Երևան
12 °C
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին Armtimes.com-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հիշեցնենք, Ուորլիքն այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ԼՂ կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:
- Պարոն Բաբայան, երբ ռուսական կողմի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի ութին հանդիպում էին պլանավորել Մոսկվայում, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ քննարկվելու են ԼՂ խնդրի վերաբերյալ հրատապ հարցեր, Դուք չէիք համաձայնում, որ հրատապ հարցերով հանդիպում է, այսօրվա հարցազրույցից հետո՞ էլ եք այդ կարծիքին:
- Հրատապ հարցեր չեն քննարկել, այստեղ որեւէ արտառոց բան չկա, պետք է հասկանաք մի բան՝ կան դիվանագիտական կանոններ, որոնց համանախագահները որպես միջնորդներ, պարզապես, պարտավոր են հետեւել: Մեսիջը հետեւյալն է, որ պետք է քննարկվեն բոլոր հարցերը, որոնք բարձրացնում են կողմերը: Նրանք չեն կարող անտեսել Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք կամ համաձայնենք Ադրբեջանի տեսակետին, ամենեւին: Տարածքների հարցը լուրջ է, օրինակ կա Հյուսիսային Արցախի հարց՝ Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների բռնակցված տարածքների, եւ եթե քննարկում են այս հարցը, պետք է ամբողջական քննարկեն:
- Ջեյմս Ուորլիքը խոսում է տարածքների վերադարձի մասին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց, սակայն կարգավիճակը չի հստակեցվում, այն արդյոք ԼՂՀ անկախությա՞ն հարցն է, թե՞ միջազգային կարգավիճակը, որի մասին վերջին շրջանում խոսվում է:
-Այդ հարցը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, միգուցե ինչ-որ մարդիկ ժամանակին ընդունելի էին համարում, որն օբյեկտիվ բնույթ ուներ, 70 տարի Արցախը բռնակցված է եղել, ագրեսիայի թիրախ ենք եղել, եւ դա մեզ մոտ ազգային-ազատագրական շարժման աշխարհընկալում է առաջացրել: Երբ անկախություն ձեռք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը մարդկանց համար եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում: Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը: Այն ժամանակ օրինակ որեւէ մեկը չէր գիտակցում Քարվաճառի շրջանի կարեւորությունը, որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, հիմա ո՞նց կարող է այդ տարածքի մասին որեւէ խոսակցություն լինի: Եթե Ադրբեջանն ուզում է կարգավորել խնդիրը, առաջին հերթին պետք է ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը, այնուհետեւ եթե հարցեր ունենա, կարող ենք քննարկել սահմանների խնդիրը՝ Գետաշենում, Հյուսիսային Արցախում, բայց խոսել վերադարձի մասին՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց... Ադրբեջանը չի թաքցնում, որ որեւէ կարգավիճակ չի ընդունելու, ոչնչացնելու է մեզ: Մինչեւ Ադրբեջանը չճանաչի անկախությունն ու լիարժեք վերականգնի բանակցությունների ձեւաչափը, խոսել նման տարբերակների մասին անիմաստ է:
- Այսինքն, կարգավիճակը ԼՂՀ անկախությու՞նն է:
- Իհարկե, ուրիշ էլ ի՞նչ կարգավիճակ կարող է լինել, թող ճանաչի մեր անկախությունը:
- Հայկական կողմը ոչ մի դեպքում պատրա՞ստ չի զիջման:
- Զիջում կարող է տեղի ունենալ մի դեպքում, երբ պարտվենք:
- Հայկական կողմը 5 շրջանից չի՞ հրաժարվի:
- Եթե Ադրբեջանը չի հրաժարվում իր ագրեսիվ պահվածքից, ուզում է ոչնչացնի մեզ, չի ճանաչում Արցախի հանրապետությունը, ինչի՞ մասին կարելի է խոսել:
- Հստակ կարո՞ղ եք ասել՝ հայկական կողմը դեմ է տարածքներ զիջելուն:
- Մենք որեւէ բան չենք զիջելու, զիջումը լինելու է միայն պատերազմի, պարտության հետեւանքով:
- Իսկ փոխզիջո՞ւմ:
- Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ճանաչի մեր անկախությունը, սահմաների հարցը քննարկվի, այնուհետեւ կքննարկենք սահմանային բոլոր վիճահարույց խնդիրները:
- Խաղաղապահ ուժերի տեղակայման մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Որպես գաղափար ընդունելի է, բայց ամենավերջում է լինելու, որովհետեւ հումանիտար մարդասիրական խնդիրներն ամենավերջում են կարգավորվում, օրինակ հայերի՝ Գետաշեն վերադարձի դեպքում ո՞վ պետք է իրենց անվտանգությամբ զբաղվի, եթե դեռ ոչինչ կարգավորված չի, ինչի՞ մասին խոսենք:
- Նախորդ մեր զրույցում ասացիք, որ եթե Մոսկվայում բեկում լինի, չի բացառվում անգամ պաշտպանության նախարարների հանդիպում, ըստ Ձեզ հիմա հնարավո՞ր է:
- Պաշտպանության նախարարների հանդիպումը միշտ էլ հնարավոր է ու պետք է, որովհետեւ հետաքննող մեխանիզմների կիրառումն առաջին հերթին զինված ուժերն են կարգավորում: Ժամանակին կար պրակտիկա, որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանամերձ ստորաբաժանումների հրամանատարները մշտապես գտնվում էին կապի մեջ, առաջարկել ենք, որ վերականգնվի, Ադրբեջանը դեմ է: Եթե լինի նման հանդիպում, միցուցե նման հարցն էլ քննարկեն, ուրիշ հարցեր չեն կարող քննարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT