Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Շիրակի մարզում իր նախընտրական ծրագրերն է ներկայացնում «Ելք» դաշինքը: Դաշինքի թեկնածուները եղել են մարզի Մեծ Մանթաշ, Փանիկ, Անուշավան գյուղերում եւ Արթիկ ու Մարալիկ քաղաքներում:
Շիրակի ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը վստահեցրել է, որ «Ելք» դաշինքը ընտրությւոններից հետո կոալիցիա չի կազմելու ՀՀԿ-ի եւ քաղաքացիների մոտ վստահություն չունեցող քաղաքական ուժերի հետ:
««Ելք» դաշինքին տրված յուրաքանչյուր ձայնը գնալու է «Ելք»-ին, չի գնալու հանրապետական կուսակցությանը: Մյուս ուժերի պահով ես չեմ կարող վստահորեն բան ասել, որ ձեր ձայնը չի գնա ՀՀԿ-ին, որովհետեւ չկա վստահություն: Կա անցած ճանապարհ, որի մասին բոլորս տեղյակ ենք»,- ասաց Մարուքյանը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն էլ նշեց, որ իրենց եւ ընդդիմություն ներկայացող քաղաքական ուժերի միջեւ մեծ տարբերություն կա: Ի տարբերություն նրանց, «Ելք» դաշինքը ընտրակաշառք չի առաջարկում, լրատվամիջոցներին չի վճարում եւ լրագրողների համար հատուկ ավտոբուսներ չի վարձակալում իրենց նախընտրական քարոզարշավը լուսաբանելու նպատակով:
«Սիրելի ժողովուրդ, նայեք այն մեքենաները, ինչով եկել ենք, նայեք այն ժամացույցներին, ինչ կապում ենք, նայեք այն հագուստները, ինչ հագել ենք: Միեւնույն ժամանակ նայեք իշխանական թեկնածուները ինչ հագուստներով ու մեքենաներով են գալիս: Բոլորը նույն բրենդի հագուստներն են հագնում, նույն փողերից են խոսում: Մուրաբա են առաջարկում, որ իրենց քվե տաք»,- շիրակցիների հետ հանդիպման ժամանակ նշեց Արամ Սարգսյանը:
Նա եւս անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելուն, նշելով.
«2008 թվականի մարտի 1-ին, երբ մեր 10 ընկերը զոհվեց, դրանից հետո այսօրվա ընդդիմադիր թեկնածուները՝ Արթուր Բաղդասարյաններով գնացին նախագահական, ասեցին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, մենք էլ դեսից-դենից քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք»,- ասաց Սարգսյանը:
Արամ Սարգսյանը իր խոսքում անդրադառնալով իշխող ՀՀԿ-ի նախընտրական քարոզչությանը, նշեց, որ Սերժ Սարգսյանը, գիտակցելով, որ ինքն այլեւս վարկանիշ չունի քաղաքացիների շրջանում, շահագործում է «Կարեն Կարապետյան» բրենդը:
«Ասում եք՝ վարչապետը գալու է այստեղ, գալու է, ի՞նչ է ասելու: Ասեմ՝ կասի, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այստեղ կանենք 270 միլիոն դոլարի ներդրում: Այ ախպեր ջան, էդ թվերը, որ ասում ես, որտեղի՞ց քեզ այդ փողերը, ո՞վ է ներդրում անողը: Կարեն Կարապետյանը 7 ամիս է՝ վարչապետ է, բայց այս ընթացքում ընդամենը 172 միլիոնի ներդրում է եղել՝ ամբողջ երկրում, բայց արդեն երեք ու կես միլիարդի ներդրում բաժանել է՝ բոլոր տեղերը գնալով: Այս մարդը եկած օրվանից, բացի թմբուկ նվագելուց եւ պենջակը այս ու այն կողմ կախելուց ոչ մի բան չի արել: Հետո էլ ասում է, որ ինքը պիտի միայն մթնոլորտ ստեղծի, որ գործարաններ բացեն, պետության գործը չէ գործարան բացելը: Ա՛յ պարոն վարչապետ, մթնոլորտը օթերեւութաբանական կենտրոնի Սուրենյանն է ստեղծում, դու աշխատատեղեր ստեղծի, ձյուն գալու հետ ի՞նչ գործ ունես: …Հանրապետականը այս մարդուն հանել է, իր բրենդն է սարքել, քանի որ գիտի՝ իր վարկանիշը զրո է: ՀՀԿ-ն իր պատվիրված հարցումների արդյունքներն է ներկայացնում, որտեղ վարչապետը 85 տոկոս վարկանիշ ունի, իսկ այն մնացած 15 տոկոսն էլ Սերժ Սարգսյանի՞նն է: Ուզում են ասել, որ Հայաստանում ինչքան կին կա, ուշքը գնում է վարչապետին տեսնելուց: Եթե մի երկրի նախագահի վարկանիշը իր երկրում 15 տոկոս է, ուրեմն այդ նախագահը պետք է ինքնասպան լինի կամ, եթե պատիվ ունի, հրաժարական է տալ: Տարբերեք լավը վատից, դատավորը դուք եք, ժողովուրդ ջան»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT