Երևան
12 °C
45-ամյա Աննա Հովակիմյանի ոսկորներն այնքան փխրուն են դարձել, որ նույնիսկ մի օր բանալիով դուռը բացելիս ձեռքը կոտրվել է:
Նա ասում է` իր մոտ ախտորոշվել է օստիոպորոզ (որին հատուկ է ոսկրային զանգվածի ցածր խտությունը), իսկ դա էլ իր հերթին ռեւմատոիդ արթրիտի, Բեխտերեւի հիվանդության հետեւանքն է: Աննան հաշմանդամության երկրորդ խումբ ունի: Արդեն 25 տարի այդ կարգավիճակում է: Ու հիմա չի կարողանում պետպատվերով ստանալ նշանակված «Բոնվիվա» դեղը, որն, ինչպես նշում է, իրեն կյանք է վերադարձնում: Գնել նույնպես դժվարանում է, որովհետեւ դա թանկ արժե, մեկ ամսվա համար նախատեսված դեղաչափը` մինչեւ 24 հազար դրամ:
«Արդեն 25 տարի է` հաշմանդամություն ունեմ, բայց պոլիկլինիկայի դեղորայքներից չեմ օգտվել: Մի անգամ 15 տարի առաջ վնասել է ինձ ու դրանից հետո վստահությունս կորցրել եմ: Անցել է 25 տարի, իմ վիճակն ավելի բարդացել է: Ամենավտանգավոր աստիճանն է, ես կարող եմ մի հատ փռշտոցից կամ հազից ողնաշարս կամ վիզս կոտրել: Ամեն անգամ, եթե ամուսինս հասցնում է, մեջքս բռնում է, որ ես փռշտամ կամ հազամ: Բայց երբ որ «Բոնվիվան» եմ խմում, արդեն փորձառությամբ գիտեմ, ամրանում են ոսկորներս, ես կարողանում եմ շարժունակ լինել, գոնե իմ կենցաղային հարցերը հոգալ»,- ասաց Աննան:
«Բոնվիվան» նրան նշանակել են մեկ տարով: Մեկ ամիս պոլիկլինիկայից անվճար ստացել է: Հետո այլ դեղ են առաջարկել` «Ալենդրոնատ սոդիում»` ասելով, որ փոխարինողն է, այն էլ տրամադրել են անհրաժեշտ դեղաչափից պակաս: Բուժող պրոֆեսորը, սակայն ասել է, որ «Ալենդրոնատ սոդիումը» օգուտ չի տա. «Բժիշկը ոչ միայն ասել է, գրավոր էլ է հաստատել, որ չի փոխարինում: Նա դա գրեց, կնքեց, որ ներկայացնեմ նախարարություն»:
Բժշկի գրությունը Աննա Հովակիմյանը ներկայացրել է առողջապահության նախարարություն, այստեղ նրան բացատրել են, որ իրեն անհրաժեշտ դեղը չունեն, ու չնայած շատ են ցանկանում օգնել, դա անել չեն կարող: «Ասացի էլ ինչ նախարարություն, որ չեն կարող հիվանդին օգնել: Ես օրինակ բերեցի, որ օնկոլոգիական հիվանդի համար անալգին-դիմեդրոլն էլ է ցավազրկող, «Մորֆինն» էլ, բայց եթե հիվանդը հասել է այն կարգավիճակի, որ «Անալգին-դիմեդրոլը» իրեն չի ցավազրկում, անցնում են «Մորֆինի»: Նույնն էլ իմ կարգավիճակն է, իմ օստիոպորոզն այնպես է բարդացել, որ ձեր տված դեղը չի օգնում ինձ»,- զուգահեռ անցկացրեց նա` ավելացնելով. «Առողջապահության նախարարությունը ինչու չի կարող ինձ անհրաժեշտ դեղով ապահովել` որպես անաշխատունակ հիվանդի: Դա պետության հեղինակության հարցն էլ է: Ես ոչ մեկի պարտադրելու իրավունք չունեմ, բայց իմ վիճակն է դա պարտադրում»:
Ի դեպ, Աննայի ամուսինը նույնպես հաշմանդամություն ունի` երրորդ խումբ: Նրան անհրաժեշտ դեղորայքը տրամադրվում է 50 տոկոս զեղչով: Բայց այս դեպքում եւս, ըստ կնոջ, խնդիրներ են առաջացել: Երկու անգամ ինֆարկտ տարած ամուսինն արդեն վեց ամիս չի կարողանում ստանալ իրեն նշանակված «Կոնկոր» եւ «Ասպիրին կարդիո» դեղերը: Նրան նույնպես փոխարինող է առաջարկվում` հայկական արտադրության, բայց դարձյալ բժիշկը խորհուրդ չի տալիս դա ընդունել: Ի դեպ, նախկինում տրամադրվող դեղերի մեկ հաբն, ըստ մեր զրուցակցի, արժեր 100 դրամ, հայկական արտադրությանը` 40: «Տալիս են հայկական դեղորայքը, որ ինքը` սրտաբանը, որի հսկողության տակ է ամուսինս, արգելում է, ասում է՝ ցանկալի չէ դա խմես քո կարգավիճակում»,- նշեց կինը:
ՀՀ առողջապահության նախարարությունից, անդրադառնալով Աննա Հովակիմյանի խնդրին, ասացին. «Քաղաքացին երեկ մեզ մոտ եղել է: Փաստորեն նրան նշանակված է «Բոնվիվա» դեղը, որի ազդող նյութը հիմնական դեղերի ցանկում չկա: Պոլիկլինիկան չի կարող դրանով ապահովել: Դա կյանքի ցուցման դեղ չէ: Համարժեք փոխարինողներ շատ ավելի մատչելի գներով մեր դեղատներում առկա են: Սակայն գիտենք, որ պոլիկլինիկան մեկ անգամ տրամադրել է «Բոնվիվա»: Բացի դրանից, մենք մարդասիրական օգնությամբ ստացել ենք տվյալ դեղի համարժեք փոխարինողները, սակայն հիվանդը հրաժարվել է այդ դեղերից»,- մեր զրույցում նշեց նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը: Նա ենթադրեց, որ այն մի անգամն էլ, երբ պոլիկլինիկան «Բոնվիվա» է տրամադրել, թերեւս ձեռք է բերել հանձնաժողովային կարգով:
Ինչ վերաբերում է Աննայի ամուսնու դեղերի փոխարինման խնդրին, նախարարության պաշտոնյան պարզաբանեց՝ կարեւորը ոչ թե դեղի բրենդային անվանումն է, այլ ազդող նյութը: Ու եթե դա նույնն է, ապա էական չէ, թե դեղն ինչ անուն է կրում: «Նրան նշանակված «Կոնկորի» ազդող նյութը «բիսոպրոլոլն» է, իսկ այն հիմնական դեղերի ցանկում առկա է: Եթե պոլիկլինիկան դեղերի գնման մրցույթ է հայտարարում, նա չի կարող հայտարարել «Կոնկոր» անվան տակ: Մրցույթը, «Գնումների մասին» օրենքի համաձայն, հայտարարվում է «Բիսոպրոլոլ» անվան տակ եւ այդ ազդող նյութով ցանկացած երկրի դեղ կարող է մրցույթին մասնակցել»,- ասաց Անահիտ Մկրտչյանը: Հավաստիացրեց, որ մրցույթում հաղթած հայկական արտադրության դեղերը կասկածելի որակ չունեն:
«Հայկական արտադրության դեղերը բոլորն էլ ունեն շատ բարձր որակ, արտադրվում են ՋԻ Էմ ՓԻ սերտիֆիկատ ստացած գործարանի կողմից, որը հավասարազոր է եվրոպական գործարաններին: Եթե բժիշկը տեղական արտադրության դեղը չի ընդունում ու ընդունում է եվրոպական արտադրությանը, դա արդեն ես չեմ կարող ասել, միգուցե այդ բժիշկն ի՞նքը հիվանդի համար գնի այդ դեղը, որովհետեւ ամբողջ աշխարհում նման բան չկա, որ բոլոր հիվանդներին անպայման պետք է եվրոպական արտադրության դեղեր հատկացնես»,- եզրափակեց Մկրտչյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT