Ալիեւների դինաստիայի հավերժական «թագավորությունը» մի օր կկործանի նրանց. իրավապաշտպան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անկարող է մշտական ճնշումների տակ պահել սեփական ժողովրդին, եւ շատ պատահական մի օր մարդկանց համբերությունը կարող է հատել: Դժգոհության ալիք բարձրանալուն կարող է նպաստել հատկապես սեփական կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու հանգամանքը: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Ալիեւների դինաստիայի հավերժական «թագավորության» սինդրոմը եւ ժողովրդի բողոքները կանխելու նպատակով ձեռնարկված ձերբակալությունների շարքն ի վերջո կարող է ինքնաբուխ գործողությունների հիմք դառնալ: Իհարկե, Ադրբեջանում բռնություններն անընդհատ են: Դրանք դիպվածային երեւույթներ չեն: Տարիներ շարունակ, ինչ որդի Ալիեւն իշխանության է, գերազանցում է բոլորին՝ անգամ սեփական հորը: Ճնշումներ բանեցնելու հարցում նա մրցակից չունի: Նույնիսկ Իրանը չի կարող բռնությունների առումով նրա հետ ոտք մեկնել»,- նկատեց իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանի խոսքով, Իլհամ Ալիեւն ակնհայտորեն գնում է իշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու ճանապարհով, ինչը 21-րդ դարի համար չլսված բան է: «Պատմությունը ցույց է տալիս, որ բռնատերերն ինչ-որ պահի պարտվում են: Նրանք չեն կարող հավերժ լինել: Դա վերաբերում է ե՛ւ Ալիեւին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Վլադիմիր Պուտինին: Իհարկե, կլինի մի պահ, երբ ադրբեջանցիները կազատվեն ալիեւների լծից, բայց դեռ դիմանում են»,- ամփոփեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու որոշումից հետո այդ երկրում զանգվածային ձերբակալությունների ալիք է սկսվել: Մասնավորապես, D18 քաղաքային կազմակերպության անդամ Գադիր Աղաքիշիևը երեկ ազատազրկվել է 30 ժամով: 30 ժամով ազատազրկվել է նաև «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության անդամ Նամիգ Աբբասալիևը: Նա կուսակցության արդեն չորրորդ ներկայացուցիչն է, որը ձերբակալվել է վերջին երկու օրվա ընթացքում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3598 դիտում

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ