Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկեց «Ելք» դաշինքի հրավիրած նախընտրական առաջին հանրահավաքը:
Դաշինքի ցուցակի առաջին համարը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթը սկսեց կանանց եւ աղջիկներին ուղղված բարեմաղթանքներով: «Ցանկանում եմ բարեկեցիկ կյանք, որպեսզի ապրեք այնպիսի Հայաստանում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքներն ամենօրյա ռեժիմով չեն խախտվում»,-ասաց նա՝ հավելելով, որ «Ելք» դաշինքը մարդու իրավունքների պաշտպանության դաշինք է: «Մենք շատ բարձր ենք գնահատում կանանց դերը քաղաքականության մեջ, մեր կյանքում»,- նշեց պատգամավորը՝ նկատելով, որ դաշինքի ընտրական ցուցակում լուսավոր դեմքեր են ընդգրկված, ովքեր պայքարում են «մութ, գորշ, գաղջ, ճահճապահպանման ուժերի դեմ»։ Մարուքյանը հայտարարեց, որ թիվ 1 քվեաթերթիկը փոփոխություններ է բերելու ՀՀ-ում, երկար սպասված փոփոխություններ։ «Եթե դրանց կարիքը չլիներ, մեզանից շատերը քաղաքականության մեջ չէին էլ լինի։ Մենք կորցնելու որեւէ բան չունենք, քան այն Հայաստանը, որ այսօր կա»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ուզում է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որ կա հայկական պետականություն, որեւէ բան չխնայի այդ պետության համար, որը կարող է Հարավային Կովկասում լինել ամենաառաջադեմ, ամենազարգացած, ամենաուժեղ տնտեսությամբ, հզոր բանակով, իր քաղաքացիների իղձերն ու երազանքներն իրագործող պետություն, որտեղից մարդիկ ոչ թե հեռանում են, այլ ուր վերադառնում են։
«Սա է «Ելք» դաշինքի ծրագիրը, օրակարգը։ Սրա համար մենք կանք, եւ սրա համար մենք սկսել ենք այս շարժումը, քայլերթը, որն իրականում շատ երկար է։ Ես կոչ եմ անում չընկրկել, չվախենալ, որեւէ կերպ երկրի կառավարմանը մասնակցելու համար ձեր մեկ ձայնը որեւէ կերպ չփոշիացնել եւ այն ուղղորդել դեպի «Ելք» դաշինքը»»,-հավելեց Մարուքյանը:
Վերջինս ասաց, որ իրենց տարբեր տեղեկություններ են հասնում, որոնց մի մասը բավական զվարճալի է. «Այսօր վարսավիրանոցներում, գեղեցկության սրահներում ասում են, որ իշխանական տարբեր թեկնածուներ մազեր են սարքում, չգիտեմ՝ ինչ են անում, ասում են՝ մեզ ընտրեք, ձեր մազերը սարքենք։ «Ելք» դաշինքը փոփոխություններ է առաջարկում։ «Ելք» դաշինքն այնպիսի երկիր է առաջարկում, որտեղ դուք ինքներդ ձեր գումարով կգնաք վարսավիրանոց, գեղեցկության սրահներ կայցելեք։ Սրա համար կա «Ելք» դաշինք»»,-եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT