Չեմ բացառում, որ Օսկանյանը միանա ԲՀԿ-ին. Սերգեյ Մինասյանը՝ հնարավոր դաշինքների մասին

2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարծես թե եւս մեկ քաղաքական ուժ է նշմարվում. խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ստեղծվող ուժի մասին է: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ մինչ ընտրություններ քաղաքական դաշտում դեռ պատկերը շատ կփոխվի:

- Պարոն Մինասյան, դեռ դժվա՞ր է ասել, թե 2017 թվականի ապրիլին քաղաքական դաշտն ինչ տեսք կունենա:

- Այդ մասին դեռ վաղ է խոսելը: Մենք այս պահին ունենք իրավիճակ, երբ կա Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի կուսակցությունների դաշիքնը, որը ես հակված եմ համարելու արեւմտամետ կողմորոշում ունեցող գլխավոր ուժ: Եթե մինչ այդ «Ժառանգությունն» էր այդպիսի ուժ համարվում, ապա այժմ «ժառանգությունը» հավանաբար լրիվ կազմալուծվել է: Կա նաեւ ՀԱԿ կուսակցություն, որը փորձում է որպես ընդդիմադիր եւս մեկ գլխավոր ուժ ձեւավորվել. դա երեւում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգային մոտեցումներից: Բացի դրանից ԲՀԿ-ն է փորձում ռեինկարնացիայից վերադառնալ քաղաքական դաշտ: Գուցե նաեւ Բարգավաճ Հայաստանի շուրջ կստեղծվեն որոշ քաղաքական դաշինքներ եւ ընտրապայքարում ԲՀԿ-ն իր ռեսուրսների շնորհիվ կարողանա իր տեղն ունենալ: Ես չեմ բացառում, որ Վարդան Օսկանյանը միանա այդ կուսակցությանը: Հաջորդ դաշինքը որ նշմարվում է՝ դա Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի քաղաքական ուժը կարող է լինել: Այլ լուրջ քաղաքական ուժեր, որոնք տեսանելի կարող են լինել քաղաքական դաշտում, այս պահին չկան՝ բացառությամբ իհարկե իշխող Հանրապետականի եւ Դաշնակցության: Դժվարանում եմ ասել, թե էլ ինչ ուժեր կստեղծվեն, իսկ եթե նույնիսկ լինեն, շատ քիչ հավանականություն կա, որ այսքան կարճ ժամկետում կհասցնեն կայանալ եւ լուրջ դեր ունենալ:

- Դուք խոսեցիք «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» ուժերի մասին՝ նշելով, որ այդ դաշինքը արեւմտամետ եք համարում: Սակայն նրանք վերջերս հատուկ հայտարարեցին, որ իրենց դաշինքը չի կարող արեւմտամետ լինել: Դուք ինչի՞ հիման վրա եք այդպես ասում:

- Համաձայնեք, որ ընտրությունների քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր ուժ փորձում է հնարավորինս լայն ընտրազանգվածի վրա հենվել՝ ցույց չտալով իր նեղ ուղղվածությունը: Բայց նմանատիպ ընկալում քաղաքական եւ հասարակական դաշտում կա:

- Իսկ ըստ ձեզ ո՞ր ուժն է համարվում ռուսամետ:

- Ես չէի ասի, որ մեզ մոտ այքան ընդգծված բաժանում կա, ուղղակի արեւմտամետի տարբերակը մի քիչ առանձնանում է, որովհետեւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը կամ բալանսավորված կոմպլեմենտար քաղաքական մոտեցում ունեն կամ փորձում են արտաքին քաղաքականության առումով հստակ դիրքորոշումներ չունենալ: Չեմ կարծում, որ ակնհայտ ռուսամետ ուժեր փորձելու են ինչ-որ դեր խաղալ առաջիկա ընտրություններում կամ նկատելի լինել: Բացի Օրինաց երկրից, որը փորձում էր Եվրասիական ինտեգրման գլխավոր դերակատարներից մեկը լինել Հայաստանում, մյուսները այդքան տեսանելի չեն լինելու որպես ռուսամետ քաղաքական ուժ:

- Իսկ ՀԱ՞Կ-ը: ԱԺ-ում ԵՏՄ-ին կողմ քվեարկեցին, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շաբաթ օրվա իր ելույթում ակնհայտ ցույց տվեց իր ուղղվածությունը: Համացանցում դա քննարկման առարկա է դարձել:

- Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը կոմպլեմենտար քաղաքայանության կողմնակից է: Ընդհանրապես կա մոտեցում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ քֆուրով չի խոսում Ռուսաստանի վարած քաղաքականսւթյան մասին՝ պետք է դիտարկել պրոռուսական: Բայց դա այդպես չի, եթե խոսքը Տեր-Պետրոսյանի կողմից Ղարաբաղի հարցում ՌԴ դերի ընդգծման մասին է, ապա դա ընդունում են բոլորը:

- Վիկտոր Դալլաքյանի ստեղծած քաղաքական ուժը կկարողանա՞ այս ընթացքում ընտրազանգված հավաքել: Սեյրան Օհանյանը կմիանա՞ նրան:

- Ինչպես հասկացա այսօրվա իր հայտարարությունից եւ Դալլաքյանի նախորդ օրվա հայտարարությունից, այդ ուժը փորձելու է ինչ-որ դեր խաղալ: Կստացվի, թե ոչ, դժվարանում եմ ասել, որովհետեւ եւ Օհանյանը եւ Դալլաքյանը ունեն քաղաքական հարուստ  փորձ, բայց բավական խոցելի են  քաղաքական քննադատությունների առումով: Դալլաքյանի դեպքում քննադատությունները կարող են լինել տարբեր քաղաքական սկզբունքներ փոխելու առումով, Սեյրան Օհանյանի դեպքում՝ բանակում եղած խնդիրներում նրա մեղավորության առումով: Արդյոք հնարավոր կլինի ակտիվ դեր խաղալ եւ հաղթահարել խորհրդարան մտնելու ցենզը՝ ժամանակը ցույց կտա:

- Կա՞ն ժամանակին քիչ թե շատ ընտրազանգված ունեցող քաղաքական ուժեր, որոնք դուրս կմնան խորհրդարանից:

- Իմ կարծիքով երկու հավանական թեկնածուներ կան՝ ՕԵԿ-ը եւ Ժառանգությունը: Բայց դաշինքները դեռ ձեւավորման փուլում են, քաղաքական դաշտը դեռ հստակ չէ, ուստի քաղաքական իրավիճակի մասին ավելի հստակ հնարավոր կլինի խոսել Ամանորից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4445 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ