«Բոլորն ասում են՝ ճնշում են, ստիպված ենք». Անդրեյ Ղուկասյանը՝ նախընտրական իրավիճակի մասին

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում ատամնաբույժերը շատ են: Նրանցից մեկը «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում: Խոսքն իմպլանտոլոգ, «Օպտիմում Դենտ» ՍՊԸ տնօրեն Անդրեյ Ղուկասյանի մասին է: Վերջինս այսօր պատասխանել է մեր հարցերին.

- Պարոն Ղուկասյան, մասնագիտությամբ բժիշկ եք, ատամնաբուժական կենտրոնի տնօրեն, ինչո՞ւ եք որոշել պատգամավոր դառնալ, ի՞նչն է ձեզ գրավում այդ աշխատանքում:

- Քաղաքականությամբ ես ինչ-որ տեղ ստիպված կամ ինչ-որ բաներից դրդված եմ զբաղվում: Ատամնաբույժի գործը շատ եմ սիրում եւ ամբողջ ժամանակս դրան եմ նվիրում: Ես կուզենայի քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը հատկացնել իմ կենտրոնը զարգացնելուն, մյուս պլաններս իրագործելուն: Բայց քանի որ տեսնում եմ, որ երկիրը ճիշտ ուղղությամբ չի զարգանում՝ որպես քաղաքացի, պատասխանատվություն ունեցող մարդ ես չեմ կարող կողքից նայել, ուժերիս ներածին չափով այնպես չանել, որ ամեն ինչ ընկնի օրինական հունի մեջ, ժողովրդավարությունը զարգանա, կոռուպցիան վերանա: Բացի այդ, ես ինձ համարում եմ մեր երկրի 3 միլիոն սեփականատերերից մեկը: Ես դիտորդի կարգավիճակով չեմ կարող նայել, բողոքել ու ոչինչ չանել: Ես գտել եմ, որ իմ փոքրիկ ներդրումը կարող եմ այդ ձեւով ունենալ՝ քաղաքականության մեջ մտնելով ու պայքարելով: Հենց դրա համար է, որ ընտրել եմ «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Ելք» դաշինքը: Ես հավատացել եմ նրանց, կապ հաստատել այդ մարդկանց հետ, ինքս առաջարկել իմ ծառայությունները:

- «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարում էր, որ իշխանական տարբեր թեկնածուներ վարսավիրանոցներում «մազեր են սարքում», ասում են՝ մեզ ընտրեք, ձեր մազերը սարքենք: Չե՞ք առաջարկում ձեր ատամանաբուժական ծառայությունները:

- Չէ, գիտե՞ք ինչու չեմ առաջարկում, որովհետեւ ինձ պատիվ չեն բերում նման բաները: Ընտրողի ձայնը առնելու համար նման բան անելը իմ արժեհամակարգի մեջ չկա: Ես քաղաքացուն չեմ կարող նման ձեւով վարկաբեկել: Ճիշտ է՝ ունեմ այդ հնարավորությունը, կարող եմ ատամնաբուժարանն էլ օգտագործել, բայց ինձ թույլ չեմ տա: Մենք նման երեւույթների դեմ ենք պայքարում եւ նման մեթոդներով աշխատելով չենք տարբերվի ՀՀԿ-ից: Ւնձ ձայն տվողը առանց դրա էլ կտա, ես կընդունեմ եւ դա ինձ համար պատիվ կլինի, բայց նման ձեւով ձայն հավաքելը պետք չի ինձ:

- Վանաձորում օրերս «Ելք» դաշինքի պաստառն էին պոկել: Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է նման քայլ անում «Ելք»-ի դեմ:

- Ինձ թվում է դա այն կուսակցության ներկայացուցիչներն են անում, որոնք ագրեսիվ են տրամադրված: Հավանականությունը շատ մեծ է, որ դա ՀՀԿ-ի երիտասարդներն են: Տեսաձայնագրության մեջ երեւում է, որ 15-16 տարեկան երիտասարդներ են պաստառները պատռում, որոնք իրենց պատկերացմամբ իրենց ծառայությունն են մատուցում ՀՀԿ-ին: Ասեմ, որ դա լրիվ հակառակ էֆեկտն է թողել. բոլորը խոսում են այն մասին, թե ինչպե՞ս կարելի է Էդմոն Մարուքյանի պաստառը պատռել, դա ի՞նչ անշնորհքություն է: Այսինքն այդ քայլը մեր օգտին գովազդի էֆեկտ թողեց: Բացի այդ մեծ պաստառները՝ պոկում են նաեւ փոքրերը. նման դեպքեր եղել են եւ Սպիտակում, Վանաձորում,  Ստեփանավանում եւ այլն: Ես նկատել եմ, որ «Ելք» դաշինքի պաստառներն ավելի շատ են պոկում, քան մյուսներինը: Դա ինձ թվում է նրանից է, որ ուժ են տեսնում մեր մեջ, որոշակի վախ կա իրենց մեջ, դրա համար ավելի ագրեսիվ են տրամադրված:

- Ձեր ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված է խմբակցության ղեկավար Վարամ Բաղդասարյանը, գործարար Արկադի Համբարձումյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Վանաձորի ավագանու անդամ Արկադի Փելեշյանը եւ ուրիշներ: Քաղաքական առումով ինչպե՞ս են իրենց դրսեւորում ձեր մրցակիցները, ինչպե՞ս են անցկացնում քարոզարշավը:

- Մի դրվագ ասեմ ՀՀԿ-ի թեկնածուների կեցվածքի մասին. մեծ պաստառներում այդ թեկնածուների շա~տ մեծադիր նկարն է եւ շատ փոքրիկ մի հատվածում ՀՀԿ-ի լոգոտիպը: Դա նշանակում է, որ իրենք գիտակցում են, որ ՀՀԿ-ն շանս չունի եւ համամասնական ընտրությունների մասին խոսք չի կարող լինել: Այստեղ ավելի շատ անձերն են առաջ մղվում, բայց իրենք էլ իրենց հերթին են վարկաբեկված: Ձեր նշած անձանցից շատ մարդկանց անուններ տարբեր ժամանակներում տարբեր քրեական եւ այլ պատմությունների մեջ է շրջանառվել: Ինչպե՞ս կարող են այս մարդիկ տանել իրենց քարոզարշավը: Օրինակ Վահրամ Բաղդասարյանն օրերս Վանաձորի սպորտի պալատում հանդիպում էր կազմակերպել, որին ներկա էին գազի ոլորտի աշխատակիցները: Վարչական ռեսուրսները շատ կոպիտ ձեւով են օգտագործում, ես օրինակ ուսուցիչների հետ եմ խոսում, բոլորն ասում են, որ մեզ ճնշում են, մենք ստիպված ենք: Նման բաներ հատկապես Վանաձորում շատ են լինում, բոլորը հրահանգավորված են, որ ընտրեն Հանրապետականին:

- Իսկ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր կա՞ն:

- Կաշառք բաժանում են ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Հիմա ցուցակներով են զբաղված այդ մարդիկ, խոստումներ շատ-շատ են տալիս, բայց ընտրություններից մի քանի օր առաջ կսկսեն կաշառք բաժանել, հիմա դա չի արվում:

- Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ կփոխի «Ելքը»՝ իշխանության գալու դեպքում: Իհարկե կա ծրագիր, որի միջոցով ընտրողը կարող է դա իմանալ, բայց դուք ո՞րն եք համարում ամենաառաջնային կետը, որոնք մարդու կյանքի փոփոխություն են բերելու:

- Ինձ համար ամենակարեւոր փոփոխությունը, որ «Ելքը» խոստանում է ապահովել իշխանության գալու դեպքում՝ դա պետական կառավարման համակարգի փիլիսոփայության եւ մոտեցումների փոփոխությունն է: Պաշտոնյաների մոտ չպետք է լինի ժողովրդին վերեւից նայելու, տերն ու ծառայի կարգավիճակ: Համոզված եմ, որ «Ելք»-ի իշխանության գալու դեպքում նման վերաբերմունք հաստատ չի լինի, եւ այդ ամենը ինքնըստինքյան հույս ու հավատ կներշնչեն ապագայի նկատմամբ: Եթե պետությունը ճիշտ կառավարվի, ռեսուրսները ճիշտ բաշխվեն, մոնոպոլիաները վերանան, դատական համակարգը անկախ լինի՝ առաջընթաց ապահովելը հեշտ կլինի ժողովրդի կենսամակարդակում: Հիմա նայում եմ մեր թեկնածուներին, նրանց երազած հայրենիքն այն չի, որ իրենք ինչ-որ պաշտոնի գան, օգտվեն արտոնություններից եւ այլն: Նպատակն այլ է: Օրինակ, ես չեմ երազում որ պատգամավոր դառնամ՝ նյութական ապահովության հասնեմ: Ես ուզում եմ մարդկանց մեջ հավատ առաջանա պաշտոնյայի նկատմամբ, պատգամավորի նկատմամբ, որ նրանք ընկալվեն որպես հանրային ծառայողներ եւ ոչ թե տերն ու ծառա: Ես երազում եմ նորմալ, զարգացող, մաքուր, սիրուն երկրում ապրելու մասին: Երազում եմ, որ իմ երեխան ապրի ավելի լավ երկրում: Ես 6 տարեկան տղա ունեմ, բայց արդեն անհանգստանում եմ նրա ծառայության համար: Պետք է այնպես անել, որ սահմանի վիճակը չշարունակվի այսպես մնալ:

Այս տարիների ընթացքում ընտրական պրոցեսի նկատմամբ թերհավատություն է ձեւավորվել, որն իր պատճառներն ունի. 20 տարի է ընտրական պրոցեսի միջոցով իշխանություն չի փոխվել: Դա է պատճառը, որ մարդիկ չեն գիտակցում՝ ընտրությունը եւ առկա վիճակը իրար շաղկապված են: Նրանց թվում է, թե այդ երկուսը տարանջատված են, իսկ իրականում դրանց մեջ անմիջական կապ կա: Ամենավատ բանը, որ ձեւավորվել է՝ դա է եւ իմ պայքարը լինելու է այդ մտածելակերպի դեմ: Ես պայքարելու եմ հուսահատության դեմ՝ հանուն ապագայի նկատմամբ հավատի: Կա ընտրություն՝ կա ելք, կա խելք՝ կա ելք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6712 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ