Երևան
12 °C
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուների միջեւ թեժ պայքար է սպասվում: Ընդ որում, պայքարը հատկապես իշխող կուսակցության թեկնածուների միջեւ է խոստանում սուր լինել:
Հանրապետական կուսակցությունն այս ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով առաջադրել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին եւ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին: ՀՀԿ-ն այլ թեկնածուներ եւս առաջադրել է, օրինակ, ոչ հանրահայտ Պավել Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի եւ այլոց: Բայց հիմնական մրցակցությունը, բնականաբար, Հակոբյանի եւ Արսենյանի միջեւ է ընթանալու: Թվում է, թե այնտեղ դժվար թե այդ թեկնածուների ուղիները խաչվեն, քանի որ նրանք տարբեր մարզեր են ներկայացնում, Վահե Հակոբյանը Սյունիքում է, Աշոտ Արսենյանը՝ Վայոց ձորում:
Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք, որը կարող է բախման բերել այս թեկնածուներին: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է: Վերջինս արդեն իսկ հայտարարել է, որ պաշտպանելու է «իր ընկերոջը»՝ Աշոտ Արսենյանին: Ուրեմն, ինչ է անում հիմա Սյունիքի նախկին մարզպետն այդ ուղղությամբ: Սկսե՞լ է գործի դնել իր լծակները, հանդիպո՞ւմ է այդ մարզերում ազդեցություն ունեցող մարդկանց հետ ու նրանց համոզում՝ աշխատել Աշոտ Արսենյանի օգտին: «Ամեն ինչ էլ անում ենք: Որ հայտարարել եմ, ուրեմն կատարելու եմ: Ձայները հո դրա՞ծ չի այնտեղ, որ ով որքան ուզի՝ տանի, ժողովուրդը պետք է ձայն տա: Իսկ Սյունիքի ժողովուրդն իր գործը գիտի: Մի մտահոգվեք, եկեք Աստծուց առաջ չընկնենք, ժամանակը ցույց կտա»,- կարճ պատասխանեց Սուրիկ Խաչատրյանը: Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս պետք է ազդեք սյունեցիների վրա, որ Վահե Հակոբյանի փոխարեն Աշոտ Արսենյանին ընտրեն. Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Սյունեցիների վրա ոչինչ չի ազդում: Հերոսական, հպարտ ժողովուրդ են, ուրիշ էլ ի՞նչ ունեք էս երկրում հպարտանալու»:
Իսկ թե ինչու է նա Սյունիքում պաշտպանելու Աշոտ Արսենյանին, պատասխանը, թերեւս, ակնհայտ է: Նախ, ՀՀԿ-ն, ավելի շուտ վարչապետ Կարեն Կարապետյանը, նրան ազատեց մարզպետի պաշտոնից, իսկ Սերժ Սարգսյանը փոխարենը նշանակեց Վահե Հակոբյանին: Վերջինս մարզում Սուրիկ Խաչատրյանից վերցրեց նաեւ կուսակցական պոստերը եւ դարձավ ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը: Այնուհետեւ, մամուլի հրապարակումների համաձայն, մարզպետը սկսեց գործից ազատել եւ լծակներից զրկել Սուրիկ Խաչատրյանի կադրերին, ընկերներին ու բարեկամներին:
Այսքանից հետո Խաչատրյանը, ենթադրվում է, 1 ձայն անգամ չի բերի Վահե Հակոբյանին օգտին, եթե անգամ դա կարգադրի Սերժ Սարգսյանը: Եվ ահա նա ամեն ինչ անելու է, Սյունիքում իր ողջ ազդեցությունն ու հնարավորություններն օգտագործելու է, որպեսզի առավելագույն ձայներ ապահովի Աշոտ Արսենյանի համար: Ու որքան էլ Վահե Հակոբյանն իր պաշտոնավարման ընթացքում փորձած լինի Սյունիքի մարզից ջնջել Սուրիկ Խաչատրյանի հետքերն ու կապերը, միեւնույն է, նախկին մարզպետն այնտեղ ունի իր լծակները: Չունենա էլ, կփորձի ձեռք բերել: Իսկ ձեռք բերելու համար Արսենյան-Խաչատրյան զույգը ֆինանսական միջոցների պակաս չունի:
Սերժ Սարգսյանն, իհարկե, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներին պատվիրել է՝ մեկը մյուսին չխանգարել, բայց այս դեպքում դա կարող է չաշխատել: Հանրապետականներն իրենք էլ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ նախկին մարզպետը կարող է ընտրատարածքում բախումներ առաջացնել: Եթե Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ օգնելու է Աշոտ Արսենյանին, ենթադրվում է, դա կարող է շատ դաժան լինել Վահե Հակոբյանի համար: Խաչատրյանն ինքը չժխտեց այդ հնարավորությունը, ընդամենն ասաց. «Ավելորդ բաներ եք ասում»: Ճիշտ է, նա հիմա չի համարձակվում նախկինի նման բացահայտ առճակատման գնալ, բայց գոնե ընտրությունները կարող է օգտագործել ու մարզպետից, ինչու չէ՝ նաեւ ՀՀԿ-ից իր դժգոհությունն այդպես արտահայտել:
Իսկ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզում ոչ միայն ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, այլեւ նախընտրական շտաբի պետը: Տվյալ դեպքում դա վերաբերում է թիվ 12 ընտրատարածքին՝ ներառյալ նաեւ Վայոց ձորի մարզը: Այդպիսով, նրա ընդհանուր համակարգման տակ պետք է լինի Աշոտ Արսենյանի եւ Սուրիկ Խաչատրյանի նախընտրական գործունեությունը: Եվ, բնականաբար, մարզպետը ձգտելու է ընտրատարածքում կուսակցական ու վարչական ողջ լծակներն առաջին հերթին իր օգտին աշխատեցնել: Ճիշտ է, նա մարզպետի իր պաշտոնը չի թողնի եւ ԱԺ չի գնա, բայց նրա համար պատվի հարց կլինի իր ղեկավարած տարածքում առաջինը լինելը, ՀՀԿ-ին ամենաշատ ձայներ բերելը: «Չեմ կարծում, որ նախընտրական շրջանում այդ հանգամանքը կարող է մարզում առաջացնել լարվածություն եւ որոշակի բախում»,- իր հերթին պատասխանեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ չժխտելով դիտարկումը, որ կողմերից յուրաքանչյուրը կփորձի առավելագույն ձայները ստանալ:
Մենք փորձեցինք նաեւ ՀՀԿ-ից մեկնաբանություն ստանալ՝ նախկին ու ներկա մարզպետների միջեւ առկա լարվածությունը նկատի ունենալով՝ ինչպե՞ս պետք է անեն, որ չթողնեն այն ընտրությունների ժամանակ ավելի սրվի: «Ոչ մի խնդիր էլ չի առաջանա: Դա Սուրիկ Խաչատրյանի իրավունքն է, Աշոտ Արսենյանն էլ մեր խորհրդի անդամն է, մեր թիմակիցն է: Ի՞նչ մի տարօրինակ բան նրան պաշտպանելու մեջ»,- փորձեց չհամաձայնել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT