նախ կարգը, նաեւ՝ ակնկալվող եկամուտները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT