Երևան
12 °C
Բաքվում, կարծես, չափազանց ոգեւորվել են Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ու արտահանձնման փաստով, որ որոշել են նույն կերպ վարվել նաեւ փետրվարի 20-ին հայկական երկրորդ պետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ հանդես եկած միջազգային դիտորդների նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, թե քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարուսի (Կիպրոս)եւ Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ։
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներ անօրինական այցերի համար Եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրանք, մասնավորապես, կասկածվում են անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ, որի նպատակը եղել փետրվարի 20-ին անցկացված, այսպես կոչված, հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու մեջ։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անունով անջատական կազմավորման քարոզչություն իրականացնելու, այդ տարածքներում կազմակերպված անօրինական միջոցառումներին մասնակցելու եւ Ադրբեջանի գրավյալ տարածքներում ստեղծված անօրինական կազմավորումը որպես անկախ հանրապետություն ներկայացնելու մեջ։ Դատարանը որոշել է ձերբակալել Ֆրանկ Էնգելին, Էլենի Թեոհարուսին եւ Յարոմիր Շտետինային, նրանց նկատմամբ Ինտերպոլի գծով հայտարարվել է միջազգային հետախուզում»։
Միաժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քրեական գործ է հարուցել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լեւոն Եպիսկոպոսյանի, Իսպանիայի բնագիտության ազգային գիտական թանգարանի հետազոտող Յոլանդո Ֆերնանդես Խալվոյի, Բրիտանական թանգարանի «Ազոխի նախագծի» տնօրեն Բլանֆորդ Թանյու Քինգի եւ Լոնդոնի բնագիտության թանգարանի աշխատակից Փիթեր Էնդրյուի նկատմամբ, որոնք 2002 թվականից պեղումներ են իրականացնում Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայտնի Ազոխի քարանձավում։ Նրանք մեղադրվում են, ինչպես Բաքվում են ձեւակերպել, գրավյալ տարածքներում անօրինական գործունեություն իրականացնելու մեջ։ Նրանց նկատմամբ եւս միջազգային հետախուզում է հայտարարվել։ 2016 թվականի նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն պեղումներ իրականացնող գիտնականներին «անցանկալի անձ» էր հայտարարել եւ նրանց անունները ներառել «սեւ ցուցակում»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաեւ հայտարարել է, թե Իսպանիայի բնագիտության ազգային թանգարանը եւ Իսպանիայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը, բրիտանական Հելուեյի համալսարանը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան մասնաճյուղը կասկածվում են պեղումներին ֆինանսական եւ այլ տեսակի աջակցություն ցուցաբերելու մեջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, թե ներկա պահին ուսումնասիրվում է վերը նշված գործունեության համապատասխանությունը Ադրբեջանի օրենսդրությանը եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։
Այսպիսով, նկատելի է , որ Արցախում սահմանադրական փոփոխությունների շուրջ կայացած հանրաքվեն եւ դրան մեծ թվով միջազգային դիտորդների մասնակցությունը հունից հանել է Բաքվին։ Ադրբեջանի իշխանություններին կատաղեցրել են նաեւ հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների դրական ու հիացական գնահատականները։ Օգտագործելով Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու նախադեպը՝ Ադրբեջանը, ըստ էության, եվրախորհրդարանականների եւ վերը հիշատակված գիտնականների նկատմամբ քրեական գործեր հարուցելով փորձում է կասեցնել օտարերկրյա հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների եւ ընդհանրապես զբոսաշրջիկների այցերը Արցախ։ Նկատելի է, որ ինչպես Լապշինի դեպքում, Բաքվում փորձում են օտարերկրացիներին արգելել հրապարակավ ոչ ադրբեջանահաճո տեսակետներ հայտնել Արցախի վերաբերյալ։ Պատահական չէ, որ եվրախորհրդարանականներին մեղադրանք է ներկայացվում այն բանի համար, որ նրանք հայկական երկրորդ պետությունը ներկայացնում են որպես անկախ հանրապետություն։
Սպասվում է, որ Բաքուն եվրախորհրդարանականներով չի բավարարվի եւ առաջիկայում քրեական գործեր կհարուցի նաեւ հանրաքվեին մասնակցած մյուս միջազգային դիտորդների նկատմամբ։
Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ ի տարբերություն Ալեքսանդր Լապշինի գործի, Բաքուն հազիվ թե կարողանա հաջողության հասնել, քանի որ բլոգերի ձերբակալությունը հնարավոր դարձավ սոսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շահագրգռվածության շնորհիվ։ Բաքվում, հավանաբար, այնքան են ոգեւորվել Լապշինի նկատմամբ հաշվեհարդարով, որ հաշվի չեն առել, թե դա ինչ հանգամանքներում է տեղի ունեցել եւ կարծում են, թե նույնը հնարավոր կլինի անել եվրախորհրդարանականների նկատմամբ։ Թեպետ վերջիններիս նկատմամբ քրեական գործերի հարուցումը ավելի շատ խորհրդանշական է եւ գրեթե կասկած չկա, որ Ադրբեջանը չի հանդգնի պահանջել Եվրախորհրդարանի պատգամավորների ձերբակալությունը, եթե նույնիսկ նրանք մի օր հայտնվեն Մինսկում։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է իրականացվելու եվրախորհրդարանականների ձերբակալությունը՝ նկատի առնելով, որ նրանք օժտված են անձեռնմխելիությամբ։ Հավանաբար, Ադրբեջանի գլխավոր դատախազությունում չգիտեն դրա մասին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT