«Երբեմն պետք է դեղեր ընդունել». Թրամփը մեկնաբանել է իր սահմանած մաքսատուրքերը

07/04/2025 schedule11:48

«Նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքերը փոխանցել է  Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նախագահը հիմարություն է անվանել հարցնելը, թե որն է, իր կարծիքով, ֆոնդային բորսաների անկման սահմանը սակագների մասին լուրերի ֆոնին:

Թրամփը խոսել է Եվրոպայի, Ասիայի և աշխարհի այլ մասերի այն երկրների ներկայացուցիչների հետ զրույցների մասին, որոնք «տենչում են գործարք կնքել»։

«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան անկում ապրի: Բայց երբեմն պետք է դեղեր ընդունել, որպեսզի շտկես ինչ-որ բան»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ինքը շփվել է խոշոր տեխնոլոգիական գործարարների հետ, որոնք վստահեցրել են՝  պատրաստ են աջակցել:  Թրամփը հրաժարվել է նրանց անունները նշել: Հարցին, թե հնարավոր է զրոյացվեն ԵՄ-ի հետ տուրքերը, նախագահը պատասխանել է, որ եվրոպական երկրները «ԱՄՆ-ից հարստություն են սարքել», և նրանց հետ գործարք չի լինի, քանի դեռ «տարեկան մեծ գումարներ չեն վճարել»։

Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ ապրանքների ներմուծման մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության դեֆիցիտի պատճառով։

«Մենք պետք է լուծենք Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության դեֆիցիտը: Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ և տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում: Քանի դեռ չենք լուծել այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել: Ես պատրաստ եմ գործ ունենալ Չինաստանի հետ, բայց նրանք պետք է լուծեն իրենց պրոֆիցիտի խնդիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ապրիլի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տասնյակ երկրների համար 10-ից 50% «հայելային» մաքսատուրքեր են սահմանվում՝ դրանք անվանելով «տնտեսական անկախության հռչակում»։

Միջոցառումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից։ Մինչ այդ՝ 10%-ի չափով հիմնական մաքսատուրքն ուժի մեջ կմտնի այլ երկրների նկատմամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
516 դիտում

«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ

Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում

Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում

Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ

ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է

Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ

Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ

Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան

Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ

Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ. ի՞նչ է քննարկվել

Ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տուժածը հիվանդանոցում է

Գլխավոր դատախազությունը նախկին դատավորից բռնագանձման պահանջ է ներկայացրել

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենը հետևել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհաշինական աշխատանքներին

Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 14-ին

Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

Վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են ԵՄ համաձայնագրի շրջանակում փոխգործակցության մասին հարցեր

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի ԱԳ փոխնախարար

Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» է, անակնկալների հարցում՝ պրոֆեսիոնալ․ Ալեքսանյան

Ֆրանսիայի արտգործնախարարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով

ՎՏԲ-Հայաստան բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

Ալժիրը վտարում է ֆրանսիացի դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին՝ տալով 48 ժամ

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. ինքնաբացարկ Մարտուն Գրիգորյանից և մանդատների բաշխում

Թրամփն իր գոլֆ-ակումբում սեփական արձանն է կանգնեցրել. լուսանկարներ

«Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ հնարավորություն՝ բացահայտելու հայրենիքը

Որքա՞ն եք ատում մեզ ու հայրենիքը, միլիարդներից չկշտացա՞ք, թե՞ նաչալնիկը սապոգի կրնկի տակ ճզմում է. Սաֆարյան

Ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարող Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը. Հարությունյան

ՀՀ բանակը կունենա սերժանտական պաշտոններ. մանրամասներ

Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի

Այս օրերին Տավուշում կրակոցի ձայներ չեն լսվել․ Ղալումյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք վնասը