Սամվել Բաբայանի եւ «Սասնա ծռեր»-ի կապի մասին վարկածը մտացածին է. Ալեք Ենիգոմշյան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, թե նա փորձում է «Սասնա ծռեր-2» կազմակերպել: Իսկ երբ արդեն Բաբայանը ձերբակալվել էր՝ համացանցում սկսեցին կարծիքներ տարածվել, թե հնարավոր է՝ նա կապ է ունեցել «Սասնա ծռերի» կամ Նորք Մարաշի գործով կալանավորվածների հետ:

Մեր հարցերին պատասխանել է Հիմնադիր խորհրդարանի քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

- Պարոն Ենիգոմշյան, վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է Հիմնադիր խորհրդարանի «մտերմությունը» «ՕՐՕ» դաշինքի հետ: Դուք հայտարարել էիք, որ 4 պայման կա, որի դեպքում կաջակցեք «ՕՐՕ» դաշինքին: Դուք հատկապես կարեւորում էիք քաղբանտարկյալների ճանաչումը եւ հետընտրական զարգացումների ղեկավարումը: «ՕՐՕ» դաշինքի առաջիկա հանրահավաքի պահանջներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Արդյո՞ք սա համարում եք ձեր պահանջներից մեկի բավարարում եւ հետեւաբար մեծանում է «ՕՐՕ» դաշինքին սատարելու հավանականությունը:

- Քաղբանտարկյալների հարցը 4 առանցքային պայմաններից մեկն է: Մյուս պայմանը ներկա իրավիճակի ամբողջական գնահատականին է վերաբերում: Հաջորդ հարցը Արցախ-ՀՀ իրավական միացման վերաբերյալ կեցվածքն է եւ հատկապես ազատագրված տարածքների հետհանձնման կտրուկ մերժումը: Մյուսը կապված է Հայաստան երկրի ինքնիշխանության հետ, մենք ապագաղութացման նպատակ ենք դնում: Գաղտնիք չէ, որ Հիմնադիր խորհրդարան  ու «Սասնա ծռերը» ընտրությունների միջոցով ներկա համակարգը փոխելու մոտեցումը անհեթեթ են համարում, որովհետեւ նման բան չի կարող լինել: Հետեւաբար, երբ խոսում ենք հնարավոր սատարման մասին, դա չի վերաբերում ընտրություններին: Դա մեր սկզբունքներին հակասում է: Մենք չենք էլ ակնկալում, որ որեւէ քաղաքական ուժ հայտարարի, որ դուրս է գալիս ընտրությունների գործընթացից: Բայց մենք գտնում ենք, որ քանի որ հնարավոր չի ընտրությունների միջոցով իրավիճակ փոխել եւ ամեն օրվա զարգացումները դա վերստին ապացուցում են, դա նշանակում է, որ թեկուզ եւ ընտրություն կոչվող պրոցեսը տեղի ունենա, բայց միմիայն բացառապես ժողովրդական մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր է այդ երկուսը համատեղել, այսինքն ընտրական պրոցեսին ինչ-որ լեգիտիմություն տալ: Եթե ոչ՝ այս իշխանությունը, այս համակարգը արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի իր վերարտադրությունը ոչ լեգիտիմ կերպով երաշխավորված լինի: Հետեւաբար այդ 4 պահանջների շուրջ մեր ակնկալիքները հստակ են, դրան զուգահեռ մենք անհրաժեշտ ենք գտնում, որ ընտրություններին մասնակցող տվյալ ուժը մոբիլիզացիայի ուղղությամբ շոշափելի քայլեր անի: Հետեւաբար մոբիլիզացիայի շուրջ իրականացվող հստակ քայլերից է կախված, որ «Սասնա ծռեր» շարժումը կհամագործակցեն ինչ-որ ուժի հետ կամ ոչ: Մենք չենք ասել, որ այդ հարցերը ուղղում ենք «ՕՐՕ» դաշինքին: Մեկ ամսից ավելի է, որ այդ հարցերը արձանագրել ենք, դրանք ուղղված են բոլորին: Ի տարբերություն մյուսների՝ «ՕՐՕ» դաշինքը քիչ թե շատ մեր ակնկալիքներին մոտեցող դիրքորոշումներ ունեցել է եւ այդ 4 պահանջների առումով եւ ավելի վճռական մոբիլիզացիոն գործընթացների առումով: Բայց դա չի նշանակում, որ մեր դրած խնդիրները բավարարված են: Դուք հարցրեցիք քաղբանտարկյալների մասին, այո, սպասվող կեղծ ընտրություններին մասնակցող ուժերից քաղբանտարկյալների կապակցությամբ ամենահստակ դիրքորոշում ունեցողը եղել է «ՕՐՕ» դաշինքը: «ՕՐՕ» դաշինքի առաջնորդները իրենց փաստաթղթային եւ բանավոր հայտարարություններում ավելի շատ են խոսել քաղբանտարկյալների կապակցությամբ, իշխանության հասնելու դեպքում նրանց մեծ մասին ազատելու մասին:

- Սեյրան Օհանյանի կողմից եղե՞լ է նման դիրքորոշում:

- Սեյրան Օանյանի կողմից ընդունվել է այն փաստը, որ Հայաստանում կա այդպիսի հաստատում, որ կան քաղբանտարկյալներ:

- Համացանցում Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո տեսակետներ հնչեցին, որ դուք վաղուց եք միմյանց հետ համագործակցում եւ Բաբայանի ծրագիրը Նորքում տեղի ունեցածի, «Սասնա ծռերի» շարունակությունն է: Եղե՞լ է նման համագործակցություն:

- Նախ ասեմ, որ սոցիալական ցանցերում ինչ ուզում ես՝ կարող է գրվի, ցանկացած օգտատեր իր օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ տեսակետը կարող է հայտնել: Հետեւաբար դա որպես հիմք չի կարելի ընդունել: Երկրորդը, դուք մեկը մյուսի հետեւից թվեցիք Նորք Մարաշի գործը, «Սասնա ծռերը» եւ Սամվել Բաբայանը: Ձեր հարցադրման ձեւից ենթադրվում է, որ Նորքը եւ «Սասնա ծռերը» արդեն իսկ իրար հետ կապված են եւ հիմա Սամվել Բաբայանի ձերբակալությունը ենթադրվում է, որ կապված է: Ես այդ ամբողջ մոտեցումը անլուրջ եմ համարում, եւ ըստ էության եւ դե յուրե դրանք իրար հետ կապ չեն ունեցել:

- Նորքը նշեցի, որպես համացանցում քննարկվող տարբերակներից մեկը:

- Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի եւ «Սասնա ծռերի» միջեւ կապակցությանը՝ դա մտացածին վարկած է: Մամուլում մինչեւ ձերբակալությունը կային (չեմ ուզում ասել պրովակացիոն) տեքստեր, որ իբր Սամվել Բաբայանը նախապատրաստում է «Սասնա ծռեր-2», եւ Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո շատ հեշտ հետեւություն է արվում, որ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» է պատրաստում: Սամվել Բաբայանը բացարձակ ոչ մի կապ չի ունեցել «Սասնա ծռերի» 2016 թվականի հուլիսի 17-31 ապստամբության հետ, բացարձակապես ոչ մի կապ չի ունեցել եւ այնքան ժամանակ, որ համոզիչ ապացույցներ չեն բերվում, որ Բաբայանը նախապատրաստում էր այնպիսի գործողություն, որոնք իրեն վերագրվում են, այնքան ժամանակ քանի նման համոզիչ ապացույցներ չկան, մենք բոլորս պարտավոր ենք համարել, որ նա նման նպատակներ չի ունեցել, այսինքն կա անմեղության կանխավարկած: Եթե նույնիսկ կա նման բան, դա դեռ չի նշանակում, որ կապ կա նման ենթադրյալ ծրագրի եւ «Սասնա ծռերի» միջեւ: Հաշվի առնելով այն շատ նուրբ փուլը, որ կա Հայաստանում, մինչեւ ապրիլի 2-ը եւ դրանից հետո ամեն օրը, առանց չափազանցության, կարող է շատ վճռորոշ եւ ճակատագրական լինել, մենք այդ իրավիճակում ենք գտնվում: Երկրորդ, մենք տեսնում ենք, թե Արցախի հարցի շուրջ ինչ զարգացումներ են տեղի ունենում եւ արտաքին եւ ներքին առումներով: Ներքին առումներով, կարծում եմ ենթադրում եք, թե ինչ նկատի ունեմ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, լրիվ անակընկալ այդ հարցազրույցի Հ1-ով սփռվելը, որը չի կարող պատահական եւ անմեղ մի երեւույթ լինել: Այդ ամեն ինչը հուշում են, որ Արցախի հարցի շուրջ ինչ-որ լուրջ եւ վտանգավոր զարգացումներ են նախատեսվում, հետեւաբար եւ ներքին խժդժությունները՝ որպես իշխանության իրացման հանգրվան, եւ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները բավարար են եզրակացնելու, թե ինչի հետ է կապված Սամվել Բաբայանի ձերբակալությունը. այսինքն այս պահի դրությամբ եւ ներքին եւ արտաքին զարգացումների հետ  է կապված Սամվել Բաբայանի ձերբակալությունը եւ ուրիշ ոչ մի բան:

- Մշտապես խոսվում է, որ «ՕՐՕ» դաշինքի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Երբ որ նրանց հետ համագործակցելու լինեք կամ հիմա, երբ որ որոշ հարցերում նրանց սատարում եք՝ արդյո՞ք չեք վախենում, որ դուք այդպիսով Քոչարյանի խաղի մեջ կմտնեք:

- Նախ, ինչպես դուք ասացիք՝ խոսվում էր: Դա դեռ որեւէիցե բան չի նշանակում, մենք շատ ուշադիր ենք այս հարցին եւ ամենայն անկեղծությամբ, ինչպես Քոչարյանը սիրում էր ասել, մենք «ՕՐՕ» դաշինքի ետեւում Ռոբերտ Քոչարյանի ականջները չենք տեսնում: Ես ուզում եմ հավատալ, որ մենք չենք սխալվել: Հետեւաբար այնքան ժամանակ, քանի դեռ նման փաստեր չկան, նման վարկածները եւս նախընտրական քարոզչության հարթության վրա պետք է նայել: Երկրորդ, դուք ասում եք, որ մենք արդեն սատարում ենք կամ պատրաստ ենք համագործակցել «ՕՐՕ»-ի հետ: Ես ասացի, որ մենք դեռ հատման կետին չենք հասել, հետեւաբար աջակցություն դեռ չկա: Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը շուրջ 10 օր առաջ հայտարարություն արեցին, դա վերաբերում էր «ՕՐՕ» դաշինքի համակիրների ընդվզումը ողջունելուն, ոչ թե «ՕՐՕ» դաշինքի համակիրներին սատարելուն: Իհարկե շահարկվեց, որ Հիմնադիր խորհրդարանը եւ «Սասնա ծռերը» իրենց աջակցությունն են հայտնում «ՕՐՕ» դաշինքին, բայց դա այդպես չէ:

- Ուղղակի եղան տեսակետներ, որ Քոչարյանը կարող է ֆինանսավորած լինել Սամվել Բաբայանին՝ «ԻԳԼԱ»-ն ձեռք բերելու հարցում:

- Նախ պիտի այդ «ԻԳԼԱ»-ի պատմությունը ճշմարտություն լինի: Ես դա ձեզնից եմ լսում: Եթե այդ տեսակետները հերյուրանքներ չեն, դա պետք է ապացուցվի: Նույնն է հավատալ, որ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում Զիմբաբվեի նախագահի ու Սերժ Սարգսյանի օգնությամբ է: Գիտեմ որ անհեթեթություն է ասածս, բայց հազար այդպիսի անմտություն կարելի է հնարել՝ հատկապես սոցիալական ցանցերի դարաշրջանում:

- Քոչարյանն ու Օսկանյանը միշտ միասին են եղել: Ինչո՞ւ է անհեթեթ:

- Քոչարյանի եւ Օսկանյանի միջեւ կապ տեսնելը այն պատճառով, որ 10 տարի Օսկանյանը եղել է Քոչարյանի արտգործնախարարը, դրա մեջ անհեթեություն չկա: Բայց դրանից հասնել այն եզրակացության, որ քանի որ Օսկանյանը եղել է Քոչարյանի արտգործնախարարը, քանի որ Սամվել Բաբայանը սատարում էր այն դաշինքին, որի եռյակ առաջնորդներից մեկը Օսկանյանն է, քանի որ Բաբայանին վերագրվում է «ԻԳԼԱ»-ի պատմությունը, այդ ամենից եզրակացնել, որ Քոչարյանն է ֆինանսավորել՝ դա անհեթեթություն է:

- Միշտ ասում են՝ առանց ծուխ կրակ չի լինում:

- Չէ, ամեն ինչում նման բան չի կարելի ասել: Քավ լիցի, ես ոչ մի պատճառ չունեմ Քոչարյանին պաշտպանելու: Քոչարյանը այնքան պատասխանատու է մեր երկրի այսօրվա վիճակի համար, ինչքան Սերժ Սարգսյանը, իր չափով Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրանց սատար կանգնողները: Սխալ չհասկացվի: Ուղղակի եթե մի բան ասվում է, պետք է հենք ունենա: Եթե կան տվյալներ, որ Քոչարյանն իսկապես «ՕՐՕ»-ի ետեւում է կանգնած՝ մենք շնորհակալ կլինենք դրանց տեղեկանալու եւ, եթե սխալ ուղղության վրա ենք, դա ուղղելու: Բայց վարկածներով, որոշ դեպքերում հերյուրանքներով, չի կարելի:

- Պարոն Ենիգոմշյան, եթե ընդունենք, որ Սամվել Բաբայանը ծրագրել էր այդ «ԻԳԼԱ»-ն բերել եւ այն կիրառել՝ ներքին խնդիրներ լուծելու մեջ (խոսքն այս դեպքում Սերժ Սարգսյանի դեմ կիրառելու մասին է, ինչ էր լինելու, ինչպե՞ս էր վերահսկվելու այն քաոսը, որ առաջանալու էր երկրում ներքաղաքական որեւէ նման գործընթացից հետո:

- Եթե-ները շատ են: Ես չգիտեմ, եթե իսկապես բերել էր, ինչպես պետք է օգտագործեր: Այս պահի դրությամբ չկա նման բան, որ բերվել է եւ օգտագործվել: Բայց եթե Հայաստանում կան նման միտումներ՝ այդ միտումների միակ պատասխանատուն այս համակարգն է, իրար հաջորդած վարչախմբերը, որոնք մարդկանց մղել են նման տարբերակների մասին ոչ միայն մտածելու, այլեւս իրականացնլու: Չի կարելի հետեւանքը քննարկել, առանց պատճառը իմանալու:

- Արդյո՞ք հնարավոր կլիներ այդ քաոսը հետո ղեկավարել: Ի՞նչ կլիներ հետո:

- Քանի նման բան չկա՝ դժվար է ասել: Մի բան ասեմ՝ խնդրելով այն ձեր հարցի ուղղակի պատասխան չընկալել. անցյալ տարվա ամռանը «Սասնա ծռերի» գործողության ժամանակ նման ահազանգեր հնչեցին, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման գործողություն է արվում՝ դա եւ այլն եւ այլն: Մենք տեսանք, որ սահմանի անվտանգությունը որեւէ ձեւով վտանգի տակ դրվեց: Նման հարցադրումները միշտ չէ, որ իրականության հետ կապ ունեն եւ դրա ապացույցը «Սասնա ծռերն» էին: Ես ձեր հարցին չեմ պատասխանում, որ եթե լիներ՝ քաոս չէր լինի: Ես ասում եմ՝ էսքան ժամանակ չի եղել, քաոսի մասին խոսելը անկարելի է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9740 դիտում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին

Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան

Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը

Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը

Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ

ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները

Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ

Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան

Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը

Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է