ՌԴ-ում ՀՀ դեսպանն ահազանգելու փոխարեն լռում էր, նա պատահական մարդ էր, հոգնած. Նավասարդյան

Այսօր պաշտոնապես հաստատվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխությունը: Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՌԴ-ում ՀՀ 7 տարվա դեսպան Օլեգ Եսայանը եւ նրան փոխարինեց քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանը

Նա 1993-95թթ. եղել է ՀՀ  արտգործնախարարության առաջին քարտուղար, այնուհետեւ 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: 1998-2000-ին դարձել ՌԴ-ում ՀՀ դեսպանի հանրության հետ կապերի հարցերով խորհրդականը: 2001 թվականից մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2016թ.-ի ապրիլից «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Ըստ մամուլի հրապարակումների՝ Տողանյանը 2014-ից ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է:

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի անունը շոշափվել է Պանամայի փաստաթղթերում: Հիշեցնենք, որ 2016-ին Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել էր «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որոնք տեղեկություններ էին պարունակում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների եւ դրանց ետեւում կանգնած մարդկանց մասին: Այդ փաստաթղթերում առկա էր 37 ՀՀ քաղաքացու անուն, այդ թվում Վարդան Տողանյանինը:

Արձանագրենք նաեւ, որ Օլեգ Եսայանի ազատման եւ Տողանյանի նշանակման մասին ավելի վաղ հաղորդել էր ռուսական «Ռեգնում» գործակալությունը: Այս տեղեկության տարածումը համընկել էր մարտի 6-ին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի կողմից Հայաստանում հնչեցված քննադատության հետ: Հիշեցնենք, որ Սոլովյովն ասել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ոչինչ չի արել, մինչդեռ Ադրբեջանի դեսպանն ակտիվորեն աշխատել է:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից այսօր հետաքրքրվեցինք, թե ինչքանո՞վ կարող է Եսայանի պաշտոնանկությունը կապ ունենալ Ռուսաստանի քննադատության հետ: Մեր այս եւ այլ հարցերին Նավասարդյանի պատասխանները ներկայացնում ենք ստորեւ.

- Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով դեսպանի փոփոխությունը բացարձակապես կապ չունի Սոլովյովի քննադատության հետ՝ չնայած քննադատությունը շատ տեղին էր եւ առաջին անգամը չէր, որ ռուս քաղաքական գործիչները քննադատում էին մեր դեսպանության աշխատանքը՝ համեմատելով այն հատկապես Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղիի ակտիվ գործունեության հետ: Սա շատ ցավալի է, բայց որքան ես գիտեմ՝ նախքան այդ քննադատությունը լինելը այդ հարցն արդեն որոշված էր եւ ագրեման արդեն ուզել էին: Այնպես չի, որ մի օրում ուզում են ու դեսպան նշանակվում:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված դեսպանի փոփոխությունը:

- Ես կարծում եմ՝ ընդհանրապես ժամանակն է վերանայել մեր ամբողջ դիվանագիտական կորպուսի գործունեությունը՝ հատկապես ԱՊՀ երկրներում՝ նկատի ունենալով, որ ճնշող մեծամասնությունն այնտեղ աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ: Դիլետանտությունը գրագիտության ամենաանընդունելի երեւույթն է: Պրոֆեսիոնալիզմը եւ դիլետանտիզմը անհամատեղելի են որպես գործառույթ: Ընդհանրապես, ոչ մի տեղ լավ չէ, որ դիլետանտներ կան, բայց հատկապես դիվանագիտության մեջ է դա վատ, որովհետեւ այստեղ պետականության խնդիրներ կան, իսկ դիլետանտությունը կարող է ազդել երկրի ազգային շահերի, անվտանգության վրա եւ ընդհանրապես միջազգային իմիջի վրա: Այնպես որ, եթե այդպիսի որոշում է կայացվել ԱԳՆ-ում, ավելի ճիշտ իշխանության ավելի բարձր օղակներում, որ պետք է վերանայվեն այդ նշանակումները (ինչին անկեղծ ասած ես կասկածում եմ), դա շատ լավ է:

Մի երեւույթ գոյություն ունի՝ խնամիականություն. դա շատ վատ երեւույթ է, որ բույն է դրել մեր դիվանագիտական ծառայության մեջ, այդ բանին պետք է վերջ դրվի, որովհետեւ մենք ունենք 25 տարվա մեջ պատրաստված կադրեր, որոնք կարող են շատ որակով կատարել իրենց աշխատանքը, արդյունավետ աշխատել, բայց դժբախտաբար, չգիտես ինչու, հարցերը լուծվում են այլ կերպ:

- Ի՞նչ կարծիք ունեք նորանշանակ դեսպանի մասին:

- Ես չեմ կարող ոչինչ ասել, չեմ ճանաչում: Ասում են, որ աշխատել է մեր նախարարությունում որպես առաջին քարտուղար, դա արդեն լավ է՝ մանավանդ նկատի ունենալով, որ նախորդ դեսպանները (Տողանյանը 6-րդն է) եղել են դիլետանտներ, ոչ պրոֆեսիոնալներ, ոչ արհեստավարժներ: Սա մեծ սխալ է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում:

- Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Տողանյանի անունը ժամանակին Պանամական գործարքներում է շոշափվել:

- Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ նման դեպքերում շատ հաճախ լինում են ասեկոսեներ: Ես ասացի, որ ես ուրախ եմ, որ նշանակվել է դեսպան, որը գոնե աշխատել է արտաքին գործերի համակարգում:

- Այդ առումով ինչո՞վ էր նրան զիջում նախկին դեսպանը՝ Օլեգ Եսայանը:

- Դե նախկին դեսպանը բոլորովին պատահական մարդ էր եւ հոգնած, ըստ երեւույթին, որովհետեւ նա Բելոռուսում ոչ մի հետք չթողեց, եկավ Մոսկվա, այնտեղ եւս ոչ մի հետք չթողեց (այդ մասին նույնիսկ Սոլովյովն է ասում), ինչը շատ վատ է՝ մանավանդ այնպիսի ախոյան ունենալու դեպքում, ինչպիսին Բյուլբյուլօղլին էր: Չլինելով դիվանագետ՝ նա շատ վատ վարքագիծ է դրսեւորել, շարունակ կոչ է արել պատերազմել Հայաստանի հետ եւ մենք համեստորեն լռել ենք այդ բոլոր ելույթների ժամանակ, երբ պետք էր ահազանգ հնչեցնել բոլոր ատյաններում: Ես այդ մասին ասել եմ ժամանակին: Դեսպան, որը պատերազմի շեփորներ է հնչեցնում՝ նա պետք է անարգանքի սյունին գամվեր ոչ միայն Հայաստանի կողմից, այլ պետք է հասնեինք այն բանին, որ Մոսկվայի ամբողջ դիվանագիտական կորպուսը նրան անարգեր, որովհետեւ դա դիվանագետին վայել գործելաոճ չէ: Բայց նա անում էր այն, ինչ իր երկիրն էր պահանջում եւ մեր կողմից լռության էր արժանանում ընդամենը:

Հ.Գ. Տեղեկություններ են շրջանառվում, որ Եսայանը կրկին վերադառնալու է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7497 դիտում

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր