Ուսանողներին Գյումրիում պարտադրել են գնալ ՀՎԿ-ի քարոզարշավին.  տեսանյութ

Մարտի 22-ին Գյումրիում տեղի ունեցած «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական քարոզարշավին պարտադրաբար մասնակցել են նաեւ ուսանողներ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում բարձրաձայնել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղի ղեկավար, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:

«Ուսանողը, ով մասնակցում էր մի սեմինարի եւ շուտ գնաց, ես հարցրեցի, թե ինչո՞ւ է շուտ գնում:  Նա պատասխանեց՝ մեզ պարտադրել են, գնալ եւ մասնակցել «Հայկական վերածնունդ» կուսակցության հանդիպմանը: Ասաց նաեւ, որ ասել են՝ եթե չմասնակցեք՝ ձեզ համար վատ կլինի: Ասվել է, որ կզրկեն կրթաթոշակից»,- armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մարտիրոսյանը:

Նշենք, որ մարտի 22-ին Գյումրիում Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՎԿ-ի նախընտրական հանդիպումը:

Անդրադառնալով իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի բարձրաձայնած ռեսուրսների չարաշահման խնդրին, armtimes.com-ը հետաքրքվեց, թե արդյո՞ք Մարտիրոսյանը տեղյակ է՝ ո՞ր բուհի ուսանող է եղել նշյալ անձնավորությունը:

«Չգիտեմ եւ չհարցրեցի, թե որ բուհի ուսանող է, որ նրան անհարմար վիճակի մեջ չդնեմ: Սակայն, հաշվի առնելով, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է եղել, իսկ Հայաստանում բուհերի բաժանում կա, ենթադրում եմ, որ դա եղել է սեփական ազդեցության տակ գտնվող բուհ»,- ակնարկեց Մարտիրոսյանը:

Այս թեմայի վերավերյալ armtimes.com-ը փորձեց պարզաբանում ստնալալ նաեւ ՀՎԿ-ի Գյումրու գրասենյակից: Մեզ հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության Շիրակի վարկանիշային ցուցակի թեկնածու Համլետ Սարուխանյանը նշեց.

«Նման ոչ մի երեւույթ չի եղել: Այդ մասին խոսացողն էլ թող գնա, իրա հետեւը փակե: Եվրոպական ակադեմիայի բոլոր ուսանողները, ովքեր չափահաս են, մեր կուսակցության անդամներն են, ովքեր որ անչափահաս են, պատրաստակամ են դառնալ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներ՝ մեկ կամ երկու տարի հետո: Էս ի՞նչ թազա բան էր, աչքերը չի բռնում, որ մեր հետ հանդիպում են: Վերջ, ես զբաղված եմ…»,-հարցը լսելուց հետո, միանգամից բռնկվելով, պատասխանեց Սարուխանյանը եւ ընդհատեց հեռախոսազանգը:

Դիտարկենք մի փաստ, որ armtimes.com-ը Սարուխանյանի հետ զրույցի ընթացքում որեւէ բարձրագույն ուսումնական հաստատություն չէր հստակեցրել, սակայն վերջինս առանձնացրեց այն բուհի անունը, որի սեփականատեր շրջանառվում է Արթուր Բաղդասարյանի անունը:

Նարեկ Կիրակոսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5175 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է