Երևան
12 °C
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում սահմանային իրավիճակի վերաբերյալ գրառում է կատարել՝ ակնարկելով, որ ադրբեջանական կողմը զոհեր է տալիս:
- Պարոն Զաքարյան, ադրբեջանական կայքերը հայտնում են մեկ զոհի մասին: Ձեր գրառումից հասկացվում է, որ այդ թիվն ավելի մեծ է:
- Իրենց հաղորդագրություններին, որ նայենք՝ ամբողջ պատերազմի ժամանակ զոհ չեն տվել երեւի: Ես իրենց հաղորդագրության վրա չեմ հիմնվում:
- Ունե՞ք տեղեկություններ զոհերի թվի մասին:
- Կարճ ասած՝ մերոնք լավ էլ պատժում են: Դրանից ավելի չեմ կարող ասել, ոչ էլ թիվ ասելու իրավունք ունեմ: Գիտեմ, որ մեկ հոգի չէ:
- Այսօր կա՞ զգալի լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին:
- Ամեն օր էլ ինչ-որ մի բան ձեռնարկում են, լարվածություն միշտ էլ կա: Տեսնում ենք, որ տենդենց կա նաեւ շատացնելու հրադադարի խախտումները:
- Դուք ամեն շաբաթ դիրքերում լինում եք, հնարավոր է՝ տիրապետում եք նաեւ հակառակորդի շարժերի վերաբերյալ խոսակցություններին: Ըստ ձեզ, լարվածությունն առաջիկայում մինչեւ ինչքա՞ն կաճի:
- Դա նույնիսկ ռազմագետները չեն կարող ասել, որովհետեւ ռազմական իրավիճակն այնպիսի բան է, որ կարող է ամեն վայրկյան փոխվել: Ես կարող եմ հիմա ասել շատ հանգիստ է, ուղիղ մեկ րոպե հետո կարող են հարձակվել: Եթե լինեն մարդիկ, որ կանխատեսեն էլ, դա ասում են հենց էնպես՝ ասելու համար: Ապրիլին ո՞վ էր սպասում, որ պիտի պատերազմ լինի: Փաստ է, որ միջադեպերը գնալով շատացնում են, զինատեսակի փոփոխությունները տեսնում եք. արդեն Դ-44 են օգտագործում, ականանետ են օգտագործում, աճ տեսնում եք դեպի վատը: Այդ աճը տեսնում էինք նաեւ մինչեւ ապրիլյան պատերազմը՝ նռնականետեր, հետո ականանետեր, հետո ավելի խոշոր ականանետեր: Հետո եկավ մի ժամանակ, տեսանք, որ պատերազմ է սկսվել:
Նշենք, որ իրավիճակի վերաբերյալ այսօր ֆեյսբուքում գրառմամբ էր հանդես եկել նաեւ ԼՂ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Ի դեպ այդ հորինվածքին «միս ու արյուն» տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես «անհերքելի ապացույց» կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով «բեմադրված» մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա... Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է... Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության «թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը»: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ...»:
Այսօր ավելի վաղ ԼՂ ՊԲ-ն հաղորդել էր, որ փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններով՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՁեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT