Երևան
12 °C
Նոր Ընտրական օրենսգրքի եւ նոր ընտրակարգի կիրառման արդյունքում ապրիլյան ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասերում յուրաքանչյուր ընտրողի տալու են այնքան քվեաթերթիկ, որքան կուսակցություն կամ դաշինք է մասնակցելու ընտրություններին: Հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել հինգ կուսակցություն եւ չորս դաշինք: Այսինքն՝ քվեարկության օրը ընտրողին տրվելու է 9 քվեաթերթիկ: Ընտրողը դրանց միջից ընտրելու է այն մի քվեաթերթիկը, որի վրա նշված է իր նախընտրած ուժի անունը: Մնացած 8 քվեաթերթիկները նա շպրտելու է քվեախցում տեղադրված աղբաման-տուփի մեջ: Իսկ իր նախընտրած ուժի քվեաթերթիկի վրա համապատասխան նշան պիտի դնի որեւէ թեկնածուի անվան դիմաց, քվեաթերթիկը դնի ծրարի մեջ եւ գցի քվեատուփի մեջ:
Նկատենք, սակայն, որ քվեարկելու ընթացքում խցիկում տեղադրված այդ աղբաման-տուփի միջից ընտրողը կարող է վերցնել մի որեւէ կուսակցություն կամ դաշինք պատկերող քվեաթերթիկ, գաղտնի դուրս հանել ու այդպիսով կազմակերպել ընտրական գործընթացներում հայտնի «կարուսելի» մեխանիզմը: Այսինքն՝ դուրս հանված մաքուր քվեաթերթիկն արդեն ինչ-ինչ ազդեցության լծակներով արդեն քվեարկած վիճակում կարող է տրվել որեւէ ընտրողի, որպեսզի նա դա գցի քվեատուփի մեջ, փոխարենը նույն ուժին պատկանող մաքուր քվեաթերթիկը դուրս հանի: Ու այդպես շարունակ դրսից ավելացնելով իր նախընտրած ուժի օգտին կատարված քվեարկությունները: Այսինքն՝ այդ հնարավորությունն ավելի կհեշտացնի նախորդ ընտրություններից մեզ հայտնի ընտրակեղծիք անելու «կարուսելի» մեխանիզմը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հավատացնում է, որ դեն շպրտված քվեաթերթիկները վերցնելով՝ հակառակը, ընտրողը կարող է խուսափել այդ ազդեցությունից: Նա դրսից ներս բերած քվեաթերթիկը կարող է շպրտել այդ ավելորդ քվեաթերթիկներով տուփի մեջ, այնտեղից հանել իր նախընտրած ուժին պատկանող քվեաթերթիկը, քվեարկել, այն դնել ծրարի մեջ ու գցել քվեատուփը: «Այդ դեպքում դրսից որեւէ մեկը չի կարող իմանալ, թե դու որ թեկնածուի կամ որ կուսակցության կամ դաշինքի օգտին ես քվեարկել: Այս մեխանիզմը հենց ձեր ասած այդ վտանգից խուսափելու համար է: Եվ այս դեպքում անիմաստ է դառնում դրսից որեւէ վերահսկողություն»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է ԿԸՀ նախագահը:
- Կարծում եք` ամբողջությամբ աշխատելո՞ւ է ձեր նկարագրած այդ մեխանիզմը, թե, այնուամենայնիվ, ընտրողը դրսից բերած քվեաթերթիկն է գցելու քվեատուփի մեջ: Հատկապես որ այս նոր ընտրական մեխանիզմը բավականին բարդ է, եւ շարքային ընտրողը դեռ ամբողջությամբ չի տիրապետում դրան:
- Նորից եմ կրկնում, եթե ինչ-ինչ պատճառներով կա կաշկանդվածություն եւ ես չեմ կարողանում ձեզ առարկել եւ վերցնում եմ քվեարկած քվեաթերթիկը, բայց քվեախցում արդեն հնարավորություն կա ավելորդ քվեաթերթիկների տուփից վերցնել իմ ցանկացած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը եւ դրսից բերածը շպրտել այնտեղ: Եվ ինձ վերահսկողը որեւէ կերպ չի իմանա, թե ներսում ես ինչ արեցի:
- Իսկ հնարավոր չէ՞ր ավելի տնտեսող պարզ մեխանիզմ գտնել, որ ամեն մի ընտրողի հաշվով 8 քվեաթերթիկ դեն չշպրտվեր:
- Ես չեմ կարող ասել, մենք Ընտրական օրենսգրքով ենք առաջնորդվում:
- Այսինքն՝ մնում է դրսում ընտրողի վրա տարբեր՝ վարչական, թաղային, ընտրակաշառքի լծակներով ազդելու տարբերակը:
- Դա արդեն ընտրողների իրավագիտակցության խնդիրն է, որի մասին բոլորն են բարձրաձայնում: Համենայնդեպս, կարող եմ միանշանակ պնդել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում լիակատար թափանցիկություն է ապահովված:
- Պարոն Մուկուչյան, վերջին 4-5 համապետական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները հաղթել են` Հայաստանից բացակայող մոտ 500 քաղաքացիների փոխարեն քվեարկություն ապահովելով: Փաստորեն, եթե նոր ընտրակարգն ընտրատեղամասերում լիակատար թափանցիկություն է ապահովում, ինչպես դուք եք հավաստիացնում, ուրեմն, այս ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը պետք է հենց այդքանով էլ պակաս լինի:
- Քանի որ ես ձեր նշած այդ տեսակետն անվերապահորեն չեմ ընդունում, դրա համար ես չեմ կարող այն մեկնաբանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT