Երևան
12 °C
Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող կիսասիրողական «Սաթոն Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն վերջին օրերին մասսայականությամբ չի զիջում համաշխարհային ամենավառ աստղերին: Ամեն ինչ սկսվեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունից. աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի՝ Լոնդոնի «Արսենալի» մրցակիցը դարձավ Լոնդոնի Սաթոն արվարձանը ներկայացնող համեստ, կիսասիրողական «Սաթոն Յունայթեդը», որի համար «Արսենալի» հետ հանդիպումն անգամ երազանք էր:
Կարծես ոչ մի ինտրիգ, հետաքրքրություն չէր կարող լինել այս խաղում. մրցակիցները անհամեմատելի էին, «Արսենալի» հաղթանակը կասկած չէր հարուցում: Բայց պատահական չէ, որ ֆուտբոլը ստեղծել են հենց անգլիացիները եւ այս դեպքում էլ նրանք կարողացան «լուծումներ» գտնել. ընդամենը 750 նստատեղ ունեցող փոքրիկ ստադիոնում կայացած, առաջին հայացքից ոչ մի հետաքրքրություն չներկայացնող «Սաթոն» - «Արսենալ» հանդիպումը ցուցադրվեց ավելի քան 100 երկրներում, այն դիտեցին մոտ 250 միլիոն մարդ: Իսկ որպես խայծ օգտագործվեց «Սաթոնի» պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն՝ 46-ամյա, 125 կգ քաշ ունեցող, բարի դեմքով հսկան, որին հայերեն հնչողությամբ՝ «Պոնչո» (փքաբլիթ) են անվանում:
«Սա մեր թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստների կարիերայի գագաթնակետն է: Հասել ենք 1/8 եզրափակիչ: Վիճակահանությանը հետեւում էինք հանդերձարանում, իսկ երբ մեզ բաժին հասավ «Արսենալը», ուրախությունից այնպես վեր թռանք, որ տանիքը վնասվեց: Ես հասկանում եմ, որ իմ նկատմամբ հետաքրքրությունը քաշիս պատճառով է: Տարիներ առաջ ինձ «Պոնչո» անվանեցին եւ այն դարձավ մականուն: Չեմ նեղանում: Բայց ես համարյա չեմ խաղում: Ես թիմի աշխատակից եմ, պատասխանատու են խաղադաշտի մաքրության, խոտածածկի համար: Հարկ եղած դեպքում, իհարկե, պատրաստ եմ օգնել իմ թիմին՝ կանգնել դարպասում: Ունենք նաեւ աճի, կոորդինացիայի խնդիրներով երեխաների դպրոց. ես այնտեղ էլ եմ աշխատում»,- անգլիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Շոուն: «Պոնչոյի» մասին ակնարկներով էին սկսվում եւ ավարտվում «Սաթոն» - «Արսենալ» հանդիպմանը նվիրված բոլոր տեսանյութերը, մամուլը, հեռուստաընկերությունները իրարից առաջ ընկնելով՝ հրապարակում էին այդ բարի հսկայի հետ հարցազրույցներ, լուսանկարներ:

Բայց երբ հանդիպումը մեկնարկեց՝ «Պոնչոն» մոռացվեց: Գրեթե մինչեւ խաղավերջ նա չհայտնվեց էկրաններին: Այդ ընթացքում խաղը դադարեցվեց անգամ. խաղադաշտում հայտնվեց կիսամերկ մի մարդ, որը մոտ 1 րոպե հանգիստ ման եկավ, ռեպլիկներ բաց թողեց ֆուտբոլիստների հասցեին, հետո էլ իր կամքով դուրս եկավ խաղադաշտից: Հետաքրքիր է, որ միայն խաղադաշտի սահմանները լքելուց հետո այդ մարդուն մոտեցան անվտանգության աշխատակիցները ու նույն հանգստությամբ ուղղակի ուղեկցեցին դեպի ելք: Այդ պահին հայ ֆուտբոլասերները հաստատապես հիշեցին Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը՝ երբ խաղադաշտ մտած ֆուտբոլասերի ետեւից մի ամբողջ ոստիկանական վաշտ էր վազում...

Վերադառնանք Անգլիա. «Սաթոն» - «Արսենալ» հանդիպման վերջին րոպեներն էին, «Արսենալը» վստահ հաղթանակ էր տանում 2-0 հաշվով եւ հանկարծ էկրաններին հայտնվեց դարպասապահ «Պոնչոն», որը պահեստայինների նստարանին մեծ ախորժակով համբուրգեր էր խժռում: Այդ մի քանի վայրկյանները դարձել են վերջին օրերի մարզական բոլոր նորությունների հիմնական թեման, «Սաթոնի» պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն էլ՝ «Պոնչոն», դարձել է համաշխարհային աստղ:
Բայց մասսայականությունը խեղճ «Պոնչոյի» հետ չար կատակ է խաղացել: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի համապատասխան բաժինը հետաքննություն է սկսել, եւ արդեն պարզվել է, որ Սաթոնում գործող «Sun Bets» բուքմեյքերական ընկերությունը 8/1 հարաբերությամբ խաղադրույք է սահմանել խաղի ընթացքում «Պոնչոյի» ուտելու վրա եւ փաստորեն այն աշխատել է: Մեծ աղմուկ է բարձրացել: «Պոնչոն» հյուրընկալվել է մեծ հեղինակություն ու մասսայականություն վայելող «Բարի լույս Անգլիա» հաղորդմանը, որի ժամանակ թխվածք է կերել եւ խոստովանել, որ տեղյակ է եղել նման խաղադրույքի մասին, բայց ինքը խաղադրույք չի կատարել: «Ես ամբողջ օրը խաղադաշտում եմ եղել, մաքրել եմ այն, հանդերձարաններն եմ կարգի բերել եւ ժամանակ չեմ ունեցել սնվելու: Սոված էի, ընկերներս էլ պատմել էին այդ խաղադրույքի մասին: Ընդմիջմանը վազեցի մոտակա բարերից մեկը եւ համբուրգեր գնեցի: Հետո այն կերա՝ ուղղակի կատակի, զվարճանալու համար», - բացատրել է «Պոնչոն»:
Ամեն դեպքում «Աաթոնը» արդեն հրաժարվել է իր պահեստային դարպասապահի ծառայություններից եւ հեռացրել է նրան: «Ուեյնը իմ լավ ընկերն է, բայց ակումբի հեղինակությունը ավելի բարձր է: Ֆուտբոլիստները գիտեն, որ պետք է խաղադրույքներից հեռու մնան, բայց Ուեյնը հատուկ կերել է այդ թխվածքը: Թեեւ կատակի համար, բայց դա արգելված է: Այլ տարբերակ չունենք՝ Շոուն հեռացված է: Առավոտյան ես զանգեցի նրան. անչափ հիասթափված էր, հազիվ էր զսպում լացը»,- հայտարարել է «Սաթոնի» գլխավոր մարզիչ Պոթլ Դոսուելը:
Ահա այսպես մի քանի օրում հսկայական մասսայականություն ձեռք բերած 46 -ամյա Ուեյն Շոուն՝ «Պոնչոն», հասարակ կատակի հետեւանքով կորցրեց իր սիրելի աշխատանքը: Գործազուրկ Պոնչոն կարծես չի մնա. Անգլիայի խոշորագույն սուպերմարկետներից մեկը՝ «Morrisons»-ը, նրան թխվածքների բաժնի ներկայացուցչի պաշտոն է առաջարկել: «Այդ հանդիպումից հետո Ուեյնը դարձել է թխվածքների՝ Անգլիայի ամենահայտնի գիտակը: Մեզ հիացրել է ուտելիքի նկատմամբ նրա սերը»,- հայտարարել է սուպերմարկետի տնօրենը:
Հ.Գ. Ի դեպ, «Արսենալը» խոստացել է 50 հազար ֆունտ տրամադրել «Սաթոնին» վնասված հանդերձարանները վերանորոգելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT