Երևան
12 °C
Հայաստանում բորբոքվող նախընտրական կրքերի ֆոնին աննկատ մնաց տարածաշրջանի ու հատկապես ՀՀ-ի համար զգալի նշանակություն ունեցող մի քաղաքական իրադարձություն: Օրերս Վրաստանն ու Ռուսաստանը նախնական համաձայնության եկան Հարավային Օսյայի եւ Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման եւ փոխադարձ առեւտրի զարգացման շուրջ:
Կողմերը նման համաձայնության են հասել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Կարասիանի եւ Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում տեղի ունեցած հերթական հանդիպման արդյունքում: Խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Այսպիսով Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են մի քայլ, որ տարիների ընթացքում չէր ստացվում իրականացնել: Մոսկվան ու Թբիլիսին որոշել են՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագերծակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում: «Մենք համաձայնել ենք առաջ շարժվել փոքր քայլերով: Մենք պայմանավորվել ենք քննարկել հարցեր, որոնք կարելի է լուծել՝ չանցնելով կարմիր գծերը», - բանակցություններից հետո ասել է Զուրաբ Աբաշիձեն: Մոսկվայի եւ Թբիլիսիի համար դրանք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերն են, ինչպես նաեւ այդ տարածքներում ռուսական բազաների դիսլոկացիան:
Ռուս-վրացական կապերը, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որակեց ռազմավարական համբեության ռեժիմում գտնվող հարաբերություններ, կարծես շարժվեցին զրոյական կետից: Ռուսաստանի եւ Վրաստանի առեւտրային միջանցքները, որ անցնելու են մասամբ ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով, պետք է գտնվեն ոչ թե կողմերի, այլ միջազգային միջնորդների վերահսկողության տակ: Այստեղ Թբիլիսիին եւ Մոսկվային օգնության է հասնում հավերժական չեզոք Շվեյցարիան:
Սահմանային վերահսկողությամբ զբաղվող շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա եւ Թբիլիսի այս տարվա մարտի վերջին: Կողմերը պետք է, որոշեն, թե որտեղ են տեղակայվելու մաքսային կետրերը, այնուհետեւ SGS ընկերության հետ կնքվելու է պայմանագիր: «Մենք պատրաստ ենք գնալ այս քայլին: Պրահայում հասել ենք սկզբունքային պայմանավորվածության: Այժմ շարժվելու ենք այդ ուղղությամբ», - հայտարարել է Կարասինը:
Այսինքն՝ կողմերը կարողացել են համաձայնության գալ այնպիսի վիճելի եւ անլուծելի թվացող հարցերի շուրջ, ինչպիսիք են մաքսակետերի տեղեկայումը եւ սահմանային վերահսկողությունը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այս համաձայնությունը կենսական նշանկություն ունի նաեւ Հայաստանի համար: «Նախ Վրաստանը միակ պետությունն է, որ ցամաքային սահմանով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ: Այս համաձայնությունը հնարավորություն է տալիս Հայաստանին շրջանցել մաքսային ձեւակերպումների հետ կապված բավականին խրթին հարցերը, ինչպես նաեւ գործարկել Հարավային Օսիայի ավտոճանապարհը, քանի որ Վերին Լարսի ճակատագիրը մեծապես կախված է եղանակի քմահաճույքից», - մեզ հետ զրույցում նշեց հայտնի ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ այս համաձայնության ի կատար ածման պարագայում հնարավորություն կբացվի նաեւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հարվածի վերագործարկման համար:
Ավելորդ է ասել, որ աբխազական երկաթուղու վերագործարկումն ու այս երկու ճանապարհների բացումը կարող է ուղղակի զրոյացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայաստանի շրջափակման քաղաքականության տնտեսական հետեւանքները: Ուստի կարելի է սպասել, որ գործընթացի առաջխաղացմանը կփորձեն խոչընդոտել Ադերբաջանն ու Թուրքիան՝ նախ ճնշումներ բանեցնելով Վրաստանի կառավարության վրա: Բացի այդ Անկարան կարող է գործի դնել Աբխազիայի իշխանությունների հետ սերտ կապերը՝ այս ծրագրի վիժեցման համար:
Միեւնույն ժամանակ ռուսաստանցի քաղաքագետը վստահ է, որ գործընթացը արագ տեմպերով չի զարգանա, քանի որ կան խանգարող «ստորջրյա քարեր»: «Խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դիրքորոշումների մասին է: Ցանկացած վրաց-ռուսական համաձայնություն նրանք ընկալում են որոշակի մտահոգությամբ եւ հաճախ վախերով: Նրանց համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնությունը հաճախ ընկալվում է, որպես իրենց հաշվին որոշակի զիջումներ: Այս հարցում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դիրքրոշումները շատ արմատական են եւ կոշտ: Ուստի իմ կարծիքով, եթե անգամ Աբաշիձե-Կարասին պայամանավորվածությունը կյանքի կոչվի, ապա այս գործընթացից արագություն պետք չէ պահանջել», - ասաց ռուսաստանցի փորձագետը:
Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլիի կարծիքով Վրաստանում կողմ կլինեն այդ համաձայնության կատարմանը, եթե խոսքը միայն վերաբերում է տնտեսական համագործակցության ակտիվացմանը: «Սակայն այս համաձայնագրի իրագործման ճանապարհին կլինեն նաեւ դժվարություններ: Դրանք են Վրաստանի ընդդիմության քննադատությունները եւ Վրաստանի «Օկուպացիայի մասին» օրենքը: Սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում, հնարավոր կլինի այն իրագործել: Վերջինվերջո պետք է Ռուսաստանի հետ հակամարտության իրավիճակը այս կոնսերվացված վիճակից դուրս բերե՞լ, թե՞ չէ: Տարիներն անցնում են, եւ սայլը տեղի չի շարժվում», - մեզ հետ զրույցում նշեց Խուխաշվիլին:
Միեւնույն ժամանակ նա համամիտ է Մարկեդոնովի հետ, որ հաշվի առնելով գործընթացում տեսանելի եւ անտեսանելի խոչընդոտները, այն չի լինելու հեշտ եւ արագ: «Ուղղակի կողմերից պահանջվելու է քաղաքական կամք, մեծ ջանասիրություն, որպեսզի կատարվեն շրջադարձային գործողություններ եւ կայացվեն բարդ որոշումներ», - եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT