Եղել են բանտեր, ճակատ, туман и мороз, մարտի 8, մենք ձեր կողքին ենք եղել. Սասուն Միքայելյան

«Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Նա հորդորեց խորհել վաղվա օրվա, քաղաքացու ձայնի համար, որը որոշում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։

«1992թ. ես մի հոդված էի գրել՝ կռված տղաների հետ կապված, որ մեր տղաներն այն ժամանակ պատերազմի են դուրս եկել մեր դարավոր թշնամու՝ թուրքի, ադրբեջանցու դեմ, մեր մայրերի, քույրերի, կանանց նամուսի, թասիբի համար։ Բայց, ցավոք սրտի, այս իշխանությունների օրոք ականատես եղանք մի ցավալի իրավիճակի, որ մեր հայ կանանց մազերից քարշ են տալիս Երեւանի փողոցներում, եւ այն տղաները, ովքեր մարտնչում էին հանուն հայրենիքի, մեր անկախության, ազատության, մեր կանանց նամուսի, թասիբի համար, հայտնվեցին բանտերում, 10 հոգին էլ գնդակահարվեցին այստեղ՝ Երեւանի սրտում։

Ահա այն իրավիճակը, որի գնահատականը պետք է տաք դուք եւ կողմնորոշվեք՝ ում եք ձայն տալու՝ իշխանությա՞նը, թե՞ մեր ապագային՝ ի դեմս այսօր ձեւավորված «Ելք» դաշինքի»,- ասաց Սասուն Միքայելյանը։ Այսօրվա հանրահավաքը նա քաղաքական զորակոչ համարեց՝ արգելելու այն իրավիճակը, իշխանության կողմից ստեղծված խնդիրները, որ նշեց։ Նա ասաց, որ իրենք ժողովրդի կողքից չեն հեռացել, չեն լքել նրան. «Եղել են բանտեր, գնդակահարություններ, ճակատ, ֆրոնտ, туман и мороз, մենք ձեր կողքին ենք եղել այդ դաժան օրերին, ցրտին, ձմեռին, մարտի 8-ին եւ մենք եկել ենք նորից կանգնելու ձեր կողքին»,-իր ելույթում հայտարարեց Միքայելյանը։ Վերջինս նկատեց, որ գրեթե երկու տասնամյակ չենք կարողանում ելք գտնել այս իրավիճակից դուրս գալու համար. «Ես պատերազմ անցած մարդ եմ, չեմ ասում՝ եկեք, գնանք, զոհվենք թշնամու դեմ, ընդամենը ասում եմ` այս իշխանությունների ձեւավորած համակարգը ձեր մի ձայնով, բան չենք ուզում, զորավիգ եղեք, որ փրկենք մեր երկիրը, վաղվա ապագան լինի պայծառ ու լուսավոր»,- իր ելույթն այսպես եզրափակեց  Սասուն Միքայելյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5931 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել