Հայ կանանց ներուժը շատ մեծ է. կանայք քաղաքականությունում կարևոր անելիք ունեն

26/03/2017 schedule23:15

«Երբ բակերում քարոզարշավի ենք գնում, հենց տղամարդիկ են բարձրախոսով խոսում, մարդիկ սովորական են ընդունում, բայց հենց կնոջ ձայն են լսում, նույնիսկ պատահական անցորդները, շրջվում նայում են, թե այս ի՞նչ բան է, կին է խոսում բարձրախոսով»,- «Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացված քննարկումը այս պատումով սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը՝ կարեւորելով, որ եկել է կարծրատիպեր կոտրելու ժամանակը եւ հասարակական- քաղաքական ոլորտներում կանանց ներգրավման հարցն այլեւս անհրաժեշտություն է։

Ըստ Թանդիլյանի՝ Հայաստանում, որտեղ կանայք ընդհանուր բնակչության 52 տոկոսից ավելին են կազմում, անթույլատրելի է նման ներուժի կորուստը։

«Մենք կիսով չափ ենք օգտագործում Հայաստանում առկա ռեսուրսը։ Կանանց դերն ու նշանակությունը շատ նեղացված, քչացված ու մասնագիտացված են։ Մենք փոքր պետություն ենք, փոքր բնակչությամբ եւ անհրաժեշտ է ամբողջական օգտագործել այդ ռեսուրսը»,-կարծում է Թանդիլյանը։

Կանայք վերջից առաջինը

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված 9-ը քաղաքական ուժերի՝ 5 կուսակցությունների եւ 4 դաշինքների, համապետական ցուցակներում 29,5% կին թեկնածու է ներկայացված, տարածքային ցուցակներով՝  30.8 % է:   

ՀՀ  Ընտրական օրենսգրքի անցումային եւ եզրափակիչ  դրույթներում նշված է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը պետք է կազմի 30 տոկոս։ Այսօր գործում է 25/75 համամասնությունը։

Փաստորեն, կուսակցությունները կարողացել են պահպանել օրենքի պահանջը, սակայն պատկերը փոխվում է, երբ հարցը վերաբերում է կանանց առաջատար տեղերում ներգրավելուն։ Կին թեկնածուները հիմնականում ներկայացված են ցուցակների վերջին տասնյակներում։

Ընտրություններում մասնակցող  քաղաքական ուժերի ցուցակներից ոչ մեկը կին չի գլխավորում: Կանանց չենք հանդիպում նաեւ երկրորդ հորիզոնականներում:

Ազգային ժողովի ամենաակտիվ պատգամավորներից Զարուհի Փոստանջյանի կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտը մենաշնորհված է ոչ միայն տղամարդկանց կողմից, այլ մեկ քաղաքական ուժի կողմից։

«Որպեսզի վերացնենք այս մենաշնորհը, անհրաժեշտ է փոխել ամբողջ կառավարման համակարգը, որը հնարավոր է, եթե մենք նախաձեռնենք խորհրդարան անցնելու համար ոչ թե հինգ տոկոս, այլ գոնե  2.5 տոկոսի շեմ, որպեսզի բոլոր խմբերը կարողանան ներգրավված լինել քաղաքական գործընթացների մեջ»,-կարծում է Փոստանջյանը՝ հավելելով, որ մոդելի չփոխվելու դեպքում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ չեն  կարողանալու մրցակցեն, ապա կանայք նույնպես չեն կարողանալու ներգրավվել այս գործընթացներում։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արմենուհի Կյուրեղյանի կարծիքով որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներկայացվածությունը շատ քիչ է, սակայն՝ խիստ անհրաժեշտ։

«Կանայք միեւնույն հարցին նայում են այլ տեսանկյունից, կայացված ցանկացած որոշում հանրության համար է, սակայն, հանրության կեսից ավելին կանայք են, հանրության մեջ բարձրագույն կրթություն ունեցողների 58 տոկոսը կանայք են, բայց, ցավոք, որոշումների կայացման ժամանակ կանայք ներկայացված չեն։ Եվ եթե հանրության կեսից ավելիի մոտեցումը հաշվի չի առնվում, հետեւաբար այդ որոշումը կյանքի մեջ, փորձաքննության ենթարկելիս, անհապաղ փոփոխության կարիք է ունենում»,-կարծում է Կյուրեղյանը։

Հատկանշական է, որ կանայք ոչ միայն քաղաքական գործընթացներում, ամեն դեպքում, դեռեւս լուսանցքում են, այլեւ նրանք չեն հիշատակվում նաեւ քաղաքական ուժերի ծրագրերում։

WomenNet.am կայքի նախաձեռնած խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի գենդերային վերլուծությունը փաստում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը արտահայտում են երկրի ճգնաժամային վիճակը, գրեթե բոլորում հատուկ շեշտադրմամբ են ներկայացված երկրի պաշտպանության եւ տնտեսական զարգացման խնդիրները, սոցիալական փաթեթները։

Ըստ վերլուծության՝ անդրադարձը կանանց հիմնախնդիրներին առկա է միայն «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի 30 քայլերում: Կետերից մեկում նշված է, որ «Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող կանանց աշխատանքը, որպես աշխատանքային ստաժի համարում՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ ու բարձրացմամբ»:

Արհեստական ներգրավվածություն

Ըստ Մանե Թանդիլյանի՝ քաղաքականության մեջ կանանց ցածր մասնակցությունը կանանց գերզբաղվածության հետեւանք է։ Թանդիլյանը նշում է, որ կանայք զբաղված են առօրյա այն ծանր հոգսերով, որոնք նրանց քաղաքական եւ սոցիալական այլ ոլորտներում ներգրավվելու հնարավորությունից զերծ է պահում։ Մյուս կողմից էլ կարծրատիպերն են կանանց հետ պահում քաղաքականությունից։

«ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Խաչատրյանն ասում է, որ իրենց կատարած հետազոտությունները եւս ապացուցում են՝ կանանց խոչընդոտում են կանանց դերի մասին պատկերացումները, կարծրատիպերը խանգարում են կանանց առաջընթացին։

«Մենք փորձել ենք դիտարկել նաեւ կապը կանանց տնտեսական ակտիվության եւ քաղաքական ակտիվության միջեւ ու թեեւ կա կապ, սակայն կարծրատիպերը շատ ավելի հետ են պահում կնոջը, քան տնտեսական անկախությունը»,-նշում է Խաչատրյանը։

Ըստ Թանդիլյանի՝ կան նաեւ օրենսդրական բացեր․ օրինակ՝ հինգերորդ գումարման ԱԺ-ում կանայք քիչ էին, քանի որ մանդատներն էին վայր դնում եւ դա ըստ Թանդիլյանի ունի երկու պատճառ՝ կամ արհեստական էին ներգրավված, քանի որ օրենքն էր պահանջում, կամ՝ ինչ որ մեկի ճնշումների ենթարկվելով էին նրանք ստիպված գնում այդ քայլին։ Թանդիլյանը կարեւորում է 2022-ից ուժի մեջ մտնելիք օրենքի այն կետն, ըստ որի՝ եթե կին է վայր դնում մանդատը, ապա այն պետք է վերցնի հաջորդ կինը։

«Երբ մենք հիմնադրում էինք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, շատ բարդ էր կին կուսակցական գործիչ ներգրավել այս գործընթացում։ Ես ամիսներ շարունակ փնտրել եմ կանանց, խոսել եմ նրանց հետ, սակայն չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, այդ դեպքում կուսակցությունն ինչպե՞ս պետք է լուծի օրենքի պահանջը, ստիպված արհեսատականորեն ներգրավում են, ինչը շատ վատ է, սակայն, անգամ արհեստական մասնակցությունն է խնդիր»,-ասում է Թանդիլյանը՝ հավելելով, որ օրենքները գրելիս պետք է նաեւ հասարակության պատրաստվածության վրա աշխատել։

Այնուամենայնիվ, ըստ Թանդիլյանի՝ կանանց համար ստեղծված պայմաններն արհեստական են եւ չեն բավարարում իրեն։ Երիտասարդ քաղաքական գործիչը ցանկանում է, որ կանայք բնական ներգրավվածություն ունենան եւ հասկանան իրենց  կարեւորությունը։

Ըստ ParliamentMonitoring.am կայքի՝ Խորհրդարանում  ընդամենը 10 տոկոսով ներկայացված կանայք ամենաակտիվ  պատգամավորների թվում առնվազն  20 տոկոս են կազմում, իսկ որոշ դեպքերում ավելի շատ:    

ParliamentMonitoring.am-ի տվյալների համաձայն՝ Ազգային ժողովի անցած տասը նստաշրջանների ընթացքում որեւէ հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել տղամարդ պատգամավորների 63 տոկոսը  եւ միայն մնացած 37 տոկոսն է ակտիվություն ցուցաբերել:

Մինչդեռ, կին պատգամավորների ակտիվության գործակիցը շատ ավելի բարձր է:

Ազգային ժողովում ընդգրկված կանանց 93 տոկոսը այս կամ այն կերպ ակտիվություն են ցուցաբերել: Նշվում է, որ ԱԺ 13 կին պատգամավորներից միայն մեկը չի ունեցել ելույթ։ Նա ՀՀԿ  խմբակցության անդամ, մեծամասնականով ընտրված Մարինե Մարաբյանն է: Նա նաեւ ամենաշատ բացակայած կինն է:  

Քվեարկությանն առավել շատ չմասնակցած 15 պատգամավորների թվում կանայք չկան:

Այսինքն այն տեսակետը, որ կանայք պասիվ են՝ հերքվում է փաստերով։

Ռեյտինգային համակարգ՝ նոր փակուղի կանանց համար

Թեեւ տարեցտարի փորձ է արվում բարելավել կանանց ներգրավվածությունը քաղաքական ոլորտներում, սակայն զուգահեռաբար փոփոխվող գործընթացներն առավել անբարենպաստ պայմաններ են ստեղծում։

Անցյալ տարի մի շարք համայնքների խոշորացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մարտահրավերն էր կանանց համար, ի թիվս այլ խնդիրների, խոշորացված համայնքներում կանայք դարձան կրկնակի անմրցունակ:

Այս ընտրությունների նորություն ռեյտինգային համակարգը նոր դժվարություններ է ստեղծել կանանց համար։

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ գործող համակարգը բավական բարդ, բացարձակ ավտորիտար է եւ մենաշնորհային։ Նախատեսում է տասներեք ընտրատարածք՝ յուրաքաչյուրում իրար հետ մրցում են ութսունից հարյուր քսան մարդ ու ես չեմ հավատում, որ այս պարագայում, այս ռեյտինգային ընտրակարգով, մենք կարող ենք ունենալ կնոջ հաղթանակ։ Այդ համակարգը նույնիսկ ինքն իր մեջ է ավտորիտար, քանի որ քաղաքական ուժերին էլ չի ընձեռում իրապես մրցել գաղափարների, սկզբունքների եւ ծրագրերի շուրջ։ Էլ չենք ասում, թե կանայք ինչքան ազդեցիկ պետք է լինեն, որ կարողանան այդ մրցապայքարի մեջ ստանալ հաղթանակ, չեմ հավատում, որ մենք կարող ենք ունենալ ռեյտինգային քվեարկությամբ հաղթած կին թեկնածուներ»,-կարծում է Փոստանջյանը։

Արմենուհի Կյուրեղյանի համար նույնպես ռեյտինգային համակարգը չարիք է։

«Ռեյտինգային համակարգի դեմ պետք է պայքարել, քանի որ այն պակասեցնում է կանանց ներգրավվածության հնարավորությունը։ Խոշորացման հետեւանքով էլ արդեն ավագանիներում էլ է կանանց թիվը նվազել»,-ասում է Կյուրեղյանը։

Կանայք եւ տղամարդիկ, քաղաքական օրակարգի բալանսավորման անհրաժեշտությունը

«Կանայք ավելի շրջահայաց են եւ հեռատես, տղամարդիկ՝ ավելի արագ են որոշումներ կայացնում, սակայն կարճատես են»,-կանանց եւ տղամարդկանց տարբերությունն այսպես է ներկայացնում Մանե Թանդիլյանը։ Պատգամավորի թեկնածուն կարծում է, որ կանանց եւ տղամարդկանց  մոտեցումները տարբերվում են, ինչը բնական է եւ պետք է միմյանց լրացնել,-Այո՜, երկուսի առկայությունն էլ անհրաժեշտ է, հարկավոր է ունենալ բալանսավորված Ազգային ժողով»։

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ կանանց վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ ավելի սթափ է, ինչը կարեւոր է հայաստանյան քաղաքականության մեջ։

«Սակայն, միեւնույն ժամանակ կարող ենք ասել, որ կանանց համարձակությունը մի փոքր քիչ է։ Հավանաբար դա նրանից է, որ կինն ավելի պատասխանատու է։ Մենք պետք է ներկայացված լինենք եւ՛ կանանցով, եւ՛ տղամարդկանցով»,-կարծում է Փոստանջյանը։

Արմենուհի Կյուրեղյանն էլ՝ կանանց հավասար իրավունքների, հնարավորությունների հետ բարձրացնում է նաեւ կանանց տարբերության իրավունքի հարցը։

«Կանայք տարբեր են տղամարդկանցից, մենք տարբեր ենք մեր բնությամբ, կենսաբանությամբ, հետեւաբար տարբեր վերաբերմունքի կարիք ունենք։ Այո՜, մենք երեխա ենք ծնում, մեծացնում, բայց մենք նաեւ հավասար մասնագետ ենք որեւէ ոլորտի։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի զարգացող ոլորտում, երբ կինն ու տղամարդը հավասար կրթություն են ստանում ու դառնում են հավասար որակի մասնագետ, սակայն կինը երեխա ունենալուց եւ երկու, երեք տարի երեխայի խնամքով զբաղվելով կորցնում է իր մասնագիտական հմտությունները եւ նույն հավասար կրթություն ստացած կինն ու տղամարդն արդեն մի քանի տարի հետո տարբեր մասնագիտական որակներ են ունենում։ Բայց չէ՞ որ այդ երեխան մեր երկրի երեխան է, մեր երկրի ազգային անվտանգության երաշխիքն է եւ արդյո՞ք պետությունը չպետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ կինը հետ չմնա»,-ասում է Կյուրեղյանը՝ օրինակ բերելով այս խնդրի լուծման Ճապոնիայի հաջողված փորձը․

Ճապոնիայում կա այդպիսի փորձ, երբ կինը երեխայի խնամքի համար դուրս է մնում աշխատանքից, գործատուն պարտավոր է նշանակել մասնագետ, ով պետք է անընդհատ աշխատի այդ կնոջ հետ եւ ապահովի նրա մասնագիտական որակի աճը։ երբ կինը վերադառնում է աշխատանքի, նա ատեստացիոն քննություն է հանձնում եւ եթե այդ քննությունը չի ստանում դրական գնահատական, ապա պատժվում է ոչ թե նա, այլ իր հետ պարապող մասնագետը»։

Վերադառնալով արմատներին

Թեեւ հինգերորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունն առհասարակ կին պատգամավոր չուներ, սակայն Արմենուհի Կյուրեղյանը հպարտությամբ հիշում է, որ դեռեւս առաջին հանրապետության՝1918-ի ընտրություններին հաղթանակ տարավ Դաշնակցությունը եւ դեռեւս այն ժամանակ երկրի խորհրդարանն ունեցավ երեք կին պատգամավոր, այն դեպքում, երբ եվրոպական շատ երկրներում կանայք ընտրելու իրավունք են ստացել 1960-ականներին։

«Եվ այսօր կանանց ներգրավվածության պակասը հիմնավորել հենվելով ազգային մենթալիտետին, սխալ է, մենք դեռեւս չորրորդ դարում ունեցել ենք Մխիթար Գոշի սահմանադրություն, Շահամիր Շահամիրյանի սահմանադրություն, որտեղ գրված է եղել, որ հայ կինը հայ մանչու հետ հավասար ունի բոլոր հնարավորությունները»,-ասում է Կյուրեղյանը։

Ըստ Զարուհի Փոստանջյանի էլ, եթե վերադառնում ենք մեր ակունքներին, հասկանում ենք, որ մեզ մոտ  կին եւ տղամարդ հավասար են եղել։

«Մեր մշակույթի մեջ կինը եւ տղամարդը հավասար են, հայ կնոջ կերպարը նկարագրելիս ամենամեծ բնորոշումը տվել է Րաֆֆին՝ ասելով, որ կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը։ Հետեւաբար, այս քաղաքակրթությունից մեր հրաժարվելը կնշանակի, որ մեր քաղաքականությունը հետնահանջ է ապրում»,-վստահ է Փոստանջյանը։

Ըստ Արմենուհի Կյուրեղյանի, հեշտ չէ քաղաքականությամբ զբաղվելը։ Սկզբնական շրջանում նույնիսկ իր ընտանիքում է ունեցել խնդիրներ։

«Սակայն երբ դու վստահ ես քո գործողությունների մեջ, արդեն դիմացինդ էլ է հաշվի նստում քեզ հետ։ Այսօրվա օրենքի շնորհիվ կուսակցություններն՝ ուզեն թե չուզեն հավասարություն են ապահովում։ Պետք է մտնել կուսակցություններ, հասարակական ոլորտում գործունեությունը շատ կարեւոր է, սակայն պետք է նաեւ որոշումների կայացման ոլորտում էլ ներգրավվել։ Պետք է կարողանանք կոտրել կարծրատիպերն ու հասարակական ոլորտից գնալ քաղաքական ոլորտ»,-կարծում է Կյուրեղյանը։

Մանե Թանդիլյանը, ով քաղաքականությամբ վերջին տարիներին է սկսել զբաղվել, խոստովանում է՝ երկար ժամանակ չի ցանկացել զբաղվել քաղաքականությամբ ցածր վարձատրութան պատճառով։

«Այն, ինչը պատրաստվում եմ ներդնել եւ ստանալու եմ, ընդհանրապես համարժեք չեն, քանի որ ես ամեն բան անում եմ մեծ սիրով, մեծ ջանքով, բարձր պատասխանատվությամբ, որին համարժեք աշխատավարձ այսօր Հայաստանում չկա։ Բայց այս պահին ես տեսնում եմ խիստ անհրաժեշտություն, պետք է լինեն կրթված, կոմպետենտ մարդիկ, որոնք գուցե ինչ որ տեղ գնում են զոհողության,-նշում է Թանդիլյանը ու հավելում,-Այո՜, սա տղամարդկանց աշխարհ է, սակայն որեւէ մեկին որեւէ բան սկուտեղի վրա չի մատուցվում, եւ մենք ինքներս պետք է մեզ համար որոշենք, թե ինչպիսին ենք ուզում լինել ինքներս, պասիվ, կրավորական վիճակում որեւէ իրավունք չի իրացվում։ Հայ կանանց ներուժը շատ մեծ է»։

Տպել
2786 դիտում

Գրանադայի հանդիպումը պետք է օգտագործվի երկրների տարածքային ամբողջականության հաստատման համար. ինչ է քննարկվել Բրյուսելում

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. Արման Եղոյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Անհրաժեշտ է հրատապ կերպով Լեռնային Ղարաբաղում ապահովել միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը. Ժոզեպ Բորել

ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի բուժօգնությունը, այդ թվում՝ հիվանդանոցային, կիրականացվի անվճար. ինչպես դիմել

Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով ԼՂ-ից ՀՀ տեղափոխել․ Ավանեսյան

Այս պահին 23 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստանում. Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ի պայթյունից տուժածներին

Հակարիի կամուրջի հերթի մեջ երեխա է ծնվել. արցախցի երգիչ Լյոկա

Երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս, չենք գտնում. Մանե Գրիգորյանը լուսանկար է հրապարակել

ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան

ԼՂ-ի պայթյունից տուժածներին օգնելու համար Հայաստան կժամանի բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ Սթիվ Ջեֆերին

ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Կոռնիձորի Հումանիտար կայանում ծանոթացել են ընթացող աշխատանքին

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. Տիգրան Խաչատրյան

Ազատում Կադաստրի կոմիտեում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

Մոբիլիզացվում են մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով (տեսանյութ)

Եվրահանձնաժողովը 5 միլիոն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար

Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություններ. նախարարություն

Երբ կկայանա Լատվիա-Հայաստան հանդիպումը, և ինչպես ձեռք բերել խաղի տոմսերը. մանրամասնել է ՀՖՖ-ն

ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում

Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել

Էրդողանը մանրամասնել է, թե ինչ է ասել վերջին հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին

Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ

Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար. Սամանթա Փաուեր

Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան

Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին

Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար

Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է

Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան

ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան

ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան

Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը

Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում

ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում

ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին

Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ