Սեֆիլյանից առգրաված քարտեզները «անվտանգ» են եղել, հետ են վերադարձվել. փաստաբանը տեսակցել է

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կես ամսվա արգելքից հետո երեկ վերջապես կարողացել է առանց խոչընդոտների տեսակցել իր պաշտպանյալներ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս անգամ նրան չեն խուզարկել եւ ոչ էլ ձեռքում եղած փաստաթղթերն են զննել:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, երբ Շուշանյանը փորձել էր տեսակցել իր պաշտպանյալներին՝ նախ նրան մետաղորսիչ գործիքով ստուգել էին, ապա ոչինչ չհայտնաբերելով փորձել խուզարկություն իրականացրել, ինչպես նաեւ զննել նրա մոտ գտնվող փաստաթղթերը: Սա հենց այն ժամանակ էր, երբ Հիմնադիր խորհրդարանը հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ‐ում պահվում է խիստ պայմաններում, նրա խուցը երկու օր անընդմեջ խուզարկվել է եւ ծիծաղելի իրեր են առգրավվել:

Սրան հետեւեցին նաեւ այլ փաստաբանների նկատմամբ նմանատիպ խուզարկությունները, որոնց պատճառով փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարեց, թե պատրաստ են անգամ գործադուլ անել: Այս ամենի վերաբերյալ այսօր զրուցել ենք Մուշեղ Շուշանյանի հետ.

- Պարոն Շուշանյան, տեղեկացանք, որ երեկ տեսակցել եք Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին: Ինչպե՞ս ստացվեց:

- Այս անգամ առանց որեւէ խոչընդոտի, առանց փաստաթղթերը խուզարկելու՝ միայն մետաղորսիչ սարքով անցկացնելով ինձ ուղեկցեցին տեսակցության: Ես թույլ չէի տա, որ թղթերը զննեն: Նախորդ երկու անգամը, երբ տեսակցությունն արգելվեց, ես էի իրենց առաջարկում, որ այդ մետաղորսիչ սարքով ստուգեն: Թեպետ ստուգում-համոզվում էին, որ որեւէ բան չկա, բայց դրանից հետո պնդում էին, որ թղթերն էլ իրենց ցույց տամ: Այս անգամ նման խնդիր չառաջացրեցին:

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է նման փոփոխության պատճառը նրանց վարքագծում:

- Չեմ ուզում մեկնաբանել... չեմ կարող ասել ինչն է:

- Փաստաբանները որոշել էին գործադուլ, նույնիսկ բողոքի ակցիաներ անել, դատական հայց ներկայացնել, միգուցե դա՞ է ազդել:

- Նման մտահղացում կար իմ գործընկեր Երվանդ Վարոսյանի կողմից, բայց դա կյանքի կոչելու ուղղությամբ մենք որեւէ քննարկում չէինք արել, դա ընդամենը մտահղացում էր:

- Հաշվի առնելով, որ ձեր տեսակցությունների փորձի առիթը Սեֆիլյանի խցում խուզարկություններն էին՝ տեսակցության ընթացքում ինչ-որ բան պարզվե՞ց:

- Ինչ վերաբերում է խուզարկություններին, որոնք 2 օր հաջորդաբար կատարվել էին, տեսակցության ընթացքում տեղեկացա, որ դրանք այլեւս չեն կրկնվել:

- Իսկ տեսակցության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը որեւէ խնդրի մասին բարձրաձայնե՞ց, կամ ուղերձ, խոսք փոխանցե՞ց:

- Ոչ, որեւէ խնդրի մասին չհայտնեց, նաեւ ուղերձ, խոսք չփոխանցեց, եթե փոխանցի, կհրապարակվի ու բոլորը կտեղեկանան:

- Ինչպե՞ս էր իրեն զգում:

- Շատ լավ, առողջությունից դժգոհություն չունի, ամեն ինչ լավ է, հետեւում է քաղաքական իրավիճակի զարգացումներին, երբ հարկ համարի՝ իր խոսքը կհնչեցնի:

- Ասա՞ց իր կարծիքը խուզարկությունների վերաբերյալ:

- Իր մոտ կատարված խուզարկությունների մասին մենք մեր դժգոհությունն արդեն արտահայտել էինք: Ինչպես գիտեք, խուզարկության ընթացքում առգրավել էին երկու քարտեզ, որից հետո ես դիմում էի ներկայացրել ՔԿՀ պետին, խնդրել էի տրամադրել առգրավման արձանագրության պատճենը եւ հայտնել, թե ովքեր են առգրավել: Նշել էի, որ դա անհրաժեշտ է՝ նշված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմիններին դիմում ներկայացնելու համար: Իմ պաշտպանյալը երեկ ինձ տեղեկացրեց, որ այդ դիմումը ներկայացնելու հենց նույն օրը քարտեզներն իրեն վերադարձրել են ու ասել՝ ներողություն ենք խնդրում: Ասել են, որ շփոթմունք է եղել, իրենք ուղղակի ստուգել-համոզվել են, որ դրանք տոմոգրաֆիկ (տեղագրական) քարտեզներ չեն, վերադարձրել են:

- Վարուժան Ավետիսյանը ե՞ւս որեւէ գանգատ չուներ:

- Ոչ,  որեւէ գանգատ չունի, ամեն ինչ նորմալ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6996 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը