Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ վիկտորինա էր առաջարկել: Հարցը հետեւյալն էր. «Գտեք մեկ ընդհանրություն ՀՀԿ ԳՄ անդամ, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի միջեւ»։
Ֆեյսբուքում տեղադրված այդ տեսանյութի տակ այս օրերի ընթացքում բազմաթիվ արձագանքներ են եղել, ֆեյսբուքի օգտատերերը փորձել են պատասխաններ գտնել: Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ միացմամբ ամփոփեց վիկտորինայի արդյունքները եւ հրապարակեց պատասխանը.
«Ընդհանրությունը հետեւյալն է. Միխայիլ Գորբաչովը սովետական միության նախագահ եղած տարիներին մի անգամ պաշտոնական այցով գնում է ԱՄՆ: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը շատ ճոխ ընդունելություն է կազմակերպում Գորբաչովի պատվին: Գորբաչովը հետաքրքրվում է, թե ինչպես, ինչ միջոցներով է կազմակերպվել այդ ճոխ ընդունելությունը, ով է վճարել: Ռեյգանը Գորբաչովին հրավիրում է պատուհանի մոտ եւ ասում. այ էն կամուրջը տեսնո՞ւմ եք, ասում է՝ այո, ասում է՝ այ էն կամրջի երկու կողմերում գանձման կետ ենք սահմանել եւ կամրջից օգտվող ամեն վարորդ վճարում է անում կամրջից օգտվելու համար: Ահա այս բանկետը վճարված է այդ միջոցներից: Մի քանի ամսից Ռեյգանն է գալիս Սովետական միություն եւ Գորբաչովը շատ ավելի ճոխ ընդունելություն է կազմակերպում Ռոնալդ Ռեյգանի պատվին: Ռեյգանը հարցնում է. բա դո՞ւք ինչ միջոցների հաշվին եք այս ճոխ ընդունելությունը կազմակերպել: Գորբաչովն ասում է՝ եկեք պատուհանի մոտ. մի կողմ է քաշում վարագույրն ու ասում. այ էն կամուրջը տեսնո՞ւմ եք, ասում է՝ չէ, ասում է՝ այ էդ կամրջի միջոցների հաշվին էլ այս ընդունելությունը կազմակերպվում է: Հիմա կհարցնեք, թե որն է ընդհանրությունը Գագիկ Բեգլարյանի եւ Գորբաչովի միջեւ»,- նշեց Փաշինյանը՝ եւ ցույց տալով իր մեջքի ետեւի քանդած ու ջրափոսերով լցված ճանապարհը՝ շարունակեց.
«Դուք տեսա՞ք կամուրջ, չտեսաք, չէ՞: ՀՀԿ-ն իր քարոզարշավը կազմակերպում է հենց այս միջոցների հաշվին: Մենք գտնվում ենք Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի առաջին հատվածում, որն արդեն պաշտոնապես բացվել է: Սերժ Սարգսյանը կտրել է այս ճանապարհի բացման ժապավենը եւ մենք տեսնում ենք, թե այդ ճանապարհն ինչ վիճակում է եւ ինչ վիճակում են գտնվում կամուրջները: Մեր մեջ ասած, սա ոչ միայն Գագիկ Բեգլարյանի եւ Գորբաչովի միջեւ արձանագրված ընդհանրություն է, այլ երեւի ավելի ճիշտ կլինի ասել սա մի կողմից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանի եւ մյուս կողմից Միխայիլ Գորբաչովի միջեւ արձանագրված ընդհանրություն է: Այսպիսի կամուրջներ այս ճանապարհին, պաշտոնապես բացված ճանապարհին մի քանի հատ կան, բայց կարծում եմ այսօր այսքանով կարելի է բավարարվել: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, եթե ձեզ ընտրակաշառք են առաջարկում, եւ ընդհանրապես, եթե ձեզ մոտ գալիս են ՀՀԿ-ի համար քարոզելու՝ ընտրեք Հանրապետական կուսակցությանը եւ կունենաք այսպիսի կամուրջներ եւ կունենաք այսպիսի բացված ճանապարհներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT