Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի անունը չտվեց, փոխարենը փղի անեկդոտը պատմեց (տեսանյութ)

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նախընտրական քարոզչություն իրականացրեցին:

Վարչական շրջանի աշխատակազմի շենքի (թաղապետարանի) բակը մարդաշատ էր: Բազմաթիվ երեխաներ Հանրապետական կուսակցության դրոշակներով, «ՀՀԿ» գրառումներով հագուստներ հագած, կանգնել էին թաղապետարանի դիմաց եւ սպասում էին կառավարության ղեկավարին: Վարչապետի ժամանելուց առաջ Գայի պողոտայից դեպի թաղապետարան տանող ճանապարհը փակվել էր, որեւէ վարորդ չէր կարող իր մեքենայով հայտնվել թաղապետարանի դիմաց: Նախատեսված ժամին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանի հետ միասին դիմավորեցին Կարեն Կարապետյանին: Դահլիճային այս հանդիպման առաջին ելույթը սկսեց Արփինե Հովհաննիսյանը, որը խոսեց իր ոլորտին առնչվող փոփոխություններից՝ անդրադառնալով արդարադատության խորհրդին: Հովհաննիսյանի ելույթի ընթացում ուշացումով դահլիճ մտավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ առաջին շարքում նստեց Կարեն Կարապետյանի, թաղապետ Արմեն Ուլիխանյանի, նրա եղբոր՝ Ղուկաս Ուլիխանյանի կողքին, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է թիվ 1 ընտրատարածքում: Այս ընտրատարածքն իր մեջ ներառում է Երեւանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքները:

Երեւանի քաղաքապետն իր ելույթը նվիրեց ՀՀԿ-ի՝ անվտանգության ու առաջընթացի թեզին: Նրա խոսքով՝ ընտրողները պետք է իրենց ձայնը տան այն քաղաքական ուժին, որը լսել է նրանց դարդ ու ցավը: «Մենք մեր երազած երկրում բոլորս ապրելու ենք, մենք անվտանգ երկրում ապրելու ենք եւ ապրում ենք, մենք այդ ամենը պետք է ունենանք շարունակական: Այդ շարունակականության համար մեր հասարակության ակտիվությունն է անհրաժեշտ, մեր հասարակության մասնակցությունն է անհրաժեշտ եւ մեր հասարակության ճիշտ կողմնորոշումն է անհրաժեշտ»,- ասաց Տարոն Մարգարյանն ու իր ելութում չտվեց Հանրապետական կուսակցության անունը: «Ես համոզված եմ, որ Նոր Նորքի բնակիչներն իրենց վստահությունը տալու են այն քաղաքական ուժին, ով պատրաստ է այս խնդիրները լուծելու եւ պատրաստ է իր ժողովրդի հետ միասին կառուցելու իր մեծ տունը՝ մեր Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս դեպի ընտրությունների եւ տանք մեր քվեն այն ուժին, ով կարող է դա ապահովել մեզ համար»,- իր ելույթն այսպես եզրափակեց Երեւանի քաղաքապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախապես շնորհակալություն հայտնեց հավաքվածներին եւ առաջարկեց արագ անցնել հարցուպատասխանի ձեւաչափին, քանի որ նախընտրական ծրագիրը ծավալուն է: Կարեն Կարապետյանն էլ իր հերթին ամեն կերպ խուսափեց ՀՀԿ-ի անունը տալուց, նա նույնիսկ որեւէ բառ չասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից Ղուկաս Ուլիխանյանի մասին, որն առաջին շարքում նստած՝ հետեւում էր վարչապետի ելույթին:

Կարեն Կարապետյանին հարցեր ուղղեցին հիմնականում կառավարության գործունեության վերաբերյալ: ՀՀԿ-ի ծրագրի մասին հարց չհնչեց: Տնտեսության զարգացման, ներդրումների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Կարեն Կարապետյանը պատմեց հայտնի փղի անեկդոտը, որն իր խոսքով՝ երրորդ անգամ է պատմում: «Մեկը փիղ է վաճառում եւ ասում է՝ փիղն անգլերեն գիտի, երեք լեզու գիտի, հայաթը կարտոֆիլ է բեջարում, տունը պիլիսոս է անում, էս ա անում, էն ա անում: Վերջը էս մեկն առնում է էդ մի միլիոն դոլարանոց փիղը: Որոշ ժամանակ անց գնորդը հանդիպում է վաճառողին եւ ասում ա՝ լսի, փիղդ ոչ լեզուներ գիտի, ոչ կարտոֆիլի հետ գիտի ինչ անի, ոչ էլ տունն ա հավաք-չավաք անում, եթե մի գնորդ գտնես, 500 հազարով կարողանամ վաճառել, ես ուրախ կլինեմ: Լսի, ասում է՝ եղբայր, դու տենց տրամադրությամբ էդ փիղդ չես վաճառի»,- իր սիրելի անեկդոտը պատմեց Կարեն Կարապետյանը: Դահլիճում հավաքվածները սկսեցին բուռն ծիծաղել եւ ծափահարել վարչապետին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5690 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս