Երևան
12 °C
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին 4 հանդիպումներն արդարացրին, անգամ՝ գերազանցեցին ֆուտբոլասերների ակնկալիքները. մրցող թիմերը ցույց տվեցին դիտարժան, գեղեցիկ ֆուտբոլ, արձանագրվեցին հետաքրքիր, անսպասելի հաշիվներ: Գերմանական թիմերից «Բավարիան» ավանդույթի համաձայն ջախջախեց անգլիական «Արսենալին» (5-1), Դորտմունդի «Բորուսիան» էլ ունենալով մրցակցի դարպասը գրավելու մի շարք իրական պահեր (անգամ՝ 11 մետրանոց) «կարողացավ» պարտվել պորտուգալական «Բենֆիկային» (0-1), իսպանական գրանդներից Մադրիդի «Ռեալը» անցկացրեց վերջին շրջանում իր լավագույն խաղը եւ հաղթեց վերջին 3 ամիսների ընթացքում իր վատագույն խաղը ցուցադրած իտալական «Նապոլիին», իսկ «Բարսելոնան» զարմացրեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին. Փարիզում 0-4 հաշվով զիջեց «ՊՍԺ»-ին:
Հատկապես «ՊՍԺ» - «Բարսելոնա» հանդիպումը մտնելու է պատմության մեջ՝ կատալոնյան թիմի նման հաշվով պարտությունը արտառոց է ցանկացած դեպքում: Բայց նախ մյուս խաղերի մասին՝ համառոտ: «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը մինչ այժմ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 5 անգամ մրցել է «Բավարիայի» հետ, եւ բոլոր դեպքերում 2 խաղերի արդյունքում առաջ է անցել գերմանական թիմը: Ընդ որում, այդ խաղերում «Բավարիան» մարզել են տարբեր մարզիչներ՝ գերմանացիներ Օտմար Հիտցֆելդ, Ֆելիքս Մագաթ, Յուպ Հայնկենս, իսպանացի Խոսեպ Գվարդիոլա: Վենգերը պարտվել է բոլորին, շատ հաճախ՝ խոշոր հաշիվներով: Հիմա էլ «Բավարիան» իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորությամբ 5-1 հաշվով ջախջախեց Վենգերի «Արսենալին»: Մեծ հաշվով կարելի է արձանագրել, որ Վենգերը ուղղակի չի կարողանում հաղթել «գերմանական մեքենա» կոչվող «Բավարիային», անկախ նրանից, թե ով է Մյունխենի թիմի գլխավոր մարզիչը: Ավելացնեմ, որ «Բավարիան» 16-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ՝ սա ռեկորդային ցուցանիշ է Լիգայի պատմության մեջ:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կարողացավ ընդհատել իտալական «Նապոլիի» անպարտելի 18 խաղերի շարքը՝ արձանագրվեց 3-1: Այս խաղից հետո հեռակա ընդհարում է տեղի ունեցել «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի եւ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջեւ: «Միակ ֆուտբոլիստը, որ այսօր ցույց տվեց նեապոլցու ոգի՝ Նեապոլում ծնված Ինսինյեն էր: Մյուսները ուղղակի բացակայում էին: Չեմ կարողանում հասկանալ կազմի, տակտիկայի ընտրությունը: Ես մեծ գումարներ են ծախսում նոր ֆուտբոլիստներ գնելով, իսկ նրանք չեն խաղում: Եթե ինձ ասեին, որ նրանք պետք չեն, ես այդ գումարները այլ նպատակների վրա կծախսեի»,- բարկացած հայտարարել է Դե Լաուրենտիսը: «Իհարկե, նախագահը կարող է կազմի ընտրության հետ կապված իր կարծիքն ունենալ: Բայց ես եմ թիմի մարզիչը եւ վերջնական որոշումը իմն է», - պատասխանել է Սարին: Նշեմ, որ «Ռեալը» պաշտոնական 41-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ. սա ակումբային ռեկորդի կրկնությունն է:

Եվ վերջապես գլխավոր անակնկալի՝ «ՊՍԺ» - «Բարսելոնա» հանդիպման մասին: «Կախարդական գիշեր Փարիզում»՝ այսպիսի վերնագրով հաջորդ օրը լույս տեսավ ֆրանսիական հանրահայտ «France Football» պարբերականը: Այս խաղը իր բոլոր կարեւոր եւ ոչ կարեւոր գործոններով արդեն մանրամասն քննարկվել է ֆուտբոլային աշխարհում, եւ հետաքրքիր է, որ մեծամասամբ այն ընկալվում է առաջին հերթին որպես «Բարսելոնայի» խոշոր հաշվով պարտություն եւ ոչ թե «ՊՍԺ»-ի խոշոր հաշվով հաղթանակ: Որքան էլ ուժեղ լինի մրցակիցը եւ մարտական տրամադրված, միեւնույն է՝ 0-4 հաշիվը առաջին հերթին «Բարսելոնայի» պարտությունն է: Ընդ որում, նման հաշվով Չեմպիոնների լիգայում «Բարսան» մինչ այդ պարտվել էր ընդամենը 3 անգամ, եւ բոլորն էլ մտել են պատմության մեջ յուրահատուկ նրբերանգներով:
1994 թվականին Լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» 0-4 հաշվով պարտվեց իտալական «Միլանին»: Այդ տարիներին «Բարսան» մարզում էր հանճարեղ Յոհան Կրուիֆը, չուներ մրցակից Իսպանիայում եւ ընդամենը 2 տարի առաջ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Լիգայի գավաթը: Իսկ «Միլանը» գլխավորում էր դեռեւս ոչ մի միջազգային մրցանակ չնվաճած Ֆաբիո Կապելոն: 4-0՝ հաղթեց «Միլանը», եւ Կապելոյի անունը տարածվեց ամբողջ աշխարհում: Մեծ հաշվով այդ խաղը դարձավ նաեւ Կրուիֆի փառահեղ մարզչական գործունեության ավարտը: 1997 թվականին «Բարսելոնան», հոլանդացի մարզիչ Լուի Վան Գալի գլխավորությամբ սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին». այս խաղը դարձավ Անդրեյ Շեւչենկոյի բենեֆիսը եւ ֆուտբոլային հրաշալի կարիերայի մեկնարկը, իսկ «Դինամոյի» մարզիչ Վալերի Լոբանովսկին համընդհանուր ճանաչման եւ հարգանքի արժանացավ: Մինչ այժմ էլ հանրահայտ շատ մարզիչներ աշխատում են Լոբանովսկու մեթոդներով, նրա համառոտագրություններով (կոնսպեկտներով):
Եվ վերջապես 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» 0-4 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային», որը հետագայում նվաճեց Լիգայի գավաթը: Այս խաղով էլ ավարտվեց Պեպ Գվարդիոլա - Տիտո Վիլանովա տանդեմի գլխավորությամբ հնարավոր բոլոր մրցանակները նվաճած, գրեթե իդեալական ֆուտբոլ ցուցադրող «Բարսելոնայի» դարաշրջանը: Հիմա էլ «Բարսելոնային» 4-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «ՊՍԺ»-ը, որը մինչ այժմ չի կարողացել նվաճել Եվրոպայի ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: «ՊՍԺ»-ի մարզիչ Ունայ Էմերին էլ թեեւ 3 անգամ անընդմեջ «Սեւիլիայի» ղեկին նվաճել է Եվրոպա լիգայի գավաթը, բայց առայժմ չի ընկալվում որպես միջազգային թոփ մարզիչ: Այս հաղթանակը կդառնա՞ «ՊՍԺ» -ի եւ Էմերիի մեծ հաղթանակների սկիզբ՝ ցույց կտա ժամանակը: Բայց կարծես անկասկած է. այս պարտությամբ ավարտվում է «Բարսելոնայի» հետ վերջին 2 տարիների ընթացքում հնարավոր բոլոր մրցանակները նվաճած մարզիչ Լուիս Էնրիկեին հատկացված ժամանակաշրջանը:
Ավելացնեմ, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հաջորդ 4 հանդիպումները կայանալու են առաջիկա երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT