Եվս մեկ բացթողնված շանս. Սարգսյանն ու Ալիեւը Նյու Յորք չեն գնա

Սեպտեմբերի 13-ից Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը, որն ավարտվելու է սեպտեմբերի 26-ին: Մինչ այժմ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը մասնակցելու են այդ գագաթաժողովին, կամ արդյո՞ք հնարավոր է, որ այդ գագաթաժողովի շրջանակներում Ղարաբաղի հարցով հանդիպում տեղի ունենա նրանց միջեւ:

Այս կապակցությամբ մեր հարցմանը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը պատասխանեց. «Նախագահի այցերի եւ հանդիպումների մասին պատշաճ կերպով եւ ժամանակին կտեղեկացնենք»: 

Ադրբեջանական լրատվամիջոցներում որեւէ տեղեկություն չկա նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանին Ալիեւի հնարավոր մասնակցության մասին: 

Մինչդեռ, ինչպես հայտնի է՝ ԼՂ հարցով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցային ճանապարհով ԼՂ հարցի կարգավորման հասնելու նպատակով կրկին հանդիպելու ցանկություն էին հայտնել: Տեղեկություններ էին շրջանառվում, որ այն կարող է տեղի ունենալ օգոստոսին՝ ամփոփելու ապրիլյան պատերազմին հաջորդած երկու հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Օգոստոսի 16-ին, սակայն, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ օգոստոսին հանդիպում ծրագրված չէ. «Մենք դիտարկում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Առաջարկները ուսումնասիրելու համար մենք մշտապես շփումների մեջ ենք նախագահների եւ նախարարների հետ»,- ասել էր համանախագահը:

Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա դրանք վերաբերում էին շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղադրմանը եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:

Մասնավորապես, մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ–Պուտին հանդիպման արդյունքներով կողմերն ընդունել էին հայտարարություն՝ համաձայն որի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել էին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը:

Այսօր, երբ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից  հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ինքը տեղեկություն ունի Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից՝ Բաբայանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով սակայն, որ նման հանդիպումներ պետք է կազմակերպել, որովհետեւ դրանք հնարավորություն են տալիս ավելի հստակ աշխատել կարգավորման մեխանիզմների ուղղությամբ: Ինչ վերաբերում է նախորդ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա Բաբայանի պնդմամբ այդ հարցում առաջընթաց հնարավոր չի, քանի որ Ադրբեջանը ձեւականորեն ընդունել է պայմանավորվածությունները, բայց պրակտիկայում չի անում ոչինչ:

Հաշվի առնելով հանդիպումների ձգձգումը եւ վերջերս Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած լեզվակռիվը՝ որոշ փորձագետներ ենթադրում են, որ այս պահին ԼՂ հարցով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ, ընդհանուր առմամբ, ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար առաջընթացի հասնելու հարցը փակուղում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ անդամ երկրների նախագահների գագաթնաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին մեղադրել է ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած շրջանում հրադադարը խախտելու մեջ:

Սարգսյանի ելույթից հետո Իլհամ Ալիեւը ելույթի արտահերթ իրավունք է խնդրել եւ ասել. «Հայկական կողմն իր այդ բողոքներով արդեն հոգնեցրել է միջազգային կառույցներին: Հակասական իրավիճակ է. Հայաստանը գրավել է ինքնիշխան պետության տարածքը, խախտել դրա տարածքային ամբողջականությունը, վտարել բնիկ ադրբեջանական բնակչությանը եւ զբաղվում է բանակցություններ վարելու պատրանքով: Նրանք խաղաղություն չեն ուզում, նրանք ուզում են մեր տարածքները մշտապես պահել իրենց վերահսկողության տակ եւ ամենուրեք Ադրբեջանին մեղադրել, թե մենք ինչ-որ բան ենք խախտում: Մենք տուժող կողմ ենք: Մենք ոչ մի երկրի տարածք չենք գրավել: Մեր տարածքներն են օկուպացիայի տակ»:

Ի պատասպան Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Ստերին պատասխանելու իմաստ չկա»: Այնուհետեւ հաջորդել է Ալիեւի պատասխանը. «Ստերին ես արդեն պատասխանել եմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9147 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս