Երևան
12 °C
Հայ ազգային կոնգրես եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները մարտի 1-ին հանրահավաք են նախաձեռնել: Կոնգրեսի կողմից ֆեյսբուքում տեղադրված գովազդային գրառման մեջ, մասնավորապես ասվում է. «Մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրը Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք-երթ»:
ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ արդեն իրազեկման համար դիմել են Երեւանի քաղաքապետարան: Նա նաեւ նշեց, որ հանրահավաքի ընթացքում ելույթներ լինելու են: Թե ով է ելույթ ունենալու եւ ինչքան՝ դեռ չեն որոշել:
Հարցին՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է հանրահավաքին, Աբրահամյանը պատասխանեց. «Մենք այդ հարցերը հիմա քննարկում ենք: Բոլոր միջոցառումներից առաջ քննարկում են՝ ինչպես անել, ինչ անել եւ այլն: Այս պահին մենք այդ հարցերի քննարկման մեջ ենք, դրա մասին լրացուցիչ կհայտարարենք»:
Մարտի 1-ի քրգործից
Մարտի 1-ի զոհերից քչերի ընտանիքի անդամներն են, որ շարունակում են ապրել Հայաստանում: Գոռ Քլոյանի կինն ու երկու տղաները, օրինակ, նախորդ տարվա ընթացքում արդեն տեղափոխվել են Ղրիմ ու մշտական բնակություն հաստատել Սիմֆերոպոլում:
Գոռի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Հայաստանում է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ թոռնիկները Սիմֆերոպոլում արդեն դպրոց են հաճախում, գերազանցիկ սովորում են: «Մեծանան՝ կգան իրենց հոր գերեզմանին, իրենց պապիկ-տատիկին տեսնելու»,- վստահեցրեց նա:
Խոսելով մարտի 1-ի հանրահավաքի մասին՝ Քլոյանը նշեց, որ մասնակցելու է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին: ««Ելույթ չեմ ունենալու: Մեր երեխաների մահվան 9-րդ տարելիցն է, գնալու ենք ծաղիկներ դնենք Մյասնիկյանի արձանի մոտ: Այդքանով վերջ»,- ասաց Քլոյանը:
Խոսելով Մարտի 1-ի գործի քննության մասին՝ Քլոյանն ասաց, որ երկու տարի առաջ են վերջին անգամ ՀՔԾ հրավիրվել: «Կհիշեք, երբ որ Գեւորգ Կոստանյանը նոր էր գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել, տուժողի իրավահաջորդներին հրավիրել էր, ասել, որ սայլը տեղից կշարժվի: Դրանից հետո ինձ հրավիրեցին ՀՔԾ, տեսա նոր քննիչ է, զարմացա: Ասացի չեմ հասկանում՝ ամեն տարի նոր քննիչ է նշանակվում, նորից սկսում նյութերը ուսումնասիրել...Էսպես մինչեւ ե՞րբ: Ասաց՝ ես չգիտեմ, ես նոր եմ նշանակվել, ձեր գործով ես պիտի զբաղվեմ: Դրանից հետո որեւէ լուր չունենք, թե ինչով ու ինչպես է զբաղվում: Մեզ ոչ ոք չի կանչում՝ ընթացքի մասին տեղեկացնելու: Կանչեն էլ՝ չենք գնալու, որովհետեւ մեր հույսը լրիվ կտրել ենք այս իշխանությունից: Այդ գործը չի կարող բացահայտվել՝ մինչեւ իշխանափոխություն չլինի»,- ընդգծեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը:
Քլոյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում Եվրոպական դատարանը կհրապարակի Մարտի 1-ի գործով վճիռը: «Մեր գործերը Եվրոպական դատարանում են, գիտեք: Արդեն Կառավարության հետ հարցուպատասխանի փուլը վերջացել է: Ես հարցրել եմ փաստաբաններին, ասել են՝ էս տարի վճիռը կլինի: Թե ինչ վճիռ կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց Քլոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT