Մահացած ծննդկանի երեխան վերակենդանացման բաժնում է. նախարարությունը հանձնաժողով է ձեւավորել

Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոնում փետրվարի 12-ին մահացել է 33-ամյա ծննդկան Անժելա Ղազարյանը: Թեղուտ գյուղի բնակչուհին լույս աշխարհ էր բերել իր չորրորդ երեխային:

Բուժկենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեր զրույցում ասաց, որ ծննդաբերական ակտի ժամանակ անսպասելի պատռվել է կնոջ արգանդը, տեղի է ունեցել արյունահոսություն: Կասկածվում է նաեւ տրոմբոէմբոլիա (անոթների հանկարծակի խցանում): Վերջինիս վերաբերյալ վերջնական եզրակացություն կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Ծննդաբերությունը սկսվել է ամսի 12-ին` գիշերը ժամը 3-ին: Ժամը 3:10-ին կինն ինքնուրույն ծննդաբերել է, որից հետո նրա մոտ սկսվել է ուժեղ արնահոսություն: Հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, տեղի է ունեցել արյան ճնշման կտրուկ անկում` գիտակցության կորստով: Ախտորոշվել է արգանդի պատռվածք: Բնականաբար, հնարավոր է լինի նաեւ տրոմբոէմբոլիա: Այնուհետեւ` ժամը 4:20-ին կատարվել է արգանդի եւ հեշտոցային ամպուտացիա, հիվանդի վիճակը մնացել է ծանր, անգիտակից, արյան ճնշումը չի չափվել, պուլսը չի շոշափվել: Վիրահատությանը զուգահեռ կատարվել են մնացած բոլոր միջոցառումները, հիվանդի վիճակի լավացում չի նկատվել, ժամը 06:10-ին արձանագրվել է մահ»,- ներկայացրեց Ստեփան Մոսինյանը:

Ըստ նրա, վիրահատության ժամանակ պարզել են, որ արգանդի վիճակը նորմալ չէ, սակայն դա նախօրոք ախտորոշելու որեւէ տարբերակ իրեն հայտնի չէ: Կեսարյան հատման ցուցում նույնպես, բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով, չի եղել: 

Անժելա Ղազարյանի երեխան ծնվելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, քանի որ թթվածնային քաղցի հետեւանքով ունեցել է ասֆիքսիա` շնչահեղձուկ: Ստեփան Մոսինյանը տեղեկացրեց, որ ինչպես իրեն փոխանցել են Երեւանի գործընկերները, նորածնի վիճակում կա դրական փոփոխություն, կյանքին վտանգ չի սպառնում:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, սակայն, խուսափեց այդպիսի հայտարարություն անել: Ասաց, որ նորածինը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է, բայց նրա վիճակում կա որոշակի առաջընթաց: «Երեխայի մոտ ներարգանդային հիպոքսիա է եղել` թթվածնային քաղց, պորտալարը պտտված է եղել պարանոցի շուրջը»,- նշեց Նիկոլայ Դալլաքյանը:

Նորածին տղան Անժելայի եւ Արկադիի չորրորդ որդին է: Ընտանիքի մեծ զավակը 12 տարեկան է, երրորդը` 6: «Եթե ինչ-որ պրոբլեմ կար, ինչու ինձ շուտ չէին ասում: Ես չգիտեմ` նրան արդեն մահացա՞ծ են տարել «բոքս», թե ինչ...»,- հուզմունքը խեղդելով` ասաց Արկադին: Կինն, ըստ նրա, նախորդ ծննդաբերությունների ժամանակ երբեք խնդիրներ չի ունեցել: «Նախորդ բոլոր երեք ծննդաբերությունները նորմալ է անցկացրել: Ինքն իր ուժերով ունեցել է, ծննդաբերելուց ընդամենը 15-20 րոպե հետո էլ ինձ զանգել է, աչքալուսանք արել, որ տղա ունես: Այ այդքան ակտիվ է եղել»,- ընդգծեց նա: Նաեւ ասաց, որ դեռեւս չի որոշել` կնոջ մահվան կապակցությամբ դիմելո՞ւ է իրավապահ մարմիններին, թե՞ չէ:

ՀՀ առողջապահության նախարարությունից, անդրադառնալով ծննդկանի մահվանը, փոխանցեցին, որ նրա հարազատները չեն դիմել որեւէ քննչական մարմին, եւ այնուամենայնիվ նախարարության նախաձեռնությամբ իրականացվում է հետաքննություն: Ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ կուսումնասիրի Անժելա Ղազարյանի հղիության պատմությունը, բոլոր այն հետազոտությունները, որոնք այդ ընթացքում նա անցել է, կդիտարկի դրանց համապատասխանությունը չափորոշիչներին, այնուհետեւ կձեւավորի մասնագիտական եզրակացություն ու կներկայացնի նախարարության մայրական խորհուրդ: Ի վերջո, ինչպես նշեցին առողջապահության լրատվական ծառայությունից, հետաքննության արդյունքում հնարավոր կլինի պարզել` կնոջ մահվան մեջ կա՞ բուժաշխատողի մեղք, թե չկա:

Նշենք, որ նախորդ տարի` 2016 թվականին, Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 10 դեպք: 2015 թվականին այդ թիվը եղել է 5: Իհարկե, ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ոչ բոլոր մահերն են պայմանավորված հղիության հետ, ու 2016 թվականի դեպքերի մեծ մասում ծննդկանի մահը եղել է հղիության հետ կապ չունեցող ախտաբանության հետեւանքով:

Ոլորտի պատասխանատուները նաեւ վստահեցնում են, թե յուրաքանչյուր դեպքի համար ստեղծվում է առանձին հանձնաժողով: Ուստի առողջապահության գերատեսչությունից փորձեցինք պարզել, թե մայրական մահացության դեպքերն ուսումնասիրելուց հետո ինչ եզրահանգման են եկել, դրանց մեջ կա՞ ինչ-որ ընդհանուր խնդիր, բացթողում, որը հանգեցնում է մահվան եւ որը շտկելու ուղղությամբ նախարարությունն անելիք ունի: Այս մասին մեկնաբանություններ չստացանք:

Բայց մի առիթով առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, առանց մանրամասներ նշելու, ասել էր. «Առնվազն 2 դեպքում գործ ենք ունեցել բուժանձնակազմի անուշադիր վերաբերմունքի հետ, որը կարող էր հանգեցնել բարդությունների ու մահվան»:

Մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում թեստավորում անցկացնելու նախարարության որոշումն էլ գալիս է ապացուցելու, որ գերատեսչությունը խնդիր է տեսնում նաեւ նրանց մասնագիտական կարողությունների հարթությունում, թեպետ առանձնապես հակված չէ այդ մասին բարձրաձայնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11291 դիտում

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Համարձակ գնացեք առաջ՝ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է